00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այ քեզ բան․ ծալվող սմարթֆոնը շտկվել է, պայուսակը` զինվել էկրանով, Դալին էլ` վերակենդանացել

© Unsplash / Daria NepriakhinaДевушка со смартфоном
Девушка со смартфоном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Galaxy Fold-ն այս անգամ կարծես թե վերջնականապես պատրաստ է շուկա դուրս գալուն, Louis Vuitton-ը շշմեցրել է իր նոր պայուսակներով, իսկ հայտնի նկարչի թանգարանը նվեր է պատրաստել իր այցելուների համար։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik, Գոռ Մարգարյան. Այս շաբաթվա ընթացքում պարզվեց, որ Samsung-ը վերջապես պատրաստ է վաճառքի հանել իր ծալվող սմարթֆոնը, LV Cruise-ի ցուցադրության ժամանակ բոլորի աչքերը սևեռվեցին պայուսակների վրա, իսկ ոմանք սելֆի արեցին Սալվադոր Դալիի հետ։ Հիմա ամեն ինչի մասին` հերթով։

Կրկին փորձենք

Բոլորդ էլ լսած կլինեք Samsung-ի` աղմուկ բարձրացրած ծալվող Galaxy Fold-ի և այդ սմարթֆոնի ձախողման մասին։ Ով էլ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը, ասեմ, որ անցյալ ամիս՝ ապրիլին, կորեական ընկերությունը մի քանի լրագրողների բաժանեց իր նոր մոդելի սմարթֆոնները։ Մի քանի օրվա ընթացքում լրագրողները բազմաթիվ թերություններ գտան սմարթֆոնում։ Հիմնականում կոտրվում կամ փչանում էր էկրանը։

И.о. директора отдела планетарных наук НАСА Лори Глейз, во время брифинга по теме исследования Марса в Лаборатории реактивного движения НАСА (13 февраля 2019). Пасадена, Калифорния - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. դրոնն օրգան է առաքել, Մարսում շոու է լինելու, իսկ ինչ անի ականջակալ կուլ տվողը

Դրա պատճառով Samsung-ը որոշեց հետաձգել հեղափոխական մոդելի զանգվածային վաճառքը և որոշեց, որ կորեական սմարթֆոնի նոր մոդելը շուկայում կհայտնվի միայն ի հայտ եկած խոտանները վերացնելուց հետո։
Եվ վերջապես Դոն-Ջին Կոհը՝ ընկերության բջջային բաժանմունքի ղեկավարը, ի ուրախություն ծալվող սմարթֆոնի երկրպագուների, հայտնել է, որ ընկերությունը վերացրել է թերությունները, իսկ վաճառքի մասին որոշումը կկայացնի մոտ օրերս։ Այս մասին հայտնում է The Korea Herald-ը։

Թոփ-մենեջերը դեռևս հստակ չի ասել, թե կոնկրետ երբ կմեկնարկի Galaxy Fold-ի վաճառքը ԱՄՆ-ում, բայց նշել է, որ ընկերությունը չի պատրաստվում հապաղել։

Պայուսակների վրա էկրաններ են հայտնվել

Մարդիկ չգիտեն, թե էլ ուր կարելի է էկրան խցկել, իսկ Louis Vuitton-ը գիտի։ Ընկերությունն այս շաբաթ Նյու Յորքում կայացած LV Cruise 2020 ցուցադրության ժամանակ ներկայացրել է երկու հետաքրքիր պայուսակ` մեկը՝ մի էկրանով, մյուսը՝ երկու։ Էկրանների վրա ցուցադրվել են տեսահոլովակներ՝ պատահական քաղաքների տեսարաններով։ Այս մասին էլ հայտնում է engadget-ը։
Louis Vuitton-ն ասում է, որ իրենք միշտ փնտրում են էլիտար վարպետության և ինովացիայի ձուլվածքներ։ Նրանք մեկ–երկու բանի մասին դեռ լռում են․էկրաններն իրե՞նք են արտադրել, թե ձեռք են բերել այլ տեխնոլոգիական ընկերություններից, ու արդյո՞ք այս պայուսակները երբևէ կվաճառվեն։ Համենայն դեպս, եթե ընկերությունը պայուսակների համար գին որոշի, հաստատ ասեմ, որ դրանք էժան չեն լինի։ Հերիք է ընդամենը հիշել ընկերության արտադրած անլար ականջակալները, որոնք արժեին մոտ 1000 դոլար։

A post shared by DLV (@dlouisvdotcom) on

Սալվադոր Դալին ո՞ղջ է

Ժամանակին սյուրռեալիստ Սալվադոր Դալին ասել է, որ ինքն ընդհանուր առմամբ չի հավատում մահվանը, իր մահվանը` առավել ևս։ Հիմա ԱՄՆ–ի Սենտ Պիտերսբերգ քաղաքում գտնվող Դալիի թանգարանը փորձում է իրականացնել Դալիի գուշակությունը։

Dali Lives (Դալին ապրում է) խորագրով ցուցահանդեսը կազմակերպիչները վերստեղծել են նկարչին ամբողջ հասակով՝ օգտագործելով մեքենայական ուսուցման հիմքով տեսանյութերի փոփոխման տեխնիկան։ Որպես հիմք` նրանք վերցրել են հարցազրույցների արխիվային կադրերը, մշակել են շուրջ 6000 կադր և ծախսել 1000 ժամ մեքենայական ուսուցման համար, որպեսզի վարժեցնեն արհեստական բանականության ալգորիթմին։ Հետո Դալիի դեմքը տեղադրվել է նկարչի կազմվածքն ունեցող դերասանի վրա, հարցազրույցներից և նամակներից մեջբերումները սինքրոնացվել են ձայնային դերասանի հետ, որը կարողացել է կրկնօրինակել Սալվադորի ձայնը։

Դալին հայտնվում է այցելուների առաջ, երբ նրանք սեղմում են այն կրպակի դռան զանգը, որտեղ «ապրում է» նկարիչը։ Երբեմն մարդիկ նրան «բռնացնում» են The New York Times-ի թերթի նոր համարը կարդալիս կամ էլ հերթական գլուխգոծոցը կերտելիս։ Եթե դրսում անձրև է, նկարիչը սկսում է մեկնաբանել եղանակը։ Բացի այս ամենից, նա այցելուներին առաջարկում է իր հետ սելֆի անել և լուսանկարն ուղարկել նրանց սմարթֆոններին։
Daily Lives-ի բացումն այսօր է՝ մայիսի 11-ին։ Այն լինելու է մշտական ցուցադրություն՝ նվիրված նկարչի 115-րդ տարեդարձին։
Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։

Նոր «անսեռ» էմոջիներ Google-ի կողմից

Ի՞նչ նորություն է մոգոնել Իլոն Մասկը

Պատրաստ է էլեկտրական նոր մոտոցիկլետը

Միլիարդատերը Apple-ի նոր խաղի հերոսն է դարձել

Փողոցներում ռոբոտ-ոստիկաններ կհայտնվե՞ն

Լրահոս
0