00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այ քեզ բան. դրոնն օրգան է առաքել, Մարսում շոու է լինելու, իսկ ինչ անի ականջակալ կուլ տվողը

© AP Photo / Marcio Jose SanchezИ.о. директора отдела планетарных наук НАСА Лори Глейз, во время брифинга по теме исследования Марса в Лаборатории реактивного движения НАСА (13 февраля 2019). Пасадена, Калифорния
И.о. директора отдела планетарных наук НАСА Лори Глейз, во время брифинга по теме исследования Марса в Лаборатории реактивного движения НАСА (13 февраля 2019). Пасадена, Калифорния - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դրոնը փրկել է մարդուն, Մարսի վրա տեղի կունենա «Ռոզալինդ Ֆրանկլինի» համերգը, իսկ թայվանցին կուլ տված ականջակալը գտել է երկաթուղային կայարաններից մեկի զուգարանում։ Ներկայացնում ենք նորություններ, որոնք լսելիս սովորաբար ասում ենք` այ քեզ բան։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik, Գոռ Մարգարյան. Այս շաբաթվա ընթացքում հայտնի դարձավ, որ պատմության մեջ առաջին անգամ դրոնը հիվանդին դոնորական օրգան է հասցրել, իսկ Մարսի վրա տեղի կունենա «Ռոզալինդ Ֆրանկլինի» շոուն, բայց այդ ընթացքում ինչ–որ մեկը կուլ տվեց իր ականջակալը։ Հիմա ամեն ինչի մասին` հերթով։

Դրոնն առաջին անգամ կենսական օրգան է առաքել

Ովքե՞ր կամ ինչե՞րը կարող են ավելի արդյունավետ ու արագ դոնորական օրգաններ հասցնել հիվանդներին, քան ավանդական տրանսպորտային միջոցները։ Դե իհարկե, դրոնները։ Անցնող շաբաթվա ընթացքում անօդաչուն հասցրել է դոնորական երիկամը Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի վիրաբույժներին՝ կտրել-անցնելով 5 կիլոմետր։ Առաքումից հետո էլ երիկամն անմիջապես բարեհաջող փոխպատվաստել են հիվանդին։ Սա առաջին դեպքն է եղել, երբ անօդաչու դրոնն օգտագործվել է որպես փոխպատվաստման օրգանի առաքիչ։ Այս մասին խոսվում է համալսարանի հայտարարության մեջ:

Транспортное движение в Москве - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. ռոբոտներն ատամ կմաքրեն, համրը կխոսի, անվարորդ տաքսին կհայտնվի Մոսկվայում

Դրոնը հատուկ պատրաստված մոդել է՝ կայունություն ապահովելու համար զինված ութ ռոտորներով։ Համալսարանում հատուկ սարքավորում է ստեղծվել և միացվել դրոնին, որը ի զորու է չափել և պահպանել ջերմաստիճանը, մթնոլորտային ճնշումը, բարձրությունը, վիբրացիան և գտնվելու վայրը, որպեսզի երաշխավորվի, որ օրգանը թռիչքի ժամանակ կմնա իր լավագույն վիճակում։

Քանի որ օրգանները չափազանց զգայուն են և մարմնից դուրս իրենց նշանակությունը պահպանում են միայն մի քանի ժամ, դրանց արագ տեղ հասցնելը որոշիչ նշանակություն ունի։ Հայտնի են դեպքեր, երբ դոնորական օրգանով մեքենան մնացել է խցանման մեջ, և այն կորցրել է իր կենսունակությունը: Հնարավոր է, որ այս պարագայում դրոնները միակ ճիշտ ընտրությունն են։

Մարսի վրա տեղի կունենա առաջին «համերգը»

2020 թվականի գարնանը կկայանա ռուս-եվրոպական «Էկզոմարս» տիեզերական առաքելության երկրորդ մասը, որի շրջանակում կարմիր մոլորակ կուղարկվի անգլիացի բիոֆիզիկոսի անունը կրող նոր մարսագնաց «Ռոզալինդ Ֆրանկլինը»։ «Ու ի՞նչ», –գուցե հարցնեն ոմանք։ Ասեմ` նորությունը հետաքրքիր է և կարևոր, որովհետև այս մարսագնացը պատրաստվում է համերգ տալ կարմիր մոլորակի վրա։

Девушка со смартфоном - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. անօդաչուների բանակը համալրվել է «մողեսով», ովքե՞ր են մահանալու «Գահերի խաղում»

Գիտնականները «Ռոզալինդին» զինել են հատուկ MAIGRET բարձր զգայունությամբ միկրոֆոնով, որը կարող է ընդունել մարսային ամպրոպների ձայները:

Սարքի աշխատունակությունը ստուգելու համար գիտնականները պատրաստվում են Մարսի մակերևույթի վրա անցկացնել աննախադեպ շոու ծրագիր։ MAIGRET-ի հիշողության մեջ կգրանցեն 11 կարճ երաժշտություն կամ աուդիոհոլովակ, որոնք էլ սարքը կկատարի Մարսի վրա գտնվելու ժամանակ։ Սրանով գաղափարը չի ավարտվում․ գիտնականները խնդրել են համացանցի օգտատերերին իրենց օգնել երաժշտությունների ընտրության հարցում։ Միակ պահանջն այն է, որ դրանք չգերազանցեն 30 վայրկյանը։

Այս պահի դրությամբ կայքը ստացել է հարյուրավոր առաջարկներ։ Դրանց մեջ կարելի է գտնել Սթիվեն Հոքինգի խոսքից հատվածներ, «Ինթերսթելար» ֆիլմի երաժշտությունը, բնության ձայներ և, իհարկե, մեմեր։ Այս պահի դրությամբ առաջատարն է հանրահռչակ իսպանական «ծիծաղողը» մեմը։

Ինչպես է ականջակալը հայտնվել տիրոջ ստամոքսում, բայց «ողջ» մնացել

Իսկ հիմա` մի զավեշտալի նորություն։ Թայվանցի երիտասարդ Բեն Սուն առավոտյան արթնանալուն պես նկատել է, որ իր AirPods-ից մեկը բացակայում է, ուղղակի հօդս է ցնդել։ Ամեն տեղ փնտրելուց հետո որոշել է օգտվել Find My iPhone ծառայությունից։ Հենց հասկացել է, որ ականջակալի արձակած ձայնը ստամոքսից է հնչում, դիմել է մոտակա հիվանդանոց։ Զավեշտի մասին խոսել է Daily Mail-ը:

Ռենտգենյան հետազոտությունը ցույց է տվել, որ ականջակալը գտնվում է Սուի մարսողական համակարգում։ Կարելի է եզրակացնել, որ օգտատերը սարքը կուլ է տվել քնած ժամանակ։ Բժիշկները «հիվանդին» խորհուրդ են տվել սպասել որոշ ժամանակ։ Նրանք մտածել են, որ ականջակալը դուրս կգա բնական ճանապարհով, և վիրաբույժի ջանքերի անհրաժեշտություն չի առաջանա։

​Տղամարդու բախտը բերել է. ականջակալը լույս աշխարհ է վերադարձել երկաթուղային կայարաններից մեկի զուգարանում։ Ի զարմանս օգտատերի, սարքն աշխատել է այնպես, կարծես ոչինչ էլ չէր պատահել։ Հետաքրքիր է` Բեն Սուն կզղջա՞ սարքի համար վճարած 160 դոլարի համար, թե ամեն դեպքում այն կհիշեցնի, թե ինչ ճանապարհորդություն է կատարել, և այդ հիշողությունը կստիպի հրաժարվել սարքից:

Картонные фигурки с изображением Марка Цукерберга около здания Капитолия в день дачи показания генерального директора Facebook в Сенате (10 апреля 2018). Вашингтон - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. Փաշինյանի պայքարին «միացել» է Ցուկերբերգը, իսկ դրոնը գրավում է առաքման շուկան

Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։

Ինստագրամը հրաժեշտ է տալիս լայքերին

Samsung-ը երեք էկրանով սմարթֆոն է արտադրելու

Կապույտն անհետանալու է Facebook-ից

Լրահոս
0