ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Մոսկվայում մահացել է Սերգեյ Դորենկոն: ՌԻԱ Նովոստին, հղում անելով РЕН ТВ-ին, տեղեկացնում է, որ լրագրողի մահվան պատճառը ճանապարհատրանսպորտային պատահարն է:
Ավելի վաղ լրատվամիջոցներում լուր տարածվեց, որ Սերգեյ Դորենկոն կլինիկական մահ է տանում և բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Հայտնի լրագրողը «Տրիումֆ» մակնիշի մոտոցիկլետով երթևեկել է Մոսկվայում, ու հանկարծակի ընկել է։ Նախնական եզրահանգումը հետևյալն է. իրեն վատ է զգացել ու չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը։
Սերգեյ Դորենկոն «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիրն էր, ծնվել էր 1959 թվականին՝ Կերչում, ավարտել էր Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանը (РУДН), աշխատել է որպես հեռուստամեկնաբան Համառուսական պետական հեռուստառադիոընկերությունում, РТР-ում և НТВ-ում: