00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռազմաարդյունաբերության ոլորտի զարգացման համար լայնամասշտաբ ծրագիր կա. նախարար

© Sputnik / Asatur YesayantsВ столице стартовала выставка DigiTech (5 октября 2018). Ереван
В столице стартовала выставка DigiTech (5 октября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արշակյանի խոսքով` ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք չէինք օգտագործել այն պոտենցիալը, որ ունենք։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Ռազմաարդյունաբերության զարգացման ոլորտում մենք լրջագույն քայլեր ենք նախապատրաստել, լայնամասշտաբ ծրագիր կա։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի Հակոբ Արշակյանը։

«Ռազմաարդյունաբերության զարգացման համար միտքը կա, պրոֆեսիոնալներ կան` խառատները, զոդողները, որոնք մեծամասամբ տաքսի են քշում։ Նրանց փորձը չի օգտագործվում, իրենք էլ գնում ու տաքսի են վարում։ Չեմ ասում, որ տաքսի վարելը վատ բան է, սակայն, եթե դու ունես մասնագիտություն, որի միջոցով տասնյակ անգամ ավելի օգուտ կարող ես բերել քո երկրին, ինչու պետք է մեկ այլ բան անես»,–ասաց նախարարը։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян во время встречи с президентом России Владимиром Путиным (27 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին

Նրա խոսքով` մինչև 1998–ը Հայաստանը ռազմաարդյունաբերական 30 երկրների շարքում է եղել, սակայն հետո ուղղակի դուրս ենք շպրտվել այդ ցանկից։ Ըստ նրա` դա եղել է սխալ ու ոչ հեռատես մարտավարական որոշումների ընդունման պատճառով, մասնավորապես` սպառազինության և միջազգային հարաբերությունների զարգացման առումով. հենց դրա հետևանքով է, որ մենք ունենք ավիրված գործարաններ։

Արշակյանը նշեց, որ ռազմաարդյունաբերության գծով կան մի քանի նախագծեր, որ Հայաստանում հնարավոր է անել. «Կարող է լինել կառավարման որևէ ալգորիթմ, որը հնարավորություն կտա այս կամ այն զինատեսակը մոդերնիզացնել»։

Նա հայտնեց նաև, որ հիմա քարտեզավորում են ինչ պոտենցիալ ունեն` թե՛ գիտելիքի, թե՛ արտադրական կարողությունների առումով, որպեսզի սկսեն արտադրական ու գիտահետազոտական նախագծեր ֆինանսավորել։ Ավելին` Հայաստանը չի պատրաստվում բավարարվել միայն ներքին պահանջարկը սպասարկելով, այլ դրսի շուկա մուտք գործելու քայլեր կարվեն։

Հարցին, թե կհասցնե՞ն պաշտոնավարման 4 տարիների ընթացքում այդ ծրագրերը կյանքի կոչել` Արշակյանը պատասխանեց, որ կհասցնեն սկսել ֆինանսավորումը։ Սակայն, ըստ նրա, հաջորդ կառավարությունը պետք է շարունակի իրենց գործը։ Նկատառմանը, թե նախորդ իշխանությունը չունե՞ր նման ծրագրեր` Արշակյանն արձագանքեց, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք չէինք օգտագործել այն պոտենցիալը, որ ունենք։

Լրահոս
0