ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Իտալիայի Մուսոմելի քաղաքում (Սիցիլիայի հարավ) 1 եվրոյով տներ են վաճառվում։ Այս մասին գրում է The Sun պարբերականը։
Ընդհանուր առմամբ վաճառքի են հանել 100 լքված տուն։ Առաջիկայում կլինեն ևս 400 առաջարկներ։
Նոր սեփականատերը պարտավոր է տարվա ընթացքում հիմնանորոգել տունը։
Պարբերականի տվյալներով` վերանորոգումը մոտավորապես կարժենա 313 եվրո` 1 քառակուսի մետրի համար։ Բացի այդ, գնորդը պիտի 3,6 հազարից մինչև 5.8 հազար եվրո մուծում կատարի։
Քաղաքում կան ինժեներներ ու ճարտարապետներ, որոնք կարող են օգնել վերանորոգման հարցում, բայց նոր բնակիչները նաև կարող են սեփական թիմը հավաքել։
Մուսոմելի քաղաքն ընդամենը 11 հազար բնակիչ ունի։ Քաղաքը հայտնի է իր խոհարարական ավանդույթներով և միջնադարյան ճարտարապետությամբ։ Քաղաքի պատմական կենտրոնը` գողտրիկ փողոցներով, համարվում է Իտալիայի ամենահներից մեկը։