00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհավանական բացահայտումներ կամ հայերից ո՞վ է արժանի Նոբելյան մրցանակի

© Sputnik / Александр Уткин / Անցնել մեդիապահոցЮрий Оганесян
Юрий Оганесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերի շրջանում, ինչպես հայտնի է, քիչ չեն ականավոր գիտնականները, որոնք միջազգային տարբեր մրցանակների են արժանացել: Նրանց գյուտերը ըստ արժանվույն գնահատել ու ճանաչել է համաշխարհային գիտական հանրությունը: Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է այն հայերի մասին, որոնք Նոբելյան մրցանակի են առաջադրվել:

Նոբելյան մրցանակ ստանալու համար առայժմ միայն մեկ հայ է գնացել Ստոկհոլմ` ամերիկացի Դորկ Սահակյանը: Բայց կարող էր նաև ավելի շատ լինել. ևս չորսն առաջադրվել են:

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի շնորհած «Նոբելյան մրցանակը» կարելի է համեմատել հոլիվուդյան «Օսկարի» հետ, բայց եթե կինոյում ոսկե արձանիկ կարելի է ստանել և՛ մեկ, և՛ երկու, և՛ հինգ անգամ, ապա Նոբելյան մեդալը տրվում է մեկընդմիշտ, այն էլ կյանքի օրոք:

Նիկոլ Փաշինյանի ելույթը Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման արարողությանը - Sputnik Արմենիա
Նոբելյան՝ աստղաֆիզիկայի բնագավառում. ովքե՞ր են արժանացել Վիկտոր Համբարձումյանի մրցանակին

Դորկ Սահակյանը զբաղվում է կլիմայի, շրջակա միջավայրի փրկության և պահպանության խնդիրներով: Կարելի է ասել` ինձ և ձեզ է փրկում: Որքանով հաջող, կապրենք՝ կտեսնենք: Մեր օրերի Երևանում Դորկ Սահակյանը դեռ չի եղել, աղբով լցված քաղաքը չի տեսել, դրա վերաբերյալ խորհուրդներ չի տվել:

Մեզ մոտ չի եկել նաև մրցանակի նրա զուգընկերը` ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը, որն աշխատել է մեր հայրենակցի հետ: Այն էլ այնքան հաջող, որ ՄԱԿ–ը նրանց զեկույցը «աշխարհում կլիմայական ճգնաժամի հաղթահարման դասագիրք» է ճանաչել:

Կարճ ասած, 2007 թվականին Դորկ Սահակյանն ու Ալբերտ Գորը դարձան Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր: Այսօր պրոֆեսոր Սահակյանը դասավանդում է Կոլումբիայի համալսարանում և գիտական հոդվածներ գրում, որոնց թիվն արդեն գերազանցել է 2 հազարը:

Միևնույն ժամանակ, ամերիկահայ պրոֆեսորից շատ առաջ նույն մրցանակին էր հավակնում մեկ այլ հայ, բայց Իտալիայից` Ջակոմո (Հակոբ) Չամիչյանը: Թեկնածուի ունակությունները գնահատելու համար նշենք, որ Վիեննայի համալսարանի ուսանողը հազիվ էր բոլորել իր 19 տարին, իսկ նրան արդեն հրավիրել էին ֆոտոքիմիայի դասընթացներ կարդալու: Այդպիսով, մի քանի եվրոպական լեզուների տիրապետող Ջակոմո (Հակոբ) Չամիչյանը համապատասխանում էր բուհերի շրջանավարտների նկատմամբ հայ գործատուների պահանջներին. 22 տարեկանում երեք օտար լեզվի իմացություն և ինքնուրույն աշխատանքի փորձ:

Лауреаты Нобелевской премии нидерландский этолог и орнитолог Николаас Тинберген (слева) и австрийский зоолог и зоопсихолог Конрад Лоренц - Sputnik Արմենիա
Հայաստանում ապրած ռազմագերին. ինչպես Լորենցը Նոբելյան մրցանակի հասավ ճամբարների միջով

Ինչևէ, մեր քիմիկոսը և միաժամանակ սենատորը դարձավ ավելի քան 40 գյուտի հեղինակ, գրեց ավելի քան 400 գիտական աշխատանք ֆոտոքիմիայից, մասնակցեց առաջին արևային պանելների ստեղծմանը և մոտ 9 անգամ Նոբելյան մրցանակի առաջադրվեց: Մահացել է 1922 թվականին Բոլոնիայում:

Էլ ո՞վ: Նաև Դարոն Աճեմօղլուն` Ստամբուլում ծնված ամերիկաբնակ հայը: Նա ընդգրկված է աշխարհի ամենաազդեցիկ և մեջբերվող տնտեսագետների տասնյակում, «Ինչո՞ւ որոշ երկրներ հարուստ են, իսկ մյուսները՝ աղքատ» համաշխարհային բեսթսելերի հեղինակ է: Հասկանալու համար, թե ինչու է Հայաստանն աղքատ և ինչպես կարող է հարստանալ, որպես խորհրդական հրավիրվել է Նիկոլ Փաշինյանի կառավարություն, սակայն սրանով էլ գործն ավարտվել է, ստամբուլահայը մեզ մոտ չեկավ:

Դարոն Աճեմօղլուն երկու անգամ է Նոբելյան մրցանակի թեկնածու եղել, սակայն դեռ մնում է Ջոն Բեյթս Կլարկի ամերիկյան տնտեսական ասոցիացիայի մրցանակի դափնեկիր, որը տնտեսագիտության ոլորտում ամենահեղինակավոր մրցանակն է համարվում:

Տարօրինակ կլիներ, եթե Ստոկհոլմ մեկնելու հավակնորդների թվում հայ բժիշկներ չլինեին, և նրանք իրականում եղել են. Հարվարդի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Հարվարդի բժշկական դպրոցի նախագահ, հիպերտոնիայի ոլորտում աշխարհի առաջատար մասնագետներից մեկը` Արամ Չոբանյանը նրանցից մեկն էր:

Бюст Левону Орбели - Sputnik Արմենիա
Եվս մի Օրբելի. ինչպես էր Հովսեփի եղբայրը փրկում երկրի գենետիկան

Բացի այդ, չառաջադրված, բայց, փորձագետների կարծիքով, համաշխարհային մակարդակի արժանի գիտնականներ են՝ ԱՄՆ-ից Ռեյմոնդ Դամադյանը (ՄՌՏ-ի կամ ՄՌՇ-ի՝ ճառագայթային ախտորոշման մագնիսառեզոնանսային շերտագրության սարքի ստեղծողներից մեկը), Վիկտոր Համբարձումյանը (աստղաֆիզիկոս), ռուսաստանցի ֆիզիկոս-տեսաբան Գուրգեն Ասկարյանը:

Եվ բնականաբար, մեր օրերի ականավոր ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանը, որի անունը երեք տարի առաջ ներառվեց Մենդելեևի պարբերական աղյուսակում 118 համարի տակ (Օգանեսոն): Նոբելյան մրցանակին հավակնել է միայն մեկ անգամ, և այդ առումով Հայաստանի մոտ ամեն ինչ դեռ առջևում է:

... Երկու խոսք «անարգ» մետաղի մասին: Դափնեկրի մեդալը պատրաստվում է «24 կարատանի ոսկու շերտով պատված 18 կարատանի կանաչ ոսկուց» (անկեղծ ասած չգիտեմ, թե ինչ է դա նշանակում, բայց, հավանաբար, հրաշալի է): 2017 թվականին դրամական պարգևը 1,118 մլն դոլար էր կազմում («կանաչ ոսկին» մեր թվարկությունից առաջ հայտնի համաձուլվածք է՝ 75% ոսկու, 15 % արծաթի կամ ոսկու, պղնձի ու կադմիումի բաղադրությամբ, կանաչավուն երանգով-խմբ.):

Արժե իմանալ (և ոչ միայն հավակնորդներին), որ 2012 թվականին Նոբելյան մրցանակի չափը նվազեց 20 տոկոսով: Նոբելյան հիմնադրամի ղեկավարության կարծիքով` դա կօգնի երկարաժամկետ հեռանկարում խուսափել կազմակերպության կապիտալի կրճատումից: Քանի որ հիմնադրամի հայտարարության մեջ ասվում է, որ կապիտալի կառավարումը «պետք է իրականացվի այնպես, որպեսզի մրցանակը հնարավոր լինի շնորհել անվերջ»:

Пузырьковая камера - Sputnik Արմենիա
Հրաշալի կյանք ու անհեթեթ մահ. ինչու էր հայ ֆիզիկոսը պահանջում ԱՄՆ–ից ուղարկել մի կնոջ կրծքերը

Նշանակում է` դափնեկիրների նյութական խրախուսման մասին կարելի է չմտահոգվել: Հայերի շարքում մրցանակին հավակնողների մասին` առավել ևս:

Եվ մի քանի հետաքրքրաշարժ տվյալ. Նոբելյան առաջին մրցանակները շնորհվել են 1901 թվականին: Նոբելյան մրցանակ 567 անգամ է շնորհվել: Առավել հաճախ տարրական մասնիկների ֆիզիկայի ոլորտում արված գյուտերի, հայտնագործությունների համար, այնուհետև գալիս են քիմիան, կենսաբանությունը, բժշկությունը, գենետիկան, տնտեսագիտությունը և վերջապես` գրականությունը (գերազանցապես արձակը):

Ամենից շատ դափնեկիրներն ԱՄՆ-ից են (257): Այնուհետև գալիս է Անգլիան (93), Գերմանիան (80), Ռուսաստանը 27 դափնեկիր ունի:

Դափնեկիրների տարիքը: Ամենաերիտասարդը` Պակիստանից 20-ամյա իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայն է: Ամենատարեցը` ռուս-հրեական ծագում ունեցող ամերիկաբնակ տնտեսագետ Լեոնիդ Գուրվիչն է, որը մրցանակը ստանալու պահին 90 տարեկան էր:

Գործե՛ք և երկար ապրեք:

Լրահոս
0