00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ապրած ռազմագերին. ինչպես Լորենցը Նոբելյան մրցանակի հասավ ճամբարների միջով

CC BY-SA 3.0 / Max Planck Gesellschaft/Archiv / Nikolaas Tinbergen (left), Konrad Lorenz (right)Лауреаты Нобелевской премии нидерландский этолог и орнитолог Николаас Тинберген (слева) и австрийский зоолог и зоопсихолог Конрад Лоренц
Лауреаты Нобелевской премии нидерландский этолог и орнитолог Николаас Тинберген (слева) и австрийский зоолог и зоопсихолог Конрад Лоренц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ Նոբելյան մրցանակակիր Լորենցին ԽՍՀՄ հրավիրեցին փորձի փոխանակման և դասախոսություններ կարդալու համար, Լորենցը տխուր տխուր նայեց նրանց և կամացուկ ասաց. «ԽՍՀՄ-ում արդեն եղել եմ»։

Գիտության մի ճյուղ կա, որը կոչվում է էթոլոգիա և ուսումնասիրում է կենդանիների վարքագիծը։ Էթոլոգներին այլ կերպ կենդանիների հոգեբաններ են անվանում, այդ ոլորտի մեծագույն գիտնականներից մեկը Նոբելյան մրցանակակիր (1973 թ) Կոնրադ Լորենցն է։ Նրա կենսագրության մեջ շատ են սպիտակ կետերը, որոնք հիմնականում վերաբերում են այն տարիներին, երբ նա ռազմագերի էր ԽՍՀՄ-ում, այդ թվում Հայաստանում։

Նրանք, ովքեր հետաքրքրվում են Կոնրադ Լորենցի զուտ գիտական ձեռքբերումներով, հեշտությամբ կարող են բազմաթիվ նյութեր գտնել. հատուկ գրականություն կա նույնիսկ համացանցում։ Իսկ նրա գերության տարիների մասին ավելի քիչ բան է հայտնի, բայց նույնպես բավականին ուսումնասիրվել են։ Պարզապես նման մեծության գիտնականն առաջին հերթին ուշադրություն է գրավում իր գիտական ձեռքբերումներով, ինչը բնական է։

Немецкие военнопленные строят мост Победы. 1944г. - Sputnik Արմենիա
Խաղալիքներ, շենքեր ու գործարաններ. ի՞նչ հիշատակ են թողել ռազմագերիները Հայաստանում

«Կապիկի և քաղաքակիրթ մարդու միջև բացակայող տխրահռչակ օղակը հենց մենք ենք», — Լորենցի այս խոսքերը հիանալի բնութագրում են կենդանիների և մարդկանց նկատմամբ ունեցած նրա վերաբերմունքը։ Լորենցը կենդանիների մեջ չարություն չէր տեսնում և մտերիմ էր նրանց հետ, իսկ մարդիկ շատ ցավ էին պատճառել նրան, թեև դրանից միայն ավելի իմաստուն էր դարձել։

1970-ականների վերջին գիտական սիմպոզիումներից մեկի ժամանակ խորհրդային գիտնականներն արդեն իսկ Նոբելյան մրցանակակիր Լորենցին ԽՍՀՄ հրավիրեցին փորձի փոխանակման և դասախոսություններ կարդալու համար, Լորենցը նրանց նայեց տխուր հայացքով և կամաց հրաժարվեց. «ԽՍՀՄ-ում արդեն եղել եմ»։

Լորենցը նացիստական կուսակցության անդամ էր, սակայն դա չի նշանակում, որ նացիստ էր. պատերազմի ժամանակ նա թիկունքում գտնվող հոսպիտալում էր ծառայում, իսկ ռազմաճակատ մեկնեց սանիտարական վաշտի կազմում։ Ճակատում Լորենցը միայն մի քանի ամիս զբաղվեց հիվանդներ բուժելով` որպես վերմախտի կրտսեր ռազմաբժիշկ, իսկ 1944 թվականի հունիսի վերջին Վիտեբսկի մերձակայքում նա գերի ընկավ։

Լորենցին ուղարկեցին Կիրովի մերձակայքում գտնվող ճամբար, իսկ 1946 թվականի սկզբին տեղափոխեցին Հայաստան։ Որքան էլ զարմանալի է, բայց Լորենցին, թերևս, ամենից լավ բնորոշում է այդ տարիներին հայկական ճամբարում տրված «ռազմագերի Լորենց Կոնրադ Ադոլֆի» անունով բնութագիրը, թեկուզ այն գրված էր այն ժամանակ ընդունված չոր ու ցամաք լեզվով և վրան շտամպեր ուներ։

Композитор Арам Ильич Хачатурян - Sputnik Արմենիա
Արամ Խաչատրյան. ստալինյան չորս մրցանակ ստացած բեռնակիրը

«Ռազմագերի Լորենց Կոնրադը դրական է բնութագրվում, կարգապահ է, աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք ունի, քաղաքական առումով զարգացած է, ակտիվ մասնակցություն է ցուցաբերում հակաֆաշիստական աշխատանքում և վստահություն ու հեղինակություն է վայելում ռազմագերիների շրջանում։ Նրա կարդացած դասախոսություններն ու զեկույցները ռազմագերիները մեծ պատրաստակամությամբ են լսում։ Ռազմագերի Լորենցը եղել է տարբեր պետություններում` ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, Բելգիա, Հոլանդիա, Իտալիա, Հունաստան, Չեխոսլովակիա և այլն։ Տեսական հարցերում մեծ մտահորիզոն ունի, ինչպես նաև ճիշտ կողմնորոշվում է քաղաքականության մեջ։ Ճամբարային բաժնի ագիտատոր է, զանգվածային ագիտացիոն աշխատանքներ է տանում գերմանացի և ավստրիացի ռազմագերիների շրջանում, տիրապետում է ֆրանսերենի և անգլերենի։ Լորենց Կ.Ա.-ին վարկաբեկող նյութեր չունենք»։

Լորենցը Հայաստանում երեք ճամբար փոխեց, Սևանի ճամբարն այն վայրն էր, որտեղ նա գոնե մի քիչ կարողացավ փորձառական գիտությամբ զբաղվել։ Ճամբարը գտնվում էր ծովի մակերևույթից բարձր սարահարթում, որտեղ սուլում էին քամիները։ Շատ թռչուններ կային` արտույտներ, սարյակներ, ճնճղուկներ, որոնցով միշտ լի էր լճի մերձակայքը։

Գերի ընկած կենդանաբանը երիտասարդ սարյակ, արտույտ և մի քանի ճնճղուկ էր բռնել։ Դեռ «որսից» առաջ վանդակներ էր պատրաստել նրանց համար։ Լորենցը սարյակին բաց էր թողնում վանդակից, հետո վերցնում փայտն ու սպառնում թռչնին այնքան ժամանակ, մինչև կենդանին հասկանում էր, որ միակ փրկությունը վանդակն է։ Փորձը հաջողված էր համարվում, երբ սարյակը փայտին մոտեցող ձեռքը տեսնելուն պես անմիջապես հայտնվում էր վանդակում։ Այդպես եզրակացություն արվեց, որ կենդանիներին կարելի է վարժեցնել։

Տեսական մասը հաստատում էր պրակտիկան, այդ թվում կառուցվող Սևանի ՀԷԿ-ի շուրջ բնակվող լեռնային այծերին հետևելը. կենդանիները չէին վախենում պայթյուններից, ընդհանրապես ոչ մի կերպ չէին արձագանքում շրջակա միջավայրի համար սովորական դարձած բարձր ձայներին։

Атомный ледокол Ленин - Sputnik Արմենիա
«Իոսիֆյանի ուղղաթիռն» ու Գագարինը, կամ ամենայն հայոց «էլեկտրիկոսի» խելահեղ պատմությունը

Լորենցը գրառումներն անում էր մեխերով, իսկ թանաքի փոխարեն մանգանակալիական լուծույթ էր օգտագործում. ռազմագերիներին թանաք չէին տալիս։ Սևանի ճամբարի զինվորական բժիշկ Հովսեփ Գրիգորյանը ծանոթ էր Կոնրադի հոր աշխատություններին, որը նույնպես բժիշկ էր, նա գնահատում էր նաև այդ մարդու որդու գիտելիքներն ու էնտուզիազմը, այդ պատճառով էլ ավստրիացի գերիի համար փոքրիկ զիջողությունների էր գնում. Լորենցն, օրինակ, կարող էր ազատ տեղաշարժվել ճամբարի տարածքում։

Ասում են` Գրիգորյանն է նպաստել, որ Լորենցը տեղափոխվի Մոսկվայի մերձակայքում` Կրասնոգորսկում, գտնվող ճամբար, բացի դրանից, նա է Լորենցին դրդել նամակ գրել Լենինգրադ մեկ այլ ակադեմիկոս Լևոն Օրբելուն. «Հարգելի պարոն ակադեմիկոս։ Հայաստանից ձեզ նամակ էի գրել։ Համոզված եմ, որ հենց ձեր աջակցության շնորհիվ եմ հայտնվել Կրասնոգորսկում, ինձ թույլ տվեցին վերատպել ձեռագիրը, անչափ շնորհակալ եմ»։ 1948 թվականից առաջ Լորենցին տուն ուղարկեցին։

… «Մարդկության ութ մեղքերը» գրքում Լորենցը նշում է այդ մեղքերը` գերբնակեցվածություն, դատարկություն և սեփական կենսական տարածքի գիտակցված ոչնչացում, սեփական անձի հետ մրցավազք, զգացմունքների վախճան, գենետիկ կորուստ, հեռացում ավանդույթներից, դիսկոմֆորտի անհանդուրժողականություն և միջուկային զենք։ Լորենցն առանձնացրել է նաև այն, որ ԶԼՄ-ները մարդկանց մեջ ոչնչացնում են քննադատական մտածողությունը, ավանդական համոզմունքների և գաղափարախոսության հերքման հետ մեկտեղ։

1973 թվականին Կոնրադ Լորենցը Նոբելյան մրցանակը կիսեց գործընկերներ Կարլ ֆոն Ֆրիշի և Նիկոլաս Թինբերգենի հետ «կենդանիների անհատական և խմբային վարքագծի մոդելների ստեղծման հետ կապված հայտնագործության համար»:

Լրահոս
0