ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 փաստ է ներկայացնելու Նոր Հայաստանի մասին։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Սիրելի հայրենակիցներ. ձեր կամքով իմ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ՝ վաղը հանդես կգամ մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեմ 100 փաստ Նոր Հայաստանի մասին, բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում»,– նշել է նա:
Ասուլիսը մեկնարկելու է ժամը 10.30-ին։