ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Հայտնի շվեդ քիմիկոս Կարին Մարկիդեսը կղեկավարի Հայաստանի Ամերիկյան Համալսարանը: Այդ մասին հայտնում է համալսարանի պաշտոնական էջը: Այդ պաշտոնում նա կփոխարինի Արմեն Տեր-Կյուրեղյանին, որը համալսարանի համահիմնադիրն է:
Կարին Մարկիդեսը Շվեդիայի գիտությունների արքայական Ակադեմիայի անդամ է: Ղեկավարել է Չալմերսի տեխնոլոգիական համալսարանը, որը Times Higher Education-ի վարկածով համարվում է Շվեդիայի լավագույն համալսարանը: Մարկիդեսը նաև ղեկավարել է Շվեդիայի Կայուն զարգացման գիտական խորհուրդը:
Տեր-Կյուրեղյանը վստահեցնում է, որ համալսարանը կարողացել է գերազանցել այն մտահղացումները, որոնցով հիմնադրվում էր 1990-ականների սկզբին, իսկ նոր նախագահը կկարողանա բուհի հեղինակությունն ավելի բարձրացնել նաև Հայաստանից դուրս: