00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես կրճատել երիտասարդների մահվան դեպքերը. ՀՀ–ում ՄԱԿ–ի գրասենյակի ղեկավարը մտահոգ է

© Sputnik / Armine AlexanyanГород Раздан
Город Раздан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին ժամանակաշրջանում Հայաստանում ՃՏՊ–ների հետևանքով մահվան դեպքերի թիվն աճում է, վթարների զոհ են դառնում նաև երեխաները։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայաստանում 5–21 տարեկանների վաղաժամ մահվան գլխավոր պատճառը ճանապարհատրանսպորտային պատահարներն են։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։

Այսօր Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակում բացվեց Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը, որը կտևի մինչև մայիսի 12–-ը։

Շարփն ընդգծեց, որ պետք է միջոցներ ձեռնարկել ՃՏՊ–ների հետևանքով մահվան դեպքերի քանակը կրճատելու համար։ Դա ազդում է երկրի տնտեսական զարգացման վրա, քանի որ մահանում են երիտասարդ սերնդի ներկայացուցիչները։

«ՃՏՊ–ների հիմնական պատճառները մի քանիս են` արագության գերազանցում, ալկոհոլի ազդեցության տակ վարել, երեխաների փոխադրման ժամանակ քարսիթների բացակայություն, մոտոցիկլետներ վարելու ընթացքում սաղավարտների բացակայություն», – ասաց Շարփը։

Նա ընդգծեց, որ այդ հարցերը հնարավոր է լուծել, ինչի շնորհիվ հազարավոր հայերի կյանքը կփրկվի։

Следственный комитет Армении  - Sputnik Արմենիա
Արմավիրի ճանապարհին տեղի ունեցած սարսափելի ավտովթարի փաստով հարուցվել է քրգործ

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին ասաց, որ ՃՏՊ–ների ու ավտովթարների ընթացքում տուժածների քանակը նվազեցնելու համար Հայաստանի կառավարությունը հետևյալ քայլեր է ձեռնարկում` երթևեկության արագության սահմանափակում, ալկոհոլի ու թմրանյութերի օգտագործման արգելք, անվտանգության գոտիների կիրառում, երեխաների պաշտպանության համակարգերի օգտագործում, նաև անվտանգ ճանապարհների կառուցման ծրագրեր ու անվտանգ տրանսպորտային միջոցների օգտագործում։

Նախարարը նշեց, որ 2018 թվականին ընդհանուր առմամբ երեխաների վնասվելու 8553 դեպք է գրանցվել։ Դրանցից 189–ի (կամ 2,2%) դեպքում դա ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով ստացած վնասվածքներ են։

Նա նշեց, որ տուժածների մեծ մինչև 11 տարեկան 98 երեխա կա։

Թորոսյանի խոսքով` քարսիթները ճիշտ օգտագործելու դեպքում ՃՏՊ–ների հետևանքով մինչև մեկ տարեկան երեխաների մահացությունը 70%–ով կրճատվում է։ Իսկ անվտանգության գոտիների օգտագործումը նվազեցնում է 10 տարեկան ու ավելի մեծ երեխաների մահացության դեպքերը 40-70%–ով։ Թվերը շատ խոսուն են. կարելի է բազում երեխաների կյանքը փրկել ` պարզապես հետևելով անվտանգության տարրական կանոններին։

Взрыв баллона - Sputnik Արմենիա
Պայթյուն անտարբերությունից․ Հայաստանում մինչև հիմա չեն պահանջում ստուգել ավտոբալոնները

Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների աճ է գրանցվել. 2019 թվականի առաջին եռամսյակում 937 ՃՏՊ է եղել, 2018 թվականի նույն ժամանակաշրջանում` 768։

Ըստ վիճակագրության` ամեն տարի ճանապարհատրանսպորտային պատահարներից մոտ 3 միլիոն մարդ է մահանում։ Միաժամանակ ցածր եկամուտ ունեցող երկրներում ՃՏՊ–ի հետևանքով մահանալու հավանականությունը երեք անգամ ավելի շատ է, քան զարգացած երկրներում։

Լրահոս
0