00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Աբովյան time
On air
18:47
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պայթյուն անտարբերությունից․ Հայաստանում մինչև հիմա չեն պահանջում ստուգել ավտոբալոնները

© Sputnik / Armenuhi MkhoyanВзрыв баллона
Взрыв баллона - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էջմիածին-Արմավիր մայրուղու վրա գազի բալոնի հետևանքով տեղի ունեցած պայթյունը մարդկանց մահվան պատճառ դարձավ։ Հայաստանում ոչ ոք մեքենաների գազի բալոնները ստուգել չի պահանջում։ Դա մահվան կամ վնասվածքի սպառնալիք է ստեղծում վարորդների, ուղևորների ու պատահական մարդկանց համար։

ԵՐԵՎԱՆ,5 մայիս — Sputnik. Հետխորհրդային շրջանում Հայաստանն առաջին երկրներից եղավ, որտեղ վարորդները զանգվածային կերպով բենզինին զուգահեռ սկսեցին որպես վառելանյութ օգտագործել գազիը։ Հարյուրավոր ավտոմեխանիկներ ձեռքի հետ սովորեցին բենզինով շարժիչը գազով աշխատելուն հարմարեցնել։ Պատճառը շատ պարզ է․ մեզ մոտ գազը երկու-երեք անգամ էժան է։

Машина, вспыхнула после взрыва в центре Анкары - Sputnik Արմենիա
Պայթած ЗИЛ-ի վարորդը չի տուժել. ճշտվել է, թե ում է պատկանում Opel-ը. նոր մանրամասներ

Ցավոք, գումարի տնտեսումը իր վատ կողմերն է ունենում. այս դեպքում էլ դա դրսևորվում է, մանավանդ երբ գազի բալոնների մաշվածությունը չի ստուգվում։ Այդ պատճառով մեր հանրապետությունում տարեկան առնվազն մեկ-երկու մեքենա է պայթում։

Էջմիածնի մոտ մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը տեղի ունեցած խոշոր վթարում երկու մեքենա էին բախվել՝ մարդատար Opel-ն և ЗИЛ բեռնատարը։ Ուժգին պայթյունի հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել։ Նրանց մարմիններն անճանաչելի են։ Քննությունը պարզում է վթարի պատճառները։ Մի բան ակնհայտ է․ եթե բալոնը ստուգված է ու մաշված չէ, այն նույնիսկ ուժեղ հարվածից գրեթե երբեք չի պայթի, միայն կճաքի։ Արտադրության փուլում դա ստուգում են հնարավոր բոլոր միջոցներով։

«Այդ ՃՏՊ-ի լուսանկարներով անհնար է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել։ Բայց եթե բալոնը սարքին է, այն չպետք է պայթի։ Հնարավոր է՝ պայթյունը կողմնակի բոցից է եղել, դժվար է ասել։ Բայց բալոնը չէր կարող հենց հարվածից պայթեր։ Եթե իհարկե այն նորմալ վիճակում լիներ», -ընդգծում է Մկրտիչ Տիգրանյանը, «Ավտոգազի» բալոնների փորձարկողների ասոցիացիայի նախագահը։

Самолет авиакомпании Аэрофлот Superjet 100, вернувшийся во время рейса Москва - Мурманск в аэропорт Шереметьево из-за возгорания на борту (5 мая 2019). Москвa - Sputnik Արմենիա
Բորտուղեկցորդ է մահացել․ Մոսկվա-Մուրմանսկ չվերթի անձնակազմը լքել է այրվող ինքնաթիռը

Նախնական տեղեկության  համաձայն՝ հնարավոր է, որ ЗИЛ-ի վրա եղել են ոչ միայն «իր» բալոնները, այլև կողմնակի. ըստ Sputnik Արմենիայի ունեցած տեղեկությունների՝ մեքենան պատկանել է ինչ-որ ՍՊԸ-ի և հավանաբար հանդիսացել է գազի լիցքավորման շարժական կայան։ Փորձագետը վստահ է, որ  եթե նույնիսկ տասը բալոն լիներ, դրանք պարզապես հարվածից չէին կարող պայթել։

Արդյո՞ք վարորդը ստուգել էր բալոնները։ Տիգրանյանը վստահ է, որ Ճանապարհային ոստիկանությունը պետք է դա նույնքան խիստ ստուգի, որքան ապահովագրության առկայությունը։ Նա տարիներ շարունակ փորձում է հասնել դրան և՛ ոստիկանության, և՛ կառավարության մակարդակով։

Հիմա մենք ունենք վեց լաբորատորիա, որտեղ վարորդները կարող են ստուգել իրենց մեքենաները։ Բոլորն էլ Երևանում են։ Մարզերում գրեթե չկան։ Մեկը Գյումրիում է,  մեկն էլ Վանաձորում են ուզում բացել։

«Ոչ ոք չի ուզում նորը բացի։ Ինչի՞ համար։ Սարքավորումներ կգնես, մի քանի հազար դոլար կծախսես ու մոտդ ոչ ոք չի գա։ Ոչ ոք չի ուզենա ավելորդ ծախս անի։ Հատկապես, որ չեն ստիպում։ Մտածում են․ «Հազարից  մեկ է լինում։ Ինձ բան չի լինի»։ Ու բոլորին այդպես է թվում, մինչև մեկը չի տրաքում»,  - ասում է  Տիգրանյանը։

Полиция Армении - Sputnik Արմենիա
Հարբած կնոջ միջադեպի ժամանակ ՃՈ աշխատակցի քայլերը բխել են անվտանգության նորմերից

Տեխնիկական պահանջների համաձայն՝ գազով մեքենաները պետք է առնվազն երկու տարին մեկ անգամ ստուգել։  Չափից շատ օգտագործված բալոնը արտաքնապես կարող է նաև նորմալ տեսք ունենալ, բայց դրա պատերը մաշվում են։ Դա վտանգավոր է ոչ միայն բախման ժամանակ, այլև լիցքավորման։ Երբ բալոնի մեջ գազ են լցնում, այն չի դիմանում ճնշմանը ու ոչ թե մի տեղից է ծակվում, այլ «կարերից է քանդվում»։ Դրանից վախենալով լիցքավորման կետերում բոլորին խնդրում են հեռու մնալ։ Բայց աշխատակիցների համար վտանգը միևնույնն է՝ մնում է։ Թեև մնացածն էլ պաշտպանված չեն․ պայթյունի դեպքում բեկորները կարող են տասնյակ մետրեր թռչել։

Չստուգված բալոնը ավտոքաղաքացիական պատասխանատվության ռիսկերից մեկն է։ Քանի որ տեսականորեն ապահովագրական ընկերությունն առանց բալոնը ստուգելու չպետք է ապահովագրություն տրամադրի։ Բայց գործնականում տալիս են (պարտավոր են ապահովագրել բոլոր դիմողներին)։

«Ավտոգազ» ասոցիացիան բազմիցս բարձրացրել է այդ հարցը, բայց նույնպես անարդյունք։

Թե արդյո՞ք գիշերվա միջադեպն ինչ-որ բան կսովորեցնի, ժամանակը ցույց կտա։

Լրահոս
0