00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօրը պատմության մեջ. Մայիսի 6

© Sputnik / Mikael GabrielyanՄայիսի 6
Մայիսի 6 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զիգմունդ Ֆրեյդ, Գևորգ 5-րդ, Վլադիմիր Էտուշ, Գուժ Մանուկյան, Ջորջ Քլունի. ի՞նչն է միավորում այս մարդկանց և ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել մայիսի 6-ին:

Օրն, իհարկե, ամենից առաջ նշանակալի է ուղղափառ քրիստոնյաների համար: Մայիսի 6-ը սուրբ Գևորգ զորավարի օրն է, ըստ որում, հարևան Վրաստանում նշում են նաև ոստիկանության, իսկ Բուլղարիայում՝ բանակի օրը, հասկանալի է, դա փոխկապակցված է սուրբ Գևորգ զորավարի, այսինքն՝ օրվա խորհրդի հետ:

Панорама. Велико-Тырново, Болгария - Sputnik Արմենիա
Բուլղարացիները սկսել են մոռանալ Անդրանիկին ու Նժդեհին. ի՞նչ խնդիրներ ունեն բուլղարահայերը

Ի դեպ, չնայած Անգլիայում բոլորն ուղղափառ չեն, բայց 1910 թվականին հենց մայիսի 6-ին է Գևորգ 5-րդը դարձել Մեծ Բրիտանիայի թագավոր: Ի դեպ, հենց նա է 1917 թ.-ին սահմանել Վինձորյան արքայատոհմ անվանումը, նպատակ ունենալով ձերբազատվել գերմանական արտասանությամբ (ու ոչ միայն)՝ Սաքսեն-Կոբուրգ-Գոթյան դինաստիական անվանումից:

Հա, իսկ դրանից մի 84 տարի հետո, 1994 թվականի մայիսի 6-ին, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը մասնակցեցին Ալբիոնը մայրցամաքային Եվրոպային միացնող, Լա Մանշի նեղուցով անցնող հանրահայտ ստորջրյա թունելի բացման հանդիսավոր արարողությանը:

Իսկ բազմադավան և անթագավոր Միացյալ Նահանգներում, օրինակ, ընդունված է մայիսի 6-ին նշել բուժքույրերի օրը:

Բարեկամական ու նաև հայահոծ համայնք ունեցող Լիբանանում օրը բոլորովին այլ խորհուրդ ունի մայիսի 6-ը՝ Նահատակների օրը: Լիբանանում նաև Սիրիայում հարգում են անկախության համար պայքարող, 1916 թվականին Օսմանյան կայսրության երիտթուրք կառավարիչների, ավելի որոշակի՝ Ջեմալ փաշայի հրամանով Բեյրութում ու Դամասկոսում սպանվածների հիշատակը: Նահատակների հիշատակին է նվիրված Բեյրութի Մարտիրոսների հրապարակը:

Бейрут, Ливан  - Sputnik Արմենիա
Բեյրութ. Արևելքի Փարիզը կամ ինչ պետք է իմանալ Լիբանան ճամփորդելուց առաջ

Վերադառնանք սակայն հայրենի եզերք ու միանգամից նշենք, որ մայիսի 6-ը թատրոնի և կինոյի սիրված դերասան Գուժ Մանուկյանի՝ Գուրգեն Արաքսմանյանի ծննդյան տարեդարձն է (ծնվ. 1937թ., Գյումրի): Գուժ Մանուկյանը, որ 1967-ին միացել է Հրաչյա Ղափլանյանի՝ Երևանի Դրամատիկական թատրոն ստեղծելու նախաձեռնությանը, մինչ օրս աշխատում է այստեղ: Գուժ Մանուկյանը մարմնավորել է բազմաթիվ հիշվող կերպարներ, նկարահանվել բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում («Հեղնար աղբյուր», «Նահապետ», «Աշնան արև», «Հուսո աստղ», «Մեռիր ձիու վրա», «Հին օրերի երգը» և այլն): Նա Հայաստանի ժողովրդական արտիստ է, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացու Շքանշանի ասպետ:

Դե, քանի որ բեմական արվեստին անդրադարձանք, հավելենք, որ մայիսի 6-ը նաև ամերիկյան հայտնի կինոդերասան, նաև՝ ռեժիսոր և պրոդյուսեր Ջորջ Քլունիի ծննդյան օրն է (ծնվ. 1961թ.):

Джон Малкович посетил Мемориал жертв Геноцида Армян в Цицернакаберде - Sputnik Արմենիա
Կինոյի լեգենդներն ու պետությունների առաջնորդները Ծիծեռնակաբերդում. Հայոց ցեղասպանությունն իմ պատմությունն էլ է

Ջորջ Քլունին հայտնի է նաև իր հասարակական, մարդասիրական գործունեությամբ: Նա, մասնավորապես հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման դիրքերից, շատերը կհիշեն նաև, որ Ջորջ Քլունին «Ավրորա» առաջին մրցանակաբաշխության ընտրական հանձնաժողովի համանախագահն էր և 2016-ին տիկնոջ հետ եկել էր Հայաստան:

Մայիսի 6-ը, նշենք, նաև խորհրդային սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշի ծննդյան օրն է (1922-2019): Հանդիսատեսն, իհարկե, նրան ավելի շատ հիշում է «Կովկասի գերուհին», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Բուրատինոյի արկածները» ֆիլմերից, չնայած հայտնի դերասանը, իհարկե, հարյուրավոր դերեր է խաղացել թատրոնում և կինոյում:

Ինչ վերաբերում է այլ հայտնի դեմքերին, ապա հավելենք, որ մայիսի 6-ին է ծնվել Զիգմունդ Ֆրեյդը:

Այսօրվա հետ կապված հիշարժան այլ իրադարձություններ էլ կան, բայց եթե ուզում եք հիշել, թե կոնկրետ անցած տարի ինչ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում և աշխարհում, կարող եք սեղմել այս հղումը։

Լրահոս
0