00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կինոյի լեգենդներն ու պետությունների առաջնորդները Ծիծեռնակաբերդում. Հայոց ցեղասպանությունն իմ պատմությունն էլ է

© Sputnik / Asatur YesayantsДжон Малкович посетил Мемориал жертв Геноцида Армян в Цицернакаберде
Джон Малкович посетил Мемориал жертв Геноцида Армян в Цицернакаберде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ ծաղկեպսակներ դնելն ավանդույթ է դարձել այն մարդկանց համար, որոնք հարգում են 20-րդ դարում առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը: Sputnik Արմենիան հուշահամալիր այցելած հայտնի մարդկանց ցանկը:

Լաուրա Սարգսյան, Sputnik

Վերջին օրերին արտասահմանյան լրատվամիջոցները ակտիվորեն քննարկում են ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախկին խորհրդական Բրյուս Ֆեյնի` Հայոց ցեղասպանության մասին խոսքերը: Նա հարցականի տակ դրեց հայերի զանգվածային ոչնչացումը:

Նման հայտարարություններ պարբերաբար հնչում են, երբ այս կամ այն արտասահմանյան դիվանագետը, արվեստի գործիչը կամ պետության ղեկավարն այցելում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան:

Բարձրաստիճան հյուրերից վերջինը, որ ծաղկեպսակ դրեց հավերժական կրակին, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էր:

Sputnik Արմենիան ներկայացնում է հայտնի մարդկանց ցուցակը, որոնք վերջին տարիներին այցելել են Ծիծեռնակաբերդ:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս I

Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում 2016 թ. հունիսի 24-ին: Պաշտոնական այցի ընթացքում Հռոմի պապն այցելեց Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ավելի վաղ Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված պատարագի ժամանակ, նա Օսմանյան կայսրությունում իրականացված ոճրագործությունը որակեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղիկներ է դրել 2015 թ. ապրիլի 24-ին և գրառում է թողել հուշամատյանում:

Այն ժամանակ Պուտինը հաստատեց, թե Ռուսաստանն ինչ դիրքորոշում ունի Ցեղասպանության հարցում և ընդգծեց, որ մարդկանց զանգվածային սպանությունը չի կարող արդարացվել:

«Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ», — ասաց Պուտինը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանում կազմակերպվեցին հիշատակի միջոցառումներ, որոնց մասնակցեցին ավելի քան երկու տասնյակ երկրի առաջնորդներ:

© AFP 2024 / ALAIN JOCARDՎլադիմիր Պուտին
Владимир Путин в Мемориале жертв Геноцида армян в Цицернакаберде - Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտին

Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 1915 թվականի իրադարձությունները որակեց մարդկության դեմ ուղղված հանցագործություն և անվանեց այն պատմության մեջ առաջին ցեղասպանությունը: Այլ երկրների ղեկավարների հետ միասին նա մասնակցեց Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը և ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ:

Օլանդն այն ժամանակ հայտարարեց, որ Ֆրանսիայում ապրող հայերը, որոնցից շատերը ջարդերից փրկվածների ժառանգներ են, միավորում են երկու երկրները:

© AFP 2024 / POOL / JACQUES WITT Ֆրանսուա Օլանդ
Франсуа Олланд в Мемориале жертв Геноцида армян в Цицернакаберде - Sputnik Արմենիա
Ֆրանսուա Օլանդ

Ալան Դունքան

Այս տարվա սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետական նախարար Ալան Դունքանը հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության զոհերին:

«Ինձ համար դա շատ հուզիչ և սրտառուչ պահ էր», — ասաց նա հուշահամալիր այցելելուց հետո:

1915 թ. մայիսին Միացյալ Թագավորությունը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ հայտարարություն տարածեց, որում 1915 թվականի իրադարձությունները որակվեցին «մարդկության դեմ հանցագործություններ»:

© Sputnik / Aram NersesyanԱլան Դունքան
Алан Дункан посетил Мемориал жертв Геноцида армян в Цицернакаберде - Sputnik Արմենիա
Ալան Դունքան

Միլոշ Զեման

Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը 2016 թ. հունիսին Երևանում հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերին: Նա Ցեղասպանության թանգարան այցելելուց հետո գրառում թողեց հուշամատյանում. «Խոր հարգանքով` Ցեղասպանության զոհերին»:

Ցեղասպանության պատմությունն այնպես ցնցեց Զեմանին, որ նա որոշեց առաջարկել Չեխիայի խորհրդարանին քննարկել 1915 թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Զեմանը նաև ծառ տնկեց «Հիշատակի պուրակում»։

© Sputnik / Asatur YesayantsՄիլոշ Զեման
Президент Чехии Милош Земан в Ереване почтил память жертв Геноцида армян - Sputnik Արմենիա
Միլոշ Զեման

Անն Իդալգո

Անցյալ տարի Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Երևան կատարած այցելության ժամանակ այցելեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին: Հուշամատյանում նա գրեց.

«Հայոց ցեղասպանությունն իմ պատմությունն էլ է, քանի որ այն մարդկության պատմության մի մասն է»:

© Suzi AghajanyanԱնն Իդալգո
Анн Идальго посетила мемориал жертв Геноцида Армян  - Sputnik Արմենիա
Անն Իդալգո

Մարգոթ Վալստրյոմ

Ծիծեռնակաբերդ է այցելել նաև Շվեդիայի արտգործնախարար Մարգոթ Վալստրյոմը, որն իր ժողովրդի անունից ծաղկեպսակ է դրել հուշարձանին մոտ և ծաղիկներ խոնարհել ցեղասպանության զոհերի հիշատակին:

© Sputnik / Asatur YesayantsՄարգոթ Վալստրյոմ
Министр иностранных дел Швеции Маргот Вальстрем посетила мемориал жертв Геноцида армян  - Sputnik Արմենիա
Մարգոթ Վալստրյոմ

 

Դինա Մայրեդ

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և թանգարանում է եղել նաև Քաղցկեղի վերահսկման միջազգային միության ղեկավար, Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա խորհուրդ էր տվել, թե ինչպես հայ ժողովուրդը բուժվի Ցեղասպանության ցավից:

«Բուժելու լավագույն միջոցը բարի գործեր անելն է և ուժեղ լինելը: Վրեժխնդրության արդյունավետ միջոցն այն կլինի, որ դուք առավելագույն նվիրումով աշխատեք ձեր վրա և ձեր ժողովրդի ու երկրի հետ մի ամբողջություն դառնաք: Ես այդ ուժն ու ձգտումը տեսել եմ ձեր մեջ։ Դուք համախմբվում եք ընդհանուր նպատակի շուրջ, միասնական եք և մեկդ մյուսի ձեռքը բռնող։ Իսկ դա շատ կարևոր է այս գործում հաջողության հասնելու համար»։

Ջոն Մալկովիչ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելուց հետո աշխարհահռչակ դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը հուզիչ գրառում թողեց հուշամատյանում։

«Ցավոտ դաս», — գրեց Մալկովիչը:

Նա չկարողացավ պատասխանել լրագրողների հարցերին և նշեց, որ շատ հուզված է և չի կարող ինչ-որ բան ասել։

© Sputnik / Asatur YesayantsՋոն Մալկովիչ
Джон Малкович посетил Мемориал жертв Геноцида Армян в Цицернакаберде - Sputnik Արմենիա
Ջոն Մալկովիչ

Էմիր Կուստուրիցա

Սերբ կինոռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան երկու անգամ է եղել հուշահամալիրում: Առաջին անգամ` 2010 թվականին, երկրորդը` 2015 թվականին: Երկու դեպքում էլ նա ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ:

Լրագրողների հետ զրույցում Կուստուրիցան Հայաստանն անվանեց մի երկիր, որը հոգեպես հարազատ է իրեն:

© Sputnik / Асатур ЕсаянцԷմիր Կուստուրիցա
Эмир Кустурица посетил Мемориал жертв геноцида армян в Османской империи и возложил цветы - Sputnik Արմենիա
Էմիր Կուստուրիցա

Ջորջ Քլունի

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին Հայաստան է եկել 2016 թվականին` «Ավրորա» մրցանակը հանձնելու նպատակով:

Նա այցելել է ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել:

Արարողության ժամանակ Ջորջ Քլունին հիշեց Հիտլերի խոսքերը. «Ո՞վ է հիմա հիշում Հայոց ցեղասպանությունը»: Եվ տվեց պատասխանը. «Ամբողջ աշխարհը»:

© Sputnik / Asatur YesayantsՋորջ Քլունի
Джордж Клуни возложил цветы к мемориалу памяти жертв Геноцида армян - Sputnik Արմենիա
Ջորջ Քլունի
Լրահոս
0