00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հայ հետախույզը «ժուչոկ» գտավ թուրքի գլխարկում. Բասենցի Ազոյանի պատմությունը

© Photo : provided by Liana AzoyanБасенци Азоян
Басенци Азоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռազմական հետախուզությունը շատ բարդ, բայց անտեսանելի, ուստի հաճախ նաև անշնորհակալ գործունեության ոլորտ է։ Թեպետ, նայած ինչն ենք համարում հատուցում աշխատանքի դիմաց։ Եթե երկրին անհրաժեշտ լինելը, կարևորագույն գործերը, ապա դրանց մասին հիշողությունն էլ անգին շնորհակալությունն է։ Ինչպես, օրինակ, այն, ինչ արել է Բասենցի Ազոյանը։ Մենք այսօր էլ ամեն ինչի մասին չգիտենք, ժամանակը չի եկել:

Բասենցի Ազոյանը նոր էր ավարտել դպրոցը, երբ ընտանիքը լուր ստացավ ավագ եղբոր՝ Վրույրի մահվան մասին․ նա դիվանագետ էր և աշխատում էր Իրանում, և նրա մահվան հանգամանքներն առեղծված են եղել։ Բասենցիի դուստրը՝ Լիանա Ազոյանը, կարծում է, որ հոր մասնագիտության ընտրությունը վերջին հաշվով թելադրված է հենց այդ մահով․ նա իր պարտքն է համարել այդ գաղտնիքը բացահայտելը։

Լիանան Sputnik Արմենիային պատմեց, որ հայրը դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո Սիսիանի մերձակա Վաղատին գյուղից եկել է Երևան՝ համալսարան ընդունվելու։ Հինգ օտար լեզուները, որոնց նա տիրապետել է արևելագիտության ֆակուլտետում, շատ են օգնել։ Գաղտնիք չէ, որ խորհրդային տարիներին արևելագիտության ֆակուլտետը կադրերի դարբնոց էր պետանվտանգության կառույցների համար։ Երբ Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեից համապատասխան առաջարկ է եղել, Բասենցին չի հրաժարվել։

© Photo : provided by Liana AzoyanԲասենցի Ազոյան
Ինչպես հայ հետախույզը «ժուչոկ» գտավ թուրքի գլխարկում. Բասենցի Ազոյանի պատմությունը - Sputnik Արմենիա
Բասենցի Ազոյան

Հետո եկավ ՊԱԿ ակադեմիայի ու Իրանում աշխատելու ժամանակը։ Ասել, որ հենց նման նշանակման էր ձգտում Ազոյանը, նշանակում է ոչինչ չասել, քանզի ավագ եղբոր մահվան գաղտնիքը նրան հանգիստ չէր տալիս:

«Որոշ կողմնակի տվյալներից և հորս տրամադրվածությունից դատելով՝ ես ենթադրում եմ, որ նա իմացել է այն ամենի մասին, ինչը նրան տանջել է: Չեմ կարող վստահաբար ասել, բայց, ամենայն հավանականությամբ, դա այդպես է», - կարծում է Լիանան։

© Photo : provided by Liana AzoyanԲասենցի Ազոյան
Ինչպես հայ հետախույզը «ժուչոկ» գտավ թուրքի գլխարկում. Բասենցի Ազոյանի պատմությունը - Sputnik Արմենիա
Բասենցի Ազոյան

Իրանից, որտեղ, ի դեպ, Լիանան պիոներ է դարձել, նրանց հանկարծ վտարել են 24 ժամվա ընթացքում․ տհաճ պատմություն է եղել Թեհրանում խորհրդային դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների մեկի հետ, ստիպված են եղել փոխել ամբողջ կազմը։ Իսկ հետո հաջորդել է Աֆղանստանը։

«Այդ ժամանակ ես ավելի մեծ էի և շատ բան էի հասկանում: Աֆղանստանում երբեմն սարսափելի էր, օրինակ` մոջահեդները գիշերը կարող էին պայթուցիկ նյութերով գեղեցիկ խաղալիքներ գցել», - Լիանան հիմա էլ սահմռկում է՝ հիշելով դա։ Իսկ երբ մի տղա պայթել է նման ական-թակարդի վրա` զրկվելով ոտքերից, Լիանան այցելել է նրան, և այդ պատմությունը ստիպել է նրան գրիչ վերցնել ձեռքը։

Ավելի ճիշտ, հայրն է խորհուրդ տվել, որ գրի։ Նա իր ապրումները վստահել է թղթին և ակնարկն ուղարկել է «Պիոներսկայա պրավդա» թերթին։ Այդտեղից որոշ ժամանակ անց շատ հարգալից և հանգամանալից պատասխան է եկել, որում շարադրվել է, թե ինչու խմբագրությունը չի կարող տպագրել ակնարկը։ Խորհուրդ են տվել չվշտանալ և շարունակել գրել։ Հիմա Լիանան աշխատում է հոր մասին պատմող գրքի վրա։

© Photo : provided by Liana AzoyanԲասենցի Ազոյանը դստեր` Լիանայի հետ
Ինչպես հայ հետախույզը «ժուչոկ» գտավ թուրքի գլխարկում. Բասենցի Ազոյանի պատմությունը - Sputnik Արմենիա
Բասենցի Ազոյանը դստեր` Լիանայի հետ

Մի անգամ խորհրդակցության ժամանակ, որին ներկա են եղել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, թուրք գեներալն Ազոյանին սադրիչ հարց է տվել, իսկ նա պատասխանի փոխարեն խնդրել է թուրքին հանել գլխարկը, որի մեջ գաղտնալսող սարք է եղել։ Հետախույզը միշտ հետախույզ է մնում, նույնիսկ երբ հումորով է արձագանքում ինչ-որ բանի։

ԽՍՀՄ–ի փլուզումից հետո Ազոյանը մի քանի տարի ծառայել է Մոսկվայում, այնուհետև նրան հրավիրել են Հայաստան՝ ստեղծելու անկախ պետության ռազմական հետախուզության ծառայությունը։ Ինչպես վկայում է դուստրը, սկզբնական շրջանում ամեն ինչ արվել է զրոյից՝ սկսած համազգեստից, գլխարկից և կոշիկից։ Բասենցի Ազոյանի հին կապերը և հեղինակությունն այստեղ օգտակար են եղել, և անհրաժեշտ մանրուքներ ճարելու հետ կապված պատմությունը, որը սպառնում էր անորոշ ձգձգվող խնդրի վերածվել, բարեհաջող լուծվել է կարճ ժամկետում։

© Photo : provided by Liana AzoyanԲասենցի Ազոյան
Ինչպես հայ հետախույզը «ժուչոկ» գտավ թուրքի գլխարկում. Բասենցի Ազոյանի պատմությունը - Sputnik Արմենիա
Բասենցի Ազոյան

Հետո Բասենցի Ազոյանը զբաղվել է իր անմիջական գործով՝ գլխավորելով հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական հետախուզությունը, ստացել գեներալ-մայորի կոչում և բազմաթիվ շքանշաններ։ Մենք գրեթե ոչինչ չգիտենք գեներալ-մայորի կոնկրետ գործերի մասին, քանի որ հետախույզի մահից հետո պետք է անցնի քսան տարի՝ որոշ նյութ գաղտնազերծելու համար։ Իսկ որոշ բաներ, հնարավոր է, երբեք չհանրայնացվեն:

Բասենցի Ազոյանը կյանքից հեռացել է 2006թ-ին․ սիրտը չի դիմացել, և դա առաջին ինֆարկտը չի եղել։ Նրան մի ինֆարկտով շտապ տարհանել են Աֆղանստանից։ Բարեբախտաբար, հասցրել են տանել բժշկի մոտ։

Այսօր Լիանա Ազոյանի որդիներից մեկը ծառայում է հայկական բանակում։

© Photo : provided by Liana AzoyanԲասենցի Ազոյանը թոռների հետ
Ինչպես հայ հետախույզը «ժուչոկ» գտավ թուրքի գլխարկում. Բասենցի Ազոյանի պատմությունը - Sputnik Արմենիա
Բասենցի Ազոյանը թոռների հետ

«Հույս կա, որ նա պապի նման հետախույզ կդառնա», - ասում է Լիանան, թեև չի պատրաստվում ստիպել նրան։ Բայց դեմ էլ չի լինի, եթե տղան որոշի հետախույզ դառնալ՝ նույնիսկ չնայած նրան, որ սեփական փորձից գիտի՝ որքան դժվար է ռազմական հետախույզի հարազատ լինելը։

© Photo : provided by Liana AzoyanԲասենցի Ազոյանը թոռան հետ
Ինչպես հայ հետախույզը «ժուչոկ» գտավ թուրքի գլխարկում. Բասենցի Ազոյանի պատմությունը - Sputnik Արմենիա
Բասենցի Ազոյանը թոռան հետ
Լրահոս
0