00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօրը պատմության մեջ. մայիսի 4

© Sputnik / Aram NersesyanՄայիսի 4
Մայիսի 4 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչ հիշարժան իրադարձություններ կամ նշանավոր մարդիկ են ծնվել կամ մահացել մայիսի 4–ին։ Sputnik Արմենիան հավաքել է ամենահետաքրքիրները։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Գիտատեխնիկական առաջընթացի տեսանկյունից մայիսի 4-ը նշանավոր ամսաթիվ է: Օրինակ` համարվում է, որ 1715 թվականին Փարիզում հենց այդ օրն է արտադրվել առաջին ծալովի հովանոցը: Բայց շատ ավելի լուրջ ձեռքբերում նշենք. 1878 թվականի մայիսի 4-ին Թոմաս Էդիսոնը օպերայի դահլիճում առաջին անգամ հանրությանը ներկայացրեց իր ստեղծած ֆոնոգրաֆը՝ ձայնը գրանցելու և վերարտադրելու սարքը:

CC BY-SA 2.0 / Tony Asleson / lightsԷդիսոնի հրաշքը
Այսօրը պատմության մեջ. մայիսի 4 - Sputnik Արմենիա
Էդիսոնի հրաշքը

Վերադառնալով հայրենի եզերք, մայիսի 4-ի հետ կապված, առաջինը կցանկանայինք նշել խեցեգործ, ձևավորող, նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Աթանյանի (ծնվ. 1940թ.) ծննդյան օրը: Ճանաչված վարպետի խեցեգործական աշխատանքները, հարթաքանդակները, ստեղծագործություններ զարդարում ու յուրահատուկ շուք են հաղորդում բազմաթիվ կառույցների, ինչպես օրինակ, «Մոսկվա» կինոթատրոնն է կամ «Անի» հյուրանոցը, նաև  նախկին «Դվինը»: Իսկ Վլադիմիր Աթանյանի և նկարիչ Ռուդոլֆ Գարգալոյանի համահեղինակությամբ ստեղծված «Էրեբունի-Երևան» հարթաքանդակը տեսել են բոլորը, ովքեր երբևէ անցել են մայրաքաղաքի կենտրոնական՝ Մաշտոցի պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող շենքի մոտով:

Ի դեպ, մայիսի 4-ին է ծնվել ամերիկահայ ռոք-երաժիշտ և դիջեյ Անդրանիկ «Էնդի» Խաչատրյան (ծնվ. 1975 թ.): Նա, ի լրումն ամենի, 1994-1997 թթ. եղել է «System of a Down» խմբի թմբկահարը:

«Ինչի՞ ենք սպասում, նոր ցեղասպանությա՞ն»․ Սերժ Թանկյանը կոչ է արել չայցելել Թուրքիա

Բրիգադային գեներալ Նարեկ Աբրահամյանն էլ է ծնվել մայիսի 4-ին, 1953 թվականին, Լիբանանի Անջար գյուղում: Նարեկ Աբրահամյանը պրոֆեսիոնալ զինվորական է, 1976-1990 թվականներին մասնակցել է Լիբանանի քաղաքացիական պատերազմին, 1990-1993 թվականներին ղեկավարել է Լիբանանի բանակի դեսանտային-էլիտար գունդը, հետագայում դարձել է բրիգադի գեներալ, 1998 թվականին պաշտոնաթող է եղել: Բնութագրական է, որ դրանից անմիջապես հետո հայ գեներալը եկել է Հայաստան ու 1998-2000 թվականներին աշխատել ՀՀ պաշտպանության նախարարությունում:

© HayzinvorՀայ ֆիդայինների պարը
Այսօրը պատմության մեջ. մայիսի 4 - Sputnik Արմենիա
Հայ ֆիդայինների պարը

Հերոս հայորդի Մուշեղ Մխոյանը՝ Վոժը (1951- 1991), որ «Միավորված ուժերի շտաբի» (ՄՈՒՇ) կազմավորման նախաձեռնողներից մեկն է և հրամանատարը, 1988-1991 թվականներին մասնակցել է ՀՀ Տավուշի, Նոյեմբերյանի, Արարատի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի շրջանների ինքնապաշտպանական մարտերին: Զոհվել է 1991 թվականի մայիսի 4-ին՝ Տավուշի մարզի Մովսեսգեղ գյուղի մատույցներում:

Կին, որի սիրտը մեր լեռներում է․ Արցախի մասին Կուլչիցկայայի նոր ֆիլմը ցնցող է

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Մուշեղ Մխոյանի շիրիմը Ծիծեռնակաբերդի բարձունքում է՝ Հիշատակի պատի մոտ:

Հերոսի անունն է կրում Երևանի թիվ 68 դպրոցը:

Աշխարհի անցուդարձին անդրադառնալով, նշենք, որ մայիսի 4-ը, օրինակ` Հրշեջների միջազգային օրն է, որ նշվում է 1999 թվականից:

Իսկ, օրինակ, Կանադայում, ապա և մի շարք երկրներում մայիսի 4-ին նշում են հանրահայտ «Աստղային պատերազմներ» ֆիլմի օրը:

Անգլիայում էլ այս տարի «Ռոչեսթերի ծխնելույզ մաքրողների» փառատոնը մայիսի 4-ին է նախատեսված: Ի դեպ, Անգլիայում հիմա մի քանի հարյուր ծխնելույզ մաքրող կա, որքան էլ դա առաջին հայացքից տարօրինակ թվա:

© Sputnik / Алекс Макнотон / Անցնել մեդիապահոցԼոնդոնը
Այսօրը պատմության մեջ. մայիսի 4 - Sputnik Արմենիա
Լոնդոնը

Արժե նշել, որ 1904 թվականի մայիսի 4-ին, Անգլիայում Հենրի Ռոյսն ու  Չարլզ Ռոլսն սկսեցին հանրահայտ «Ռոլս-Ռոյս» ավտոմեքենաների արտադրությունը: 

Ի դեպ, հավելենք նաև, որ 1966 թվականին Թուրինում կնքվել է «Ֆիատ» ընկերության հետ արձանագրությունը, ըստ որի ԽՍՀՄ Տոլյատի քաղաքում սկսվել է ավտոգործարանի կառուցումը: Այո, խոսքը հայտնի «Ժիգուլի»-ների գործարանի մասին է:

Լոնդոնի դատարանը Ասանժին մեղավոր է ճանաչել. WikiLeaks–ի հիմնադիրը մնացել է կալանքի տակ

Այսօր, նկատենք, հարյուր միլիոնավոր երիտասարդների համար տոնական օր է. Չինաստանում նշվում է Երիտասարդության օրը:

Ինչ վերաբերում է մայիսի 4-ին ծնված հայտնի անձանց, ապա կցանկանայինք առանձին նշել 20-րդ դարի աշխարհահռչակ ու սիրված դերասանուհի Օդրի Հեփբյորնին (Audrey Hepburn), ում մասնակցությամբ «Հռոմեական արձակուրդներ» և «Ինչպես գողանալ միլիոն» ֆիլմերը տաղտուկը ցրելու հին ու փորձված միջոց են: Հիմա արդեն նման ֆիլմեր ոչ մեկ երևի չի նկարում:

Իհարկե, այսօրվա հետ կապված հիշարժան այլ իրադարձություններ էլ կան, բայց եթե ուզում եք հիշել, թե կոնկրետ անցած տարի ինչ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում և աշխարհում, կարող եք սեղմել այս հղումը։

Լրահոս
0