00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այ քեզ բան. Փաշինյանի պայքարին «միացել» է Ցուկերբերգը, իսկ դրոնը գրավում է առաքման շուկան

© AP Photo / Kevin WolfКартонные фигурки с изображением Марка Цукерберга около здания Капитолия в день дачи показания генерального директора Facebook в Сенате (10 апреля 2018). Вашингтон
Картонные фигурки с изображением Марка Цукерберга около здания Капитолия в день дачи показания генерального директора Facebook в Сенате (10 апреля 2018). Вашингтон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարկ Ցուկերբերգը որոշել է մեծացնել իր հակաֆեյքային բանակը, մեքենաները ճանապարհային փոսը շրջանցելու ֆունկցիայով են օժտվելու, իսկ Կանբերայում սովորական առաքիչները կարծես թե գործազուրկ են դառնալու։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik, Գոռ Մարգարյան. Այս շաբաթվա ընթացքում պարզվեց, որ «կապույտ» սոցցանցը որոշել է նոր մեթոդով պայքարել ֆեյքերի դեմ, հետո հայտարարվեց Tesla-ի ինժեներների նոր «կախարդանքի» մասին, իսկ վերջին նորությունը հաստատ դուր չեկավ առաքումը որպես եկամտի միակ աղբյուր համարող մարդկանց։ Անցնող շաբաթվա «այ քեզ բան» նորությունների մասին խոսենք հերթով:

Ֆեյքերի դեմ պայքարը հասել է նոր մակարդակի

Ֆեյքեր, ֆեյքեր, ամենուր ֆեյքեր են։ Այդ փաստը, բացի մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանից, մտահոգել է նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին։ Նրա հիմնադրած հանրահայտ սոցցանցն իր հակաֆեյքային «բանակում» ընդգրկել է Associated Press–ի մասնագետներին, և նրանք օգնելու են «կապույտների» թիմին պայքարել իսպաներեն տարածվող ոչ հավաստի ինֆորմացիայի դեմ։ Այս մասին հայտնում է AP-ն։

Презентация нового смартфона компании Samsung (10 апреля 2019).  - Sputnik Արմենիա
Ներկայացվել է նոր սմարթֆոն՝ պտտվող տեսախցիկով. տեսանյութ

Ֆեյքերի լուրերի դեմ պայքարի շրջանակում կատարելագործվել է սոցցանցի նորությունների ժապավենի ալգորիթմը, և նվազել է կասկածելի կայքերի վարկանիշը։

Ցուկերբերգի թիմը խոստանում է, որ սոցիալական կայքում գործող խմբերի ադմինները խստագույնս կպատժվեն ֆեյքային նորություններ տարածելու դեպքում, իսկ ինչ վերաբերում է խմբերին, ապա դրանք միանգամից կարգելափակվեն։

Ըստ Facebook-ի կազմած վիճակագրության` կայքն արգելափակում է երեխաների շահագործման և ահաբեկչության մասին լուրերի 99 տոկոսը, պոռնոգրաֆիկ նյութերի 96–ը, իսկ բռնության տեսարան պարունակող նկարների 97 տոկոսը։

Ճանապարհային փոսերը չեն խանգարի մեքենաներին

Ամենայն հավանականությամբ ոչ շատ հեռու ապագայում բոլոր մեքենաները կկարողանան ինքնուրույն երթևեկել, ինչը, հուսով եմ, դժբախտ պատահարների ցուցանիշը կհասցնի 0–ի։ Բայց այդպիսի դրական ցուցանիշի հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նույնիսկ ամենաաննշան թվացող մանրուքները։ Իսկ ո՞վ է ամենից լավ հաշվի առնում մանրուքները։ Դե իհարկե, Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը։ Նրա արած հայտարարությունը վկայում է, որ Tesla –ի արտադրած մեքենաներն ինքնուրույն կկարողանան շրջանցել ճանապարհային փոսերը, որոնք անսահման շատ են մեր հայաստանյան ճանապարհներին։

Նորությունն այնքան հետաքրքիր չէ, որքան պատմությունը, թե ինչպես է ընկերության ղեկավարության գլխում նման միտք առաջացել։ Ամեն ինչ սկսվել է Electrek կայքի հեղինակ Ֆրեդ Լամբերտի թվիթից, որում նա դժգոհել է, թե ստիպված է եղել 300 կմ երթևեկելու ընթացքում հաճախ իր վրա վերցնել մեքենայի ղեկավարումը և անջատել ավտոպիլոտը։

​Tesla-ի ղեկավարը չի պատասխանել այդ թվիթին, բայց շատ սպասեցնել չի տվել ու պատասխանել է այլ օգտատիրոջ տված նույն հարցին, որ շատ շուտով համակարգի մեջ կավելացվի ֆունկցիա, ինչը մեքենային կօգնի ճանաչել ճանապարհին հանդիպող փոսերը։

​Դժվար թե նույնիսկ այս ֆունկցիան օգնի առանց պատահարների երթևեկել Հայաստանի քանդուքարափ փողոցներով։ Մեր ճանապարհների փոսային փորձությունները չի կարողանա հաղթահարել նույնիսկ Շումախերի հմտություններով օժտված մարդը, էլ ո՜ւր մնաց ինչ–որ արհեստական բանականություն։

Դրոնները գրավում են առաքման շուկան

18 ամիս տևած փորձարկումներից հետո Ավստրալիայի քաղաքացիական ավիացիայի անվտանգության ղեկավարությունը համաձայնություն է տվել անօդաչու դրոնների միջոցով ծանրոցների մասսայական առաքմանը։ Alphabet ընկերությունը, որին է պատկանում հանրահայտ Google-ը և որի Wing դուստր ընկերությունն է զբաղվելու նմանատիպ ծառայությամբ, առաջին անգամ չէ անօդաչու դրոններով առաքում իրականացնելու, բայց դեռևս միակն է, որ դա դարձնելու է հասանելի բոլորին և աշխատելու է համեմատաբար մեծ քաղաքում` Կանբերայում։ Այս մասին հայտնում է Wing-ը։

Սկզբում Ավստրալիայի մայրաքաղաքաբնակները բողոքում էին, թե դրոններն անտանելի աղմկարար են։ Ընկերությունը լսեց բողոքները և ստեղծեց նոր` ավելի ցածրաձայն անօդաչուներ։

Ծանր հակամարտություն է սկսվելու առաքող ընկերությունների միջև, բայց ինչպես միշտ հաղթողին որոշելու է հաճախորդը։ Մրցակցությունը ընկերություններին ստիպելու է ավելի ու ավելի կատարելագործված դրոններ ստեղծել։

Տեսնես` Հայաստանում երբևէ առաքումները կկատարվե՞ն նման եղանակով, կթույլատրե՞ր արդյոք մեր կառավարությունը, և ինչպե՞ս կվերաբերվեին պիցցայի հայ առաքիչներն իրենց տեխնոլոգիական մրցակիցներին։

Լրահոս
0