ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ազատության միջազգային օրվա առիթով գրառում է արել Facebook–ում։
«Սիրելի լրագրողներ, սիրելի ընթերցողներ, սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ, սոցիալական ցանցերի սիրելի օգտատերեր, շնորհավորում եմ բոլորիս մամուլի ազատության միջազգային օրվա առիթով: Մամուլի ազատությունը այն կարեւորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում: Եվ այդ արժեքը մենք պետք է պահպանենք եւ զարգացնենք: Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը»,– գրել է նա:
Հիշեցնենք` այսօր` մայիսի 3-ին, նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը: