00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սուրեն Գրիգորյան
Փորձ է արվում քաղաքային իշխանության վրա ճնշում գործադրել
17:55
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հավերով ակցիա ԱԺ բակում. քաղաքացիները պատգամավորներին կոչ են անում տուն գնալ երթուղայինով

© Photo : Facebook / ԱՀԱԶԱՆԳАкция инициативы "Аазанг" по недопущению равенства подоходного налога (2 мая 2019). Еревaн
Акция инициативы Аазанг по недопущению равенства подоходного налога (2 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ահազանգ» քաղաքացիական նախաձեռնությունն իշխանությանը կոչ է անում հետ կանչել սոցիալական ծանր հետևանքներ «խոստացող» օրինագիծը։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. «Ահազանգ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Ազգային ժողովի բակում բողոքի ակցիա է իրականացրել` ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման օրինագծի։

© Photo : Facebook / ԱՀԱԶԱՆԳ«Ահազանգ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Ազգային ժողովի բակում բողոքի ակցիա է իրականացրել
Հավերով ակցիա ԱԺ բակում. քաղաքացիները պատգամավորներին կոչ են անում տուն գնալ երթուղայինով - Sputnik Արմենիա
«Ահազանգ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Ազգային ժողովի բակում բողոքի ակցիա է իրականացրել

Ինչպես նշվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ, իրենք «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին կոչ են անում դեմ չգնալ հասարակության մեծամասնության շահերին և կողմ չքվեարկել նեղ խմբի շահերը սպասարկող օրինագծին: Իսկ իշխանություններին կոչ են անում հետ կանչել Հարկային օրենսգրքում և Կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը։

Армянский сыр  - Sputnik Արմենիա
Հարկի յուղոտ համը. ինչու Հայաստանի խանութներն «էն» պանիրը չեն վաճառում

«Մենք կարծում ենք, որ կառավարությունը ՀՀ քաղաքացիներին հավի տեղ է դնում՝ հասարակության նեղ շերտի շահերը պաշտպանող նախագիծը որպես բարձր աշխատավարձ ստանալու խրախուսմանն ուղղված քայլ ներկայացնելով»,– ասված է հայտարարության մեջ։

Ակցիայի մասնակիցները պատգամավորներին առաջարկել են տուն վերադառնալ երթուղայիններով, խոշոր սուպերմարկետների փոխարեն առևտուր անել փոքր խանութներից և ուշադրություն դարձնել այդ խանութների հաճախորդներին, կամ պարզապես շրջել Երևանի արվարձաններով ու ՀՀ մարզերով` պատկերացնելու, թե մի քանի հազար դրամն ինչ ազդեցություն կարող է ունենալ հասարակության ցածր եկամուտ ունեցող 65%-ի կյանքի որակի վրա։

Հիշեցնենք` այսօր Հայաստանում եկամտահարկի եռաստիճան համակարգ է գործում՝ ըստ աշխատավարձերի մեծության` 23, 28 և 36 տոկոս դրույքաչափերով։

Ներկայացված օրենսդրական փոփոխություններով կառավարությունն առաջարկում է 2019 թվականի հուլիսի 1-ից անցնել եկամտային հարկի համահարթեցված համակարգի` միասնական դրույքաչափ սահմանելով 23 տոկոսը, իսկ մինչև 2023 թվականը այն աստիճանաբար նվազեցնել մինչև 20 տոկոս:

Լրահոս
0