00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղքատներն ավելի կաղքատանան, հարուստներն ավելի կհարստանան, գներն էլ կաճեն

© Sputnik / Aram NersesyanМусорная свалка в Нубарашене
Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացիներին կառավարության նախաձեռնած հարկային փոփոխությունների հետևանքով։ Sputnik Արմենիան սոցիալական արդարության ու անարդարության թեմայով զրուցել է տնտեսագետի հետ։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Կառավարության նախաձեռնած հարկային բարեփոխումների արդյունքում Հայաստանում կավելանան ոչ թե ցածր եկամուտներ ունեցողների աշխատավարձերը, այլ հակառակը` բարձր աշխատավարձերն էլ ավելի կբարձրանան։ Այլ կերպ ասած հարուստներն ավելի կհարստանան, աղքատներն ավելի կաղքատանան։

Акция инициативы Аазанг по недопущению равенства подоходного налога (2 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հավերով ակցիա ԱԺ բակում. քաղաքացիները պատգամավորներին կոչ են անում տուն գնալ երթուղայինով

Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով  եկամտային հարկի համահարթեցման մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

«Այն աշխատողները, որոնք այսօր ստանում են նվազագույն սպառողական զամբյուղից ցածր աշխատավարձ և համարվում են աշխատող աղքատ, կազմում են աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը։ Նրանց եկամուտները հարկման նոր մեխանիզմի պայմաններում չեն ավելանալու, որովհետև նրանց եկամտահարկի դրույքաչափը մնալու է 23 տոկոս։ Բայց դրան զուգահեռ ավելանալու են բարձր եկամուտ ունեցող անձանց իրական եկամուտները, որովհետև այսօր գործող 28 և 36 տոկոս դրույքաչափերը նվազեցվելու են, համահարթեցվելու և դառնալու են 23 տոկոս», – ասաց Ավետիսյանը։

В электромобиль можно переделать и обычную машину. - Sputnik Արմենիա
Հայաստանում էլեկտրամոբիլներ ներմուծողները կազատվեն ԱԱՀ–ից

Որպես օրինակ մեր զրուցակիցը նշեց` նվազագույն 55 000 դրամ աշխատավարձ ստացողը օրենքի փոփոխությունից հետո էլ շարունակելու է վճարել նույն 23 տոկոսը։ Իսկ նրանցից տասնյակ անգամներ ավելի բարձր աշխատավարձ ստացողները, ովքեր այսօր 28 կամ 36 տոկոս հարկ են վճարում, օրենքի ընդունումից հետո սկսելու են ավելի քիչ վճարել` աշխատավարձի 23 տոկոսի չափով։

Արդյունքում` Հայաստանում առանց այդ էլ առկա սոցիալական բևեռացումն էլ ավելի է խորանալու։ Հասարակությունը բաժանվելու է շատ աղքատների ու շատ հարուստների։ Բացի այդ, եկամտահարկի փոփոխություններին զուգահեռ կառավարությունը նաև ակցիզային հարկի փոփոխություններ է նախաձեռնել, որոնց արդյունքում, Ավետիսյանի խոսքով, տուժողը դարձյալ ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներն են լինելու։

Армяно-грузинская граница. КПП Садахло - Sputnik Արմենիա
Հին ավտո էլ չես գնի. ի՞նչ կփոխվի Հայաստանի ավտոսիրողների համար 2020 թվականից

Ըստ նրա, ստացվելու է մի իրավիճակ, երբ ցածր աշխատավարձը մնալու է նույնը, ծախսերն ավելանում են։ Մինչդեռ բարձր աշխատավարձերի դեպքում, գներն ավելանալու են, բայց ավելանալու է նաև աշխատավարձը։ Հետևաբար, բարձր վճարվող խավը նախատեսվող թանկացումներն իր գրպանի վրա չի զգա։

Ի դեպ, Պետեկամուտների կոմիտեից Sputnik Արմենիային տրամադրված տվյալներով, 2019թ–ի մարտի դրությամբ Հայաստանում եկամտահարկ վճարող աշխատողների թիվը 534.588 է։

Այսօր Հայաստանում գործում է եկամտահարկի եռաստիճան համակարգ՝ ըստ աշխատավարձերի մեծության` 23, 28 և 36 տոկոս դրույքաչափերով։

Супермаркет Ереван сити - Sputnik Արմենիա
Ու՞մ վրա է մնում պանրի ու գինու հարկը. Հայաստանի իշխանությունը փոխում է օրենսգիրքը

Օրենսդրական փոփոխություններով կառավարությունն առաջարկում է 2019 թվականի հուլիսի 1-ից անցնել եկամտային հարկման համահարթեցված համակարգի` միասնական դրույքաչափ սահմանելով 23 տոկոսը` անկախ եկամտի չափից։ Իսկ մինչև 2023 թվականը եկամտահարկն աստիճանաբար կնվազի` մինչև 20 տոկոս:

Հիշեցնենք, եկամտային հարկի համահարթեցման օրինագծի դեմ այսօր խորհրդարանի բակում բողոքի ակցիա է անցկացրել «Ահազանգ» քաղաքացիական նախաձեռնությունը։ Ակցիայի մասնակիցները ոչ իշխանական խմբակցություններին կոչ էին  արել դեմ չգնալ հասարակության մեծամասնության շահերին և կողմ չքվեարկել նեղ խմբի շահերը սպասարկող օրինագծին: Իսկ իշխանություններին հորդորել էին  հետ կանչել Հարկային օրենսգրքում և Կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։

Լրահոս
0