ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի-Sputnik. Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 2-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:
Այս մասին իր հաճախորդներին և սպառողներին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: