00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօրը պատմության մեջ. Մայիսի 1

© Sputnik / Aram NersesyanՄայիսի 1
Մայիսի 1 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխատանքի օր՝ Հայաստանում և աշխարհի 100-ից ավելի պետություններում: Իսկ Շոտլանդիայում, օրինակ, համ էլ վիսկիի փառատոն է: Օրը նշանավոր է նաև ֆիլատելիստների համար:

Մայիսի 1-ը Հայաստանում

Մայիսի 1-ը տոնական է Հայաստանում։ Ոչ աշխատանքային այս օրով մեկնարկում է մայիսյան տոների շղթան, որը մեր դեպքում ավարտվում է Մայիսի 28-ով, որ պաշտոնական տոնացույցում նշվում է որպես Հանրապետության տոն, բայց շատերն էլ այն անվանում են Անկախության տոն: Եզակի դեպք է, որ հայերս թվացյալ երկու տարբեր ձևակերպում ենք գործածում՝ նկատի ունենալով նույնը՝ 1918 թվականին, գրեթե վեցդարյա դադարից հետո, Հայոց պետականության վերականգնումը, տվյալ պարագայում՝ Հայաստանի առաջին Հանրապետության հաստատումը, որին առաջիկայում դեռ անդրադառնալու առիթ կլինի:

Անցյալ տարի այս օրը մարդիկ հետևում էին Հայաստանի վարչապետի ընտրությանը

Մայիսի 1-ը՝ Աշխատանքի օրը, հիմա առավելապես նշվում է որպես գարնանային տոն, որը ժողովրդական զվարճությունների լավ առիթ է, հավելյալ հանգստյան օր: Միջազգային ձևակերպմամբ տոնը ավելի է համապատասխանում մեկնարկային համատեքստին՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օր: Իսկ սկիզբը, պետք է ասել, բավականին արյունոտ է եղել: ԱՄՆ-ում և Կանադայում 1886 թվականի մայիսի առաջին օրերին աշխատավորների ցույցեր են սկսվում:

Չիկագոյում ոստիկանությունը մայիսի 4-ին դաժանորեն ցրում է բողոքի ցույցը, ինչի հետևանքով մարդիկ են զոհվում, հաջորդ օրը արյունալի բախումները շարունակվում են, ռումբ է պայթեցվում, զոհվում են և ցուցարարներ և ոստիկաններ, անարխիստական հայացքներ ունեցող մի խումբ բանվորներ ձերբակալվում են պայթյունը կազմակերպելու մեղադրանքով, որոնցից 5-ի նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվում: Այդ ողբերգական դեպքերից մի քանի տարի անց` 1889 թվականին, Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսում որոշվում է ի նշան ամերիկյան բանվորների հետ համերաշխության, 1890թ. մայիսի 1-ին ցույցեր անցկացնել Ինտերնացիոնալի անդամ բոլոր երկրներում: Այդ ժամանակներից էլ սկսած՝ մայիսմեկյան ցույցերն աստիճանաբար ավանդույթ են դառնում, հասկանալի է՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության պահանջներով:

ԽՍՀՄ տարիներին Մայիսի 1-ը համաժողովրդական տոն էր, իսկ մայիսի 2-ն էլ տոնի ժողովրդական շարունակություն՝ իր բնութագրական դրսևորումներով:

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցՄայիսի 1. Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն
Այսօրը պատմության մեջ. Մայիսի 1 - Sputnik Արմենիա
Մայիսի 1. Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն

Մայիսի 1-ը նաև Ռոզի Հովհաննիսյանի` ֆրանսահայ հայտնի ու նաև սիրված երգչուհի Ռոզի Արմենի ծննդյան օրն է:

Ռոզի Արմենը, Արամ Խաչատրյանը և «Գարուն Երևան» երգը

Մայիսի 1-ին է ծնվել նաև հայ գիտնական, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Սիսակյանը (1944-2010):

Իսկ աշխարհահռչակ կոմպոզիտոր և ամենանշանավոր հայերից մեկի՝ Արամ Խաչատրյանի երկրային ուղին ընդհատվել է 1978 թվականի այս օրը, կյանքի 74-րդ տարում:

«Ամուսնու և կնոջ զրույց». կրակոտ զույգն ապշեցնում է Խաչատրյանի «Սուսերով պարով». տեսանյութ

Մայիսի 1-ն աշխարհում

Մայիսի 1-ին, բայց 1786 թվականին և Վիեննայում, մեծ հաջողությամբ է անցել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի պրեմիերան:

Маргарита Дарбинян-Меликян — старший научный сотрудник Матенадарана, автор многочисленных переводов с древнеармянского языка на русский - Sputnik Արմենիա
Մոտ 100–ամյա թարգմանչուհին թարգմանել է 1000–ամյա տաղերը. Նարեկացու տաղերն` արդեն ռուսերեն

Հայկական առաջին օպերայի տարեդարձը կամ ինչ կապ ունի Կոմիտասն «Անուշի» հետ

Իսկ ահա 1707 թվականի մայիսի 1-ին ուժի մեջ մտավ Անգլիայի և Շոտլանդիայի խորհրդարանների միավորման ակտը կամ «Միության մասին» ակտը, որն էլ համարվում է միավորված դաշնակցային պետության՝ Մեծ Բրիտանիայի ձևավորման մեկնակետը:

Ու երբ արդեն Անգլիան ու Շոտլանդիան ոչ միայն պարզապես միավորված էին, այլև որպես Մեծ Բրիտանիա դաշնակցային պետություն՝ բազմաթիվ և կղզու տարածքը բազմապատիկ գերազանցող գաղութատեր-գերտերություն, ավելի պարզ՝ 1840 թվականի դրությամբ, մայիսի 1-ին Անգլիայում շրջանառության մեջ հայտնվեցին առաջին փոստային նամականիշները՝ 1 պենսանոց «Սև պենսին» և երկու պենսանոց դրոշմանիշը՝ Վիկտորյա թագուհու կիսադեմով (պրոֆիլ): Համարվում է, որ դրանք աշխարհում առաջին փոստային նամականիշներն են:

Депутат от фракции Процветающая Армения Наира Зограбян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գլխացավը կացնով բուժելու բիրտ արվեստը. չկա մշակույթի նախարարություն, չկա խնդիր

Դե, քանի որ «գնացել» ենք Անգլիա, ավարտենք ուրախ նոտայով. Շոտլանդիայում մայիսի 1-ին է ավանդաբար տեղի ունենում Սփեյսայդի վիսկիի փառատոնը (Spirit of Speyside Whisky Festival):

Երևանում Գինու օրեր են անցկացվելու։ Մանրամասները` այստեղ

Իհարկե, այսօրվա հետ կապված հիշարժան այլ իրադարձություններ էլ կան, բայց եթե ուզում եք հիշել, թե կոնկրետ անցած տարի ինչ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում և աշխարհում, կարող եք սեղմել այս հղումը։

Լրահոս
0