00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը ասաց, թե ինչի մասին է խոսել ԵԱՏՄ երկրների վարչապետների հետ

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян на пресс-конференции по итогам заседания Евразийского межправительственного совета (30 апреля 2019). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на пресс-конференции по итогам заседания Евразийского межправительственного совета (30 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում կողմերը քննարկել են 13 հարց, որոնցից մի քանիսը գերակա նշանակություն ունեն Հայաստանի համար։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայաստանը բոլոր ջանքերը կգործադրի ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացման արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Նա հույս հայտնեց, որ այս նիստը, ինչպես նաև Հայաստանի նախագահության ընթացքում մյուս նախաձեռնությունները կծառայեն ինտեգրացիայի հետագա զարգացմանը և գործնական արդյունքներ կգրանցեն առաջին հերթին անդամ երկրների քաղաքացիների համար։

Расширенное заседание Евразийского межправительственного совета (30 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի առաջնահերթություններից է. Փաշինյան

«Հայաստանը շահագրգռված է միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու և պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել այդ նպատակին հասնելու համար», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում եղել են 13 հարց, որոնցից շատերը կարևոր նշանակություն ունեն ինտեգրացումը խորացնելու համար։

Մասնավորապես, նրա խոսքով, դա վերաբերում է միության թվային օրակարգի իրագործման հարցերին, որը համագործակցության գերակա ուղղություններից է։

Կողմերը քննարկել են ԵԱՏՄ–ում թվային էկոհամակարգի զարգացման հարցը։ Այն կարևոր նշանակություն ունի ինտերնետային առևտրի զարգացման համար։ Քննարկվել է նաև էլեկտրոնային թվային ստորագրության ազգային չափանիշներ օգտագործելու հարցը Հայաստանի, Ռուսաստանի և Ղրղըզստանի տնտեսավարող սուբյեկտների ու կողմերի գործադիր իշխանության մարմինների փոխգործակցության դեպքում։

«Տվյալ հարցը նախաձեռնել է հայկական կողմը, և մենք ուրախ ենք, որ գործընկերները պատրաստ են աջակցել մեզ», – նշեց Փաշինյանը։

Նա նշեց, որ կողմերը քննարկել են Արդյունաբերական կոոպերացիայի և տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի նախագիծը, որի նպատակն է էկոհամակարգեր ստեղծել գործընկերություններ ձևավորելու համար, խոշոր արտադրողների շղթայում փոքր և միջին ձեռնարկություններն ընդգրկել։

Օրակարգում դրվել են նաև հարցեր` ուղղված ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը խոչընդոտող արգելքների հաղթահարմանը։

Հայաստանի վարչապետն ուշադրություն դարձրեց նաև միասնական մեխանիզմ`այսպես կոչված «միասնական պատուհան»ս ստեղծելու որոշմանը, որն ուղղված է միության երկրների արտաքին տնտեսական գործունեության զարգացմանը։

 Премьер Армении Никол Пашинян встретил своих коллег до начала заседания  межправсовета ЕАЭС в узком составе - Sputnik Արմենիա
«Բարի գալուստ». ինչպես է Փաշինյանը դիմավորել ԵԱՏՄ երկրների վարչապետներին. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է հետագայում ևս մեր երկրում իրականացնել ԵԱՏՄ միջոցառումներ։

«Մասնավորապես, հայկական կողմն ուրախ կլինի ողջունել ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստում, որը կկայանա 2019թ–ի հոկտեմբերին», – նշեց Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ այսօր Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր սկսվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքները: 2019 թ. հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը և Ղրղզական Հանրապետության վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիևը:

Լրահոս
0