00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապրիլյան պատերազմի 23 զոհերի գործերը կքննարկվեն եվրոպական դատարանում. Արցախի ՄԻՊ

© Sputnik / Asatur YesayantsКарабах, НКР, Мартакерт
Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս պահին կոմունիկացնում է 2016թ.–ի ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կողմից գլխատման, դիակապտության, խոշտանգումների, սպանությունների 23 դեպքերի վերաբերյալ հայկական կողմից ներկայացված հայցերը։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Արցախից ստացված գործերում դիտարկում է բացառապես գույքային իրավունքների խախտման դեպքերը։ Այս մասին այսօր Հայաստանի խորհրդարանում, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Артак Бегларян  - Sputnik Արմենիա
Ադրբեջանի ճնշումների պատճառով ներդրողները հեռանում են Արցախից. Արցախի ՄԻՊ

«Սրանով, փաստորեն, ՄԻԵԴ–ը ինչ-որ շեմ է դնում` ցույց տալով, որ այդ շեմից ներքև չի իջնելու։ Սա թույլ է տալիս մեզ ենթադրելու, որ նմանատիպ բազմաթիվ հայցեր մերժվելու են։ Միգուցե մի մասը, կախված հանգամանքներից, ապացույցներից, փաստերից, փաստարկներից, կարող են բավարարվել։ Բայց պետք է արձանագրել, որ սրանք չեն վերաբերում ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված ռազմական հանցագործություններին, մարդկության դեմ ուղղված հանցագործություններին և ընդհանրապես այն հանցագործություններին, որոնք վերաբերել են կյանքի իրավունքին, խոշտանգումից զերծ լինելու իրավունքին»,– ասաց Բեգլարյանը։

Արցախի ՄԻՊ–ը հիշեցրեց, որ 2016թ.–ի ապրիլյան պատերազմից հետ Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ընդգրկուն զեկույց էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր հատկապես մարդու հիմնարար իրավունքների խախտման փաստերին։

«Զեկույցում նշվում է, որ այդ դեպքերը կրել են կազմակերպված, համակարգված բնույթ, քանի որ ադրբեջանական վերահսկողության տակ ընկած 31 անձանցից 27-ի դեպքում արձանագրվել են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման դեպքեր, այդ թվում` գլխատման, դիակապտությունների, խոշտանգումների, սպանությունների և այլն»,–ասաց Բեգլարյանը` հավելելով, որ այս 27 դեպքերից 23—ը ՄԻԵԴ–ն ընդունել է վարույթ, և այժմ դրանք գտնվում են կոմունիկացիոն փուլում։

Արտակ Բեգլարյանը համոզմունք հայտնեց, որ նշված 23 հայցերը կքննարկվեն եվրոպական դատարանում ու կբավարարվեն։

Լրահոս
0