00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Ко дню ВМФ: как русские одержали победу в Дарданелльском сражении?
15:04
24 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեր-Պետրոսյանի հետ զրույց և հարիսա` Մանվելի տանը․ ինչու էին ճապոնացիները եկել Հայաստան

© Sputnik / Taguhi AslanyanСеван
Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես հայտնի է, հայերս հյուրասեր, աղուհացով ազգ ենք, ձգտում ենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի հյուրերին տեղը տեղին ընդունենք: Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հետաքրքիր դրվագ է հիշում իր լրագրողական հարուստ պրակտիկայից: Նրան 90-ականների սկզբին բախտ է վիճակվել ուղեկցել Հայաստան այցելած ճապոնացի լրագրողներին:

Նոթատետրումս տեսա «Իշխան-Սևան», «Լևոն Տեր-Պետրոսյան», «Դոզիմետր», «Հարիսա» և այլ համառոտագրած նշումներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կարևոր են, ամեն դեպքում անցած դարի 90-ականների համար:

На съемках фильма «Наапет» - Sputnik Արմենիա
Ժամանակին Երևանի փողոցներով աստղեր էին քայլում, կամ ո՞վ արգելեց խորովածը «Հայֆիլմում»

Toyota մակնիշի յոթ ճապոնական ավտոմեքենաները՝ ղեկին 7 ճապոնացիներով, անցել էին ադրբեջանական Ղազախը և կանգ առել հայկական Իջևանում, ճանապարհային ոստիկանության պահակակետի մոտ: Դադարելով լինել Ադրբեջանի հյուրերը՝ Տոկիոյի «Յոմիուրի սիմբունի» 14 լրագրողներ դարձել էին Հայաստանի հյուրերը՝ շուտով նույն կարգավիճակով Վրաստանում հայտնվելու հեռանկարով: Իմ խնդիրն էր, որ «Յոմիուրի սիմբունի» և «Իզվեստիայի» կազմակերպած` Սախալինից Կրասնոդար ավտովազքի հայկական փուլը լավագույնը լիներ: Դժվար է ասել՝ հաջողվեց, թե ոչ, բայց ինչ-որ բան հիշվեց:

«Արգելված» իշխանը

Հայաստանի հետ ծանոթությունն ամենից հաճախ սկսում են Սևանից, իսկ այստեղ առանց իշխանի սեղանի մոտ չեն հրավիրում: Մինչև լիճ ուղևորվելը ճապոնացիները երկար զրուցել էին հայ բնապահպանների հետ, տարբեր բաներ լսել ընդհանրապես բնապահպանության և մասնավորապես Սևան ազգային պարկի մասին։

Как севанские рыбаки стали раколовами: на безрыбье и рак рыба - Sputnik Արմենիա
Չեղած տեղը խեցգետինն էլ է ձուկ. երբ Սևանի ձկնորսներն անհարգալից ժեստը «վերածեցին» դոլարի

Տեղեկանալով աներևակայելի խստությունների մասին՝ հյուրերը գլուխներն էին տմբտմբացնում, գրառումներ անում, հարցեր տալիս, զարմանում, հիանում։ Հատկապես ձկնորսության լիակատար արգելքով:

Նրանք, իհարկե, լսել էին Սևանի հայտնի իշխանի մասին։

«Ի՞նչ եք ասում, ձկնորսությունը կտրականապես արգելված է», - վրդովվում էին բնապահպանները՝ հղում անելով քրեական օրենսգրքի հոդվածներին։

«Իսկ ձեզ մոտ ի՞նչ վիճակ է ֆուգու ձկան հետ կապված», - հանկարծ հարցրեց Ազգային պարկի տնօրեն Գագիկ Սուխուդյանը։

Ճապոնացիները բացատրեցին, որ այդ ձկան մեջ կա տետրոդոտոքսին թույնի մահացու չափաբաժին, այն նրբախորտիկ է և շատ տարածված իրենց երկրում։ Ամբողջ գաղտնիքը պատրաստման եղանակն է։

Երեկոյան գնացինք Սևան, ընթրեցինք լճափի ռեստորանում։ Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն էր սեղանի զարդը: Իշխա՛նը: Եռակի արգելված, քառակի քրեորեն պատժելի իշխանը: Մատուցել էին ըստ հյուրերի թվի՝ ուղիղ 14 հատ:

-Սա ի՞նչ է, իշխա՞ն, - զարմացան հյուրերը։

-Շատ նման է։ Ամբողջ գաղտնիքն այն է, թե ինչպես պատրաստես, - բնապահպաններին պաշտպանեց Սևանի ձկնային տնտեսության տնօրեն Դերենիկ Սիմոնյանը։

Չեմ պնդի, որ ճապոնացիները հավատացին, բայց հաճույքով կերան։

Հանդիպում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

Առաջին նախագահը, կարելի է ասել, նոր էր ստանձնել պաշտոնը և բաց էր լրագրողների հետ շփման համար: Նա իսկույն համաձայնեց ընդունել ճապոնացիներին և նույնիսկ կարգադրեց ՃՈ ավտոմեքենա տրամադրել՝ ուղեկցելու համար: Հարցրեց, թե ինչով կարող է օգնել:

Հյուր շեֆ-խոհարարին. ինչպես պատրաստել «Արքա Տիգրան» - Sputnik Արմենիա
Համով Հայաստան. ինչպես հայկական իշխանը համախմբեց հրեաներին և հայերին

Հյուրերին ընդունեցին Ազգային ժողովի շենքում: Հարցերը տարբեր էին (իշխանի մասին ոչ ոք չհարցրեց), Տեր-Պետրոսյանը պատասխանեց բոլոր հարցերին, առանձնահատուկ ոգևորությամբ խոսեց Հայաստանի մշակույթի և պատմության մասին:

Ճապոնացիները գովեցին Տեր-Պետրոսյանին. խելացի է, կիրթ, բարձրակարգ ինտելեկտուալ: Նրանք նույնպիսի հարգանքով էին խոսում ադրբեջանական առաջնորդ Էլչիբեյի մասին, որի հետ նույնպես հանդիպել էին. դիսիդենտ, այլ կերպ, բայց ճիշտ մտածող, ժողովրդի ընտրյալ: Հերքելն անիմաստ էր և անտակտ։

Նույնը՝ Զվիադ Գամսախուրդիայի մասին, որի հետ հանդիպումը դեռ առջևում էր: Գրող, գիտնական, գրականագետ, դիսիդենտ։

Եվ ի՞նչ պատահեց նրանց հետ մի քանի տարի անց։

Ճապոնացիները հարիսա կերան Մանվել Գրիգորյանի ապագա առանձնատանը

Սեպտեմբերի երկրորդ կիրակին էր։ Մուսալեռ գյուղում եփում էին ավանդական հարիսան։ Ինչպե՞ս նկարագրել հյուրերին համակած զարմանքը, երբ տեսան հարիսա եփողներին, հսկայական կաթսաները, երգն ու պարը։ Քահանաներն օրհնում էին ուտելիքը, վաճառականները՝ նվիրում հուշանվերները։ Հուզված ճապոնացիները սկսեցին տեղի բնակիչներից մեկին սովորեցնել ասել «կոննիտիվա, դո դես կա» (ի՞նչ կա-չկա)։

Пицца - Sputnik Արմենիա
Պիցցա` տատիկի համար (ծանուցումով)

«Ճապոնիայում հայեր կա՞ն», - հարցնում էին նրանց:

«Երևի մի հիսուն հոգի», - պատասխանում էին ճապոնացիները:

Ճաշելու մեկնեցինք Ակնալիճ՝ ափին գտնող տուն, որտեղ տեղի վերնախավն ընդունում էր հյուրերին, իսկ մի քանի տարի անց այդ տունը դարձավ գեներալ Մանվելի սեփականությունը, բայց դա հետո էր։

Իսկ ճապոնացիները հարիսա էին ճաշակում ուտում, չխկչխկացնում ֆոտոխցիկները, գրպանի դոզիմետրերով որոշում ռադիոակտիվ ճառագայթման աստիճանը և ասում. «Կոննիտիվա, դո դես կա՞»։
Հետո ես նրանց ուղեկցեի մինչև Վրաստանի սահման, ձեռքից ձեռք հանձնեցի թբիլիսցի գործընկերոջս, նվեր ստացա վնասակարությունը չափելու սարք և տուն վերադարձա։ Ամեն ինչ ընթանում էր իր հունով․․․

Լրահոս
0