00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պիցցա` տատիկի համար (ծանուցումով)

© Sputnik / Asatur YesayantsПицца
Пицца - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը, որը տարիներ շարունակ «Իզվեստիայի» թղթակիցն է եղել Հայաստանում, պատմում է, թե ամերիկացին ինչպես է սովորական պիցցայի օգնությամբ գտել տատիկին։

Սկզբում` պատմությունը, հետո` մեկնաբանությունները, իսկ դրանցից առաջ` կանխատեսումը։

Կանխատեսում։ Ամերիկայի Ֆլորիդա նահանգի Պալմ Կոստ քաղաքում բնակվող Քլեր Օլսենը 87 տարեկան է։ Հոդվածագիրը հիմքեր ունի ասելու, որ 87-ը նրա դեպքում բոլորովին էլ կյանքի մայրամուտ չէ։

Պատմություն։ Այնտեղ, որտեղ ապրում է միսիս Քլերը, քնքուշ անվանումներով տորնադոները հաճախ են «այցելում»։ Հերթական տորնադոյի անունը «Մեթյու» էր, որն, ի դեպ, 12 մարդու կյանք խլեց։ Միսիս Քլերի թոռը` Էրիկ Օլսենը, տատիկի տնից շատ հեռու է ապրում, և երբ լսեց «Մեթյուի» մասին, անչափ անհանգստացավ ու զանգեց տատին։

Весна в Ереване - Sputnik Արմենիա
Միայն չինացիներն են հայերից հաճախ «սպանում» աղջիկներին

Բայց տատիկը չպատասխանեց զանգերին։ Նա մենակ էր ապրում, ու այդ փաստն ավելի մռայլ դարձրեց թոռան մտքերը։ էրիկ Օլսենը դիմեց մի քայլի, որը շատերը հնարամտություն կանվանեն, իսկ հոդվածագիրը դրան այլ անվանում է տալիս` տատիկի հանդեպ սեր։

Եվ ուրեմն ի՞նչ արեց Էրիկը։ Զանգելուց հոգնեց ու հավաքեց Պալմ Կոստի պիցցերիաներից մեկի համարը, պիցցա պատվիրեց ու խնդրեց առաքումը հանձնել անձամբ նրան, ում անունն ինքը կնշի։ Հետո խնդրեց գրանցել իր հեռախոսահամարն ու պիցցան տեղ հասցնելուց հետո տեղեկացնել իրեն։ Առաքիչը տեղ հասավ կես ժամում, հանձնարարությունը կատարեց, պիցցան փոխանցեց տատիկին ու զանգեց Էրիկին։ Ի՞նչ ստացվեց։ Անսահման ջերմություն, որը բազմապատկվեց պիցցայի շնորհիվ ու վերածվեց փոխադարձ հրճվանքի։

Անցնենք մեկնաբանություններին։ Հոդվածագիրը երբեմն անհարմար է զգում, երբ աշխարհի մի շարք գիտնականներ առանց իրենց խնայելու, ապացուցում են ակնհայտ փաստերը։ Օրինակ, որ մերձավորի հանդեպ սերը երկարացնում է կյանքը առնվազն հինգ տարով. համենայն դեպս նման հաշվարկ են արել ամերիկացի գիտնականները։ Իսկ ինչու՞ ոչ վեց, այլ հենց հինգ։ Reuters-ը հայտնում է, որ աշխարհի ամենաերկարակյաց բնակիչը` իտալուհի Էմմա Մորնոն, նշել է իր 117-ամյակը։ Թեև հոդվածագիրն անձամբ չի ճանաչում տիկնոջը, բայց համոզված է, որ նրան շա՜տ են սիրել։ Սկզբում` հայրիկն ու մայրիկը, հետո` երեխաները, ավելի ուշ` թոռներն ու ծոռները։ Աստված թող բոլորին թոռների ու ծոռների բերկրանք պարգևի։

Производство пиццы в Ленинградской области - Sputnik Արմենիա
Դատարանը տղամարդուն թույլ է տվել ալիմենտը վճարել պիցցայով

Բայց այ քեզ դժբախտություն. Հայաստանը սելեկտիվ աբորտների ցուցանիշով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում` այս «առաջնությունում» զիջելով միայն Չինաստանին։ Չինաստանը մեծ է, ինքն իր հարցերը կլուծի, բա մե՞նք։ Քիչ երեխաներ, նշանակում է` քիչ թոռներ, ուրեմն նաև` հեռավոր տեղից ծանուցումով պիցցա ստանալու քիչ հնարավորություն։

Որքան շատ ծերանոցներ են բացվում, այնքան հայրենի տան դռներ են փակվում երեխաների ու թոռների համար։

Հավելում մեկնաբանությանը։ Միչիգանի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Իոսիֆ Բրոդսկին ասաց. «Ծնողների դեմ փորձեք չընդվզել, ամենայն հավանականությամբ` նրանք ձեզնից շուտ կմահանան, և դուք չեք ազատվի մեղքի զգացումից։ Եթե դուք ընդվզելու ցանկություն ունեք, ուրեմն ընդվզեք նրանց դեմ, ովքեր պակաս խոցելի են։ Ծնողը չափազանց մոտ թիրախ է (ինչպես նաև` եղբայրները, քույրերը, կանայք ու ամուսինները)։ Հեռավորությունն այնքան փոքր է, որ չվրիպել չեք կարողանա։ Վրիպե՛ք։ Իսկ ավելի լավ է` հրաժարվեք զենքից…

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0