ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Սոցցանցերը գրաված հայուհիները գիտեն`որտեղ և ինչպես լուսանկարվել, որպեսզի լուսանկարը հազարավոր «լայքերի» արժանանա։
Նրանք կարողանում են լինել սեքսուալ և խորհրդավոր, նրանք հմայիչ ժպիտ ունեն և անհավանական գեղեցիկ մարմին, իսկ նրանց բաժանորդները,իհարկե, գնահատում են դա։
Посмотреть эту публикацию в Instagram
Դժվար է դիմանալ ԱՄՆ–ում և Ռուսաստանում հայտնի կրքոտ գեղեցկուհու` երգչուհի Իջինի (Հեղինե Գրիգորյան) հմայքին։ Նա ավելի քան 100 հազար բաժանորդ ունի, և յուրաքանչյուր գրառում մի քանի հազար «լայք» է հավաքում։ Հատկապես հայտնի են այն գրառումները, որտեղ աղջիկը տարբեր կեցվածքներ է ընդունում այնպիսի զգեստներով, որոնք ընդգծում են նրա անհավանական երկար ոտքերը։ Բացի այդ, Իջինին չի ամաչում համարձակ առաջարկներ անել և բոլորին դժոխքն ուղարկել։ Բնականաբար, նրա էպատաժային կերպարը անտարբեր չի թողնում բաժանորդներին, որոնք միշտ պատրաստ են աջակցել հայուհուն` գովեստներ շռայլելով։
Посмотреть эту публикацию в Instagram
«Գեղեցկուհի», «Կրքոտ ծիտ», «Հիանալի լուսանկար է», «Անզուգական տեսք ունես», «Իմ երազներից գեղեցիկ ես», «Կատարելություն», – գրել են Իջինի երկրպագուները։
Մեկ այլ հայ գեղեցկուհի` Կարինա Նազարեթյանն, ինքն իրեն «երես է տալիս» ոչ միայն գեղեցիկ զգեստներով, այլև թանկարժեք ավտոմեքենաներով։ Նա շուրջ 22 հազար բաժանորդ ունի, որոնց սիրում է ուրախացնել Գելենտվագենի և Պորշեի ֆոնին իր լուսանկարներով։ Սակայն նույնիսկ շքեղ ավտոմեքենաների ֆոնին նա անզուգական է, և այդ ամենը շնորհիվ տիեզերական ոտքերի, որոնք կարծես ականջներից են սկսվում։ Բացի այդ, Կարինան սիրում է տարատեսակ մրցույթներ կազմակերպել և զվարճացնել բաժանորդներին։ Վերջիններս էլ մեկնաբանություններում հաճոյախոսություններ են շռայլում նրան։
Посмотреть эту публикацию в Instagram
«Գեղեցկուհի։ Զգույշ ԱԴԾ–ն հետևում է», «Ինչ բոմբ ես», «Վաու, ինչ գեղեցիկ ես», «Աստվածային ես, չնաշխարհիկ», «Ֆանտաստիկ ես», – գրում են բաժանորդները։
Посмотреть эту публикацию в Instagram
Դիզայներ Մարիետա Կարապետյանն իր 17 հազար բաժանորդներին զարմացնում է ոչ միայն հետաքրքիր զգեստներով, այլև հրապուրիչ լուսանկարներով։ Երկարաոտ գեղեցկուհին գերադասում է բոտֆորտներ կրել կարճ շրջազգեստներով, ինչն իրեն շատ է սազում։ Նա երկու երեխաների մայր է, սակայն դա որևէ կերպ չի ազդել նրա շքեղ կազմվածքի վրա։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ինչ պարապած, արևառ ոտքեր են։ Սուպեր», «Պճնագեղ մամաշա», «Գեղեցկուհի ճանապարհորդուհի», «Ամենասեքսուալը», «Օ, Աստված իմ, ինչու ես դու ամուսնացած», – գրել են բաժանորդները։
Посмотреть эту публикацию в Instagram
Գեղեցկուհի Կարինա Կասպարյանցը կարողացել է «գայթակղել» շուրջ 1.5 մլն բաժանորդի ոչ միայն իր բացառիկ արտաքինով, այլև տարբեր երկրներում արված վառ լուսանկարներով։ Նա թրևել–բլոգեր է և նրա էջում կարելի է տեսնել անհավանական գեղեցկության բազմաթիվ լուսանկարներ, որոնցում բնապատկերներ և տեսարժան վայրեր են պատկերված։
Посмотреть эту публикацию в Instagram
Համացանցի օգտատերերը նրա գրառումների տակ բազմաթիվ մեկնաբանություններ են թողնում. «Ինչ գեղեցիկ ես», «Անհավանական նրբություն», «Հայացքդ խենթացնում է», «Նույնիսկ արտահայտվել չեմ կարողանում», «Այնպիսի արև է», «Պաշտում եմ քեզ», «Հաճույքով կխորտակվեմ», «Երկնային»։
Посмотреть эту публикацию в Instagram