ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր ավագ դստեր` Նորթի լուսանկարները, որոնց վրա աղջիկը պատկերված է օձի նախշերով վարդագույն զգեստով ու մոր երկարաճիտ կոշիկներով։
«Եվ այսպեեեեեես, Միսս Նորթը ինքնուրույն հագնվել էր ու կարծում էր, թե արդեն պատրաստ է տնից դուրս գալուն, մինչև ես նրան չբացատրեցի, որ նրան չի կարելի իմ երկարաճիտ կոշիկները հագնել», – այսպես է Քիմը մեկնաբանել լուսանկարների շարքը։
Լուսանկարներում Նորթը սկզբում երջանիկ լուսանկարվում է, քանի որ նրան հաջողվել է վարդագույն երանգների մեջ կատարյալ կերպար ստեղծել։ Բայց վերջին լուսանկարում Նորթը լաց է լինում. հավանաբար այստեղ աղջիկն իմացել է, որ մայրն իր բարձրակրունկ կոշիկներին հավանություն չի տալիս։
Քարդաշյանի աստղային ընկերները միանգամից արձագանքել են զվարճալի դեպքին։
Երգչուհի Քեթի Փերրին գրել է. «իսկ ինչու՞ ոչ»։ Վիտիլիգո ունեցող հայտնի մոդել Վինի Հարլոուն սրտիկներ է դրել ու գրել է՝ Աստված իմ։ Ամերիկացի մոդել, պրոդյուսեր ու ֆոտոմոդել Կիմորա Լին խնդրել է Նորթին վերադարձնել իր երկարաճիտ կոշիկները։
Երկրպագուներն էլ մի քանի ժամվա ընթացքում ավելի քան երեք միլիոն «հավանության» են արժանացրել լուսանկարներին։
Ավելի վաղ Քիմ Քարդաշյանի օձի նախշերով զգեստով փայլել է շքեղ դեկոլտեով։ Նա որոշել է ցույց տալ երկրպագուներին` ինչպես էր հանգստանում Բալիում։
Հիշեցնենք` Քարդաշյանն օրերս չորրորդ երեխային կունենա. նրա և Քանյե Ուեսթի երեխային ծննդաբերելու է փոխնակ մայրը։