00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

8 ժամ տևած վիրահատություն, որը կյանք է փրկել. մայրն ու աղջիկը միաժամանակ վիրահատվել են

© Photo : Авилов Александр / АГН "Москва"Медиатур, посвященный 115-летию Морозовской детской городской клинической больницы, Москва
Медиатур, посвященный 115-летию Морозовской детской городской клинической больницы, Москва - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում։ Մայր ու աղջիկ տարբեր հիվանդասենյակներում, բայց միաժամանակ մի ամբողջ բժիշկների թիմի կողմից վիրահատվել են։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Մոր լյարդի փոխպատվաստման համար դոնոր հանդիսացած 20–ամյա աղջկա վիճակը լավ է, գիտակցությունը տեղն է, և նրան նախատեսում են վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխել։ Մոր վիճակը նույնպես կայուն է` ամեն ինչ գնում է բժիշկների կանխատեսածի պես։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բուռնազյանի անվան պետական գիտական կենտրոնի վիրաբուժական գծով փոխտնօրեն, վիրաբուժական և փոխպատվաստման կենտրոնի ղեկավար Սերգեյ Ոսկանյանը։

Операция. Давид Смоян и Эрика Гонзалес - Sputnik Արմենիա
Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից

Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում: «Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատել են 56 տարեկան մի կնոջ, ում համար դոնոր է հանդիսացել 20-ամյա դուստրը: Հայ մասնագետներին վիրահատությունն իրականացնելու համար օգնել են Մոսկվայի Բուռնազյանի անվան պետական գիտական կենտրոնի բժիշկները։

«Լյարդի փոխպատվաստումն ամենաբարդ վիրահատություններից մեկն է, այն ավելի բարդ վիրահատական միջամտություն է համարվում, քան սրտի փոխպատվաստումը։ Հայ մասնագետների հետ 2 տարի է, ինչ համագործակցում ենք, վերապատրաստումներ իրականացնում, որպեսզի Հայաստանում էլ նման վիրահատություններ արվեն»,–ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով` լյարդն ունիկալ օրգան է, և 1 լյարդից հնարավոր է «ստանալ» երկուսը։ Այսինքն` ըստ մասնագետի, թե՛ փոխպատվաստվողի, թե՛ դոնորի մոտ 1 ամսվա ընթացքում լյարդի երկրորդ հատվածը սկսում է վերականգնվել ու անհրաժեշտ բոլոր ֆունկցիաները կատարել։

© Sputnik / Aram NersesyanՀանդիպում «Աստղիկ» ԲԿ–ում, վիրահատությունից հետո
8 ժամ տևած վիրահատություն, որը կյանք է փրկել. մայրն ու աղջիկը միաժամանակ վիրահատվել են - Sputnik Արմենիա
Հանդիպում «Աստղիկ» ԲԿ–ում, վիրահատությունից հետո

Ինչ վերաբերում է դոնոր դառնալու հետ կապված հնարավոր վտանգներին, ապա, Ոսկանյանի հավաստմամբ, եթե որևէ մեկի մոտ ինչ-որ ռիսկեր կարող են լինել, ապա այդ մարդն ուղղակի դոնոր չի կարող դառնալ։ «Ի դեպ, փոխպատվաստված լյարդը կարող է ծառայել մինչև կյանքի վերջ։ Ըստ վիճակագրության` փոխպատվաստված հիվանդների 90 տոկոսը 5 տարի անց դեռ ողջ է եղել»,–ասաց բժիշկը։

«Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանն էլ նշեց, որ վիրահատությունը տևել է 8 ժամ, ինչը համաշխարհային փորձի մեջ լավ ցուցանիշ է համարվում։ «Վիրահատությունը կատարվել է միաժամանակ և՛ մոր, և՛ դստեր մոտ, սակայն տարբեր հիվանդասենյակներում։

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Ոսկանյան
8 ժամ տևած վիրահատություն, որը կյանք է փրկել. մայրն ու աղջիկը միաժամանակ վիրահատվել են - Sputnik Արմենիա
Սերգեյ Ոսկանյան

Բժիշկների մի ամբողջ թիմ է աշխատել»,–ասաց նա։Բժիշկը տեղեկացրեց նաև, որ կինը 3 տարի իրենց բժիշկների հսկողության ներքո է եղել, և նրա մոտ Հեպատիտ C էր` լյարդի ցիռոզով։ Ըստ նրա` եթե կնոջը չվիրահատեին, նրա կյանքի տևողությունը շատ կարճ էր լինելու։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով էլ` լյարդի փոխպատվաստման ևս մի քանի վիրահատություն անվճար կարվի, իսկ այդ ընթացքում կփորձեն հասկանալ` հաջորդ տարվանից սկսած ինչպես են դրանք իրականացվելու։ «Հաջորդ տարվա մեջ բյուջեն կազմելիս` այս վիրահատությունն էլ պետք նկատի ունենանք։

© Sputnik / Aram NersesyanԱսատուր Ասատրյան
8 ժամ տևած վիրահատություն, որը կյանք է փրկել. մայրն ու աղջիկը միաժամանակ վիրահատվել են - Sputnik Արմենիա
Ասատուր Ասատրյան

Կլինեն հիվանդներ, որոնց վիրահատության գումարի մի մասը պետությունը կվճարի, կլինեն հիվանդներ էլ, որոնք իրենք կվճարեն անհրաժեշտ գումարը։ Սակայն դեռ չենք կարող որևէ գումարի մասին խոսել, քանի որ չգիտենք` վիրահատության ինքնարժեքն ինչքան կլինի։ Ի դեպ, սա բավական թանկ վիրահատություն է, և Բելառուսում, օրինակ, այն 130 000 դոլար արժե»,–ասաց Թորոսյանը։

Ի դեպ, լյարդի փոխպատվաստման վիրահատությունները դեռ ռուս գործընկերների հետ համատեղ կիրականացվեն` մինչև հայ մասնագետներն ավելի կհմտանան այդ հարցում։ Առաջիկայում «Աստղիկ» ԲԿ–ին կմիանան նաև այլ հիվանդանոցները` կատարելով լյարդի փոխպատվաստում։

Լրահոս
0