00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ր երկրներն ու կազմակերպություններն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

© Sputnik / Asatur YesayantsЛауреат премии "Аврора" доктор Том Катена (Судан) в музее-институте Геноцида армян (4 июня 2018). Еревaн
Лауреат премии Аврора доктор Том Катена (Судан) в музее-институте Геноцида армян (4 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհասփյուռ հայությունն ամեն տարի ապրիլի 24–ին հիշում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրագործված Ցեղասպանությունը։ 1915-1923 թվականների սարսափելի հանցագործությունն այս կամ այն մակարդակով ճանաչած պետությունների ցանկն ընդլայնվում է։ Հաճախ երկրների չճանաչման կամ հերքման քաղաքականության դեմ հանդես են գալիս առանձին նահանգներ, գավառներ կամ քաղաքներ։ Չնայած դրան՝ Թուրքիան մինչ այժմ հերքում է եղելությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ХХ դարի առաջին ցեղասպանությունից ավելի քան մեկ տար է անցել։ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկն ընդլայնվում է։ Սակայն  Թուրքիան շարունակում է այդ փաստի հերքման քաղաքականությունը։

Հայոց ցեղասպանությունն առաջինն ընդունեց և դատապարտեց Ուրուգվայը: 1965թ.-ի ապրիլի 20-ին Ուրուգվայի սենատի գլխավոր վեհաժողովը և Ներկայացուցիչների պալատն ընդունեց «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին» օրենքը:

Միջազգային իրավունքի համաձայն` հայերի բնաջնջումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել և դատապարտել հետևյալ երկրները.

Կիպրոս. 1982թ.-ին Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Արամ Քալաջյանի նախաձեռնությամբ հանրապետության խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Ռուսաստան. 1995թ.-ի ապրիլի 14-ին Պետական դուման հայտարարություն ընդունեց, որով դատապարտում է 1915-1922 թթ. Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը ճանաչում որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Факельное шествие в Ереване - Sputnik Արմենիա
Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին. ջահերով երթի տեսանյութը թռչնի թռիչքի բարձրությունից

Հունաստան. 1996թ.-ի ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանը որոշում ընդունեց ապրիլի 24-ը ճանաչել 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Կանադա. 1996թ.-ի ապրիլի 23-ին Քվեբեկի խորհրդարանականների խմբի ներկայացմամբ՝ Կանադայի խորհրդարանը բանաձև ընդունեց, որով դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: «Համայնքների պալատը, ողբերգության 81-րդ տարելիցի առիթով, որը խլել է շուրջ 1,5 միլիոն մարդու կյանք, որոշում է ընդունել ապրիլի 20-27-ը համարել մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի զոհերի հիշատակի շաբաթ»,- նշված է բանաձևում: 2002թ.-ի հունիսի 13-ին Կանադայի սենատը (խորհրդարանի վերին պալատը) բանաձև ընդունեց, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

2004թ.-ի ապրիլին Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը ճանաչեց է 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը:

Իտալիա. Իտալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2000թ.-ին: 2019 թվականի ապրիլի 1–ին Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատը նորից Ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ընդունել։

Վատիկան. Հովհաննես Պողոս 2-րդը դարձավ Հռոմի առաջին պապը, որը ճանաչեց և դատապարտեց 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը:

Экуменическая церемония и совместная молитва за мир Папы Римского и Католикоса Гарегина II на площади Республики - Sputnik Արմենիա
Հռոմի պապի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի համատեղ հռչակագիրը

Լիբանան. 1997թ.-ի ապրիլի 3-ին Լիբանանի Ազգային ժողովը բանաձև ընդունեց, որով ճանաչեց ապրիլի 24-ը որպես Հայ ժողովրդի ողբերգական կոտորածի հիշատակի օր: Բանաձևը կոչ է անում Լիբանանի ժողովրդին` ապրիլի 24-ին միասնական լինել հայ ժողովրդի հետ:

2000թ.-ի մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը:

Բելգիա. 1998թ.-ի մարտին Բելգիայի սենատն ընդունեց բանաձև, որով ճանաչեց Օսմանյան կայսրությունում 1915թ.-ի Հայոց ցեղասպանության փաստը և կոչ արեց ժամանակակից Թուրքիայի կառավարությանը` նույնպես ընդունել այն: Բելգիայում Հայոց ցեղասպանության պատմական փաստը հերքելու համար սահմանվել է քրեական պատասխանատվություն (45 եվրո տուգանքից մինչև մեկ տարվա ազատազրկում):

2015թ.-ի հունիսի 19-ին Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը կառավարության անունից հայտարարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին:

Ֆրանսիա. 1998թ.-ի մայիսի 29-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ:

Президент Франции Эммануэль Макрон оставил запись в книге почетных гостей в музее Геноцида армян (11 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր կհռչակվի. Մակրոն

2000թ.-ի նոյեմբերի 7-ին Ֆրանսիայի սենատը քվեարկեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևի օգտին: Սակայն սենատորները փոխեցին բանաձևի տեքստը՝ փոխարինելով սկզբնական «Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության իրականացման փաստը» վերնագիրը` այն դարձնելով «Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է, որ հայերը դարձել են 1915թ.-ի ցեղասպանության զոհ»:

2001թ.-ի հունվարի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն բանաձև ընդունեց, որի համաձայն` Ֆրանսիան ճանաչում է 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը:

2006թ.-ի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրինագիծ, որի համաձայն` Հայոց ցեղասպանության հերքումը կդառնա քրեական հանցագործություն այնպես, ինչպես Հոլոքոսթի հերքումը:

2019 թվականին նախագահ Էմանուել Մակրոնի որոշման համաձայն ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշելու են որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Պարագվայ. 2015 թվականի հոկտեմբերի 19-ին Պարագվայի Հանրապետության սենատը ընդունեց «Թուրք-օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը»:

Արգենտինա. 1998թ.-ի ապրիլի 16-ին Բունեոս Այրեսի օրենսդիր մարմինն ընդունեց հուշագիր, որում համերաշխություն հայտնեց Արգենտինայի հայկական համայնքի հետ, որը նշում էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 81-րդ տարելիցը:

Վլադիմիր Խոջաբեկյան, 19 տարեկան, Երևանում է ապրում - Sputnik Արմենիա
Մենք կանք, մենք ողջ ենք. ջահերով երթը Երևանում միավորել է աշխարհի հայերին

1998թ.-ի ապրիլի 22-ին Արգենտինայի սենատն ընդունեց հայտարարություն, որը դատապարտում է ցանկացած բնույթի ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ գործված հանցագործություն: Նույն հայտարարությունում սենատը համերաշխություն հայտնեց բոլոր ազգային փոքրամասնություններին, որոնք դարձել են ցեղասպանության զոհ՝ հատկապես մտահոգություն հայտնելով ցեղասպանության կազմակերպիչների անպատժելիության վերաբերյալ: Հայտարարության հիմքում` որպես ցեղասպանության դրսևորում, նշված են հայ, հրեա, քուրդ, պաղեստինցի, գնչու և Աֆրիկայի շատ ժողովուրդների կոտորածները։

Շվեդիա. 2000թ.-ի մարտի 29-ին Շվեդիայի խորհրդարանը հաստատեց արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի ուղերձը, որով պահանջվում էր դատապարտել և ճանաչել 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

Анна Нагдалян - Sputnik Արմենիա
Թուրքիայի ժխտողական մտքի վայրիվերումները վկայում են ճշմարտության դեմ անզորության մասին

Մեծ Բրիտանիա. 2002թ.-ին Ուելսի Ազգային վեհաժողովը ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը:

Նիդեռլանդներ. Հոլանդիայի խորհրդարանը 2004թ.-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: 2018 թվականի փետրվարին Ցեղասպանությունը ճանաչեց ու դատապարտեց նաև Նիդեռլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը (երկրորդ պալատը)։

Սլովակիա. 2004թ.-ին Սլովակիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Գերմանիա. 2005թ.-ի հունիսին Գերմանիայի Բունդեսթագն առանց նախնական քննարկումների միաձայն ընդունեց «1915թ.-ի ապրիլի 24-ի կոտորածների 90-րդ տարելիցի առիթով Գերմանիան պետք է նպաստի հայերի և թուրքերի հաշտեցմանը» բանաձևը, որը ներկայացվել էր Քրիստոնեադեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալիստական միության դաշինքի խմբակցության կողմից:

Канцлер Германии Ангела Меркель посетила Цицернакаберд (24 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«1915թ.–ի անմեղ զոհերի հիշատակին». Անգելա Մերկելն Instagram–ում նկար է հրապարակել

Փաստաթղթում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները չեն բնութագրվում որպես «ցեղասպանություն», սակայն դրանում առկա է մի պարբերություն, որտեղ ասվում է, որ միջազգային պատմաբանները կատարվածն անվանում են «Հայոց ցեղասպանություն»:

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը 2016թ. ապրիլի 23-ին Բեռլինում մասնակցեց 1915թ.-ի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին:

«Հայերի նման ճակատագիրը վառ օրինակ է պատմության մեջ զանգվածային բնաջնջման, էթնիկական զտումների, կոտորածների, ցեղասպանության, որով հիշվում է 20-րդ դարը: Դրանով հանդերձ` մենք խոսում ենք հրեաների Հոլոքոսթի հետ այդ իրադարձությունների նմանության մասին, Հոլոքոսթի, որի համար Գերմանիան պատասխանատվություն է կրում»,- ասել է Գաուկը:

Канцлер Германии Ангела Меркель посетила Цицернакаберд (24 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Անգելա Մերկելը ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդում, բայց գրառում չթողեց հուշամատյանում

Բացի այդ` Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը, չնայած Հայոց ցեղասպանության մասին օրինագծի քննարկման երկարաձգմանը, Գերմանիայի նախագահից հետո ցեղասպանություն անվանեց 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարված հանցագործությունը:

Լիտվա. 2005թ.-ի դեկտեմբերին Լիտվայի Սեյմը բանաձև ընդունեց, որով դատապարտվում է Օսմանյան կայսրությունում 1915թ.-ի ցեղասպանությունը: Բանաձևն ընդունվեց ձայների մեծամասնությամբ, «կողմ» քվեարկեց 48 պատգամավոր, երեքը ձեռնպահ մնաց, «դեմ» ձայներ չեղան: Քննարկման ընթացքում պատգամավորները նշեցին, որ պատմական փաստերի հերքումն անիմաստ է և անհնար:

Վենեսուելա. Վենեսուելայի խորհրդարանը 2005թ.-ի հուլիսի 14-ին բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Երկրի հայ համայնքի նախաձեռնած փաստաթուղթը քննարկման էր դրվել խորհրդարանի պատգամավոր Հուգո Մորալեսի և իրավաբան Ժանետ Մադրիսի կողմից:

Լեհաստան. 2005թ.-ի հունիսն Լեհաստանի խորհրդարանն ընդունեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Լեհաստանի Սեյմի` ձայների մեծամասնությամբ ընդունված հայտարարությունում նշվում է, որ Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Города мира. Краков - Sputnik Արմենիա
Մարգարեությունը չօգնեց. Կրակովում թուրք զինվորներին նվիրված արձան չի լինի

Չիլի. 2007թ.-ի հունիսին Չիլիի սենատը միաձայն որոշում ընդունեց, որով կոչ էր արվում երկրի կառավարությանն` աջակցել հայ ժողովրդին և դատապարտել նրա նկատմամբ իրագործված ցեղասպանությունը:

Շվեյցարիա. Շվեյցարական խորհրդարանում գործում է խումբ, որը ձգտում է հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Խումբը պարբերաբար բարձրացնում է այդ հարցը և փորձում հասնել շվեյցարական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հայոց ցեղասպանության պատմական փաստը հերքելու համար Շվեյցարիայում սահմանվել է քրեական պատասխանատվություն (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում):

Բրազիլիա. 2006թ.-ի ապրիլին Բրազիլիայի ամենամեծ նահանգի՝ Սան Պաուլոյի օրենսդրական ժողովն ընդունեց ապրիլի 24-ը «1915թ.-ի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի օր» ճանաչելու մասին օրենք: Այդպիսով` պատգամավորները խմբագրեցին 1988թ.-ին իրենց ընդունած որոշումը «Հայ ժողովրդի հետ համերաշխության օրվա» մասին: Այդ որոշմամբ` նահանգի խորհրդարանը հարգանքի տուրք է մատուցում 1,5 միլիոն հայերին, որոնք արտաքսվել են իրենց հայրենի հողից և տեղահանության ժամանակ բարբարոսաբար սպանվել թուրք զինվորականների կողմից: Այդ օրենքը, որով, ըստ էության, ճանաչվում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, Սան Պաուլոյի խորհրդարանի կողմից ընդունվել է միաձայն:

Бразильский карнавал - Sputnik Արմենիա
Վիվա Հայաստան. շշմեցուցիչ հայկական շոու` բրազիլական կառնավալում. տեսանյութ

Սան Պաուլոյից հետո երկրորդ բրազիլական նահանգը, որն օրենսդրական մակարդակով ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը, դարձավ Սեարա նահանգը: Օրինագիծն ընդունվեց միաձայն:

2015թ.-ի մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային խորհուրդը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը:

Լյուքսեմբուրգ. Լյուքսեմբուրգի խորհրդարանը 2015թ.-ի 6-ին բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Այն ընդունվեց միաձայն:

Ավստրիա. Ավստրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Պատգամավորները կոչ են արել Թուրքիային` հետևել իրենց օրինակին:

«Ինչ վերաբերում է Անկարային, ապա նա պետք է հստակություն մտցնի և լույս սփռի մութ անցյալի վրա՝ ճանաչելով, որ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ հանցագործությունները ցեղասպանություն են եղել»,- ասվում է ավստրիական խորհրդարանի հայտարարությունում:

Վերջին տարվա ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Չեխիան ու Դանիան։

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ապրիլի 24 Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև է պատրաստում։

Ցեղասպանությունը մասնակի ճանաչել են

ԱՄՆ. 50 նահանգներից Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են ու ապրիլի 24 զոհերի օր են հայտարարել 49–ը։ Վերջինը Ալաբամա նահանգն էր։ Ցեղասպանությունը դեռ չճանաչած միակ նահանգը Միսիսիպին է։

Южный штат США Алабама - Sputnik Արմենիա
Նահանգապետի ուղերձի շեշտադրումները. Ալաբաման ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

2000թ.-ի հոկտեմբերի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց № 596 բանաձևը, որով ճանաչվում է 1915-1923թթ. Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության փաստը: 2007թ.-ի հոկտեմբերի 10-ին ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը 24 «կողմ» և 21 «դեմ» ձայնով հավանություն տվեց բանաձևին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց պալատում և սենատում քվեարկության վրա:

2009թ.-ի մարտի 19-ին ԱՄՆ կոնգրեսում ներկայացվեց Հայոց ցեղասպանության մասին նոր՝ 252-րդ բանաձևը:

2010թ.-ի մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հաստատեց բանաձև, որն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության գործողությունները որակել է որպես Հայոց ցեղասպանություն:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են ԱՄՆ-ի բոլոր ազդեցիկ ազգային կազմակերպությունները, մասնավորապես` հրեական` ԱՄՆ սիոնիստական կազմակերպությունը, Առաջադիմական հրեական միությունը, Եբրայական բարեփոխումների միությունը, ինչպես նաև ուկրաինական, հունական, լեհական, հունգարական, արաբական, բուլղարական, ռումինական, լատվիական, լիտվական, ֆիլիպինյան և սլովակյան համայնքները:

Սիրիա. Սիրիայի նախագահ Բաշար Ալ–Ասադը 2014 թվականին  բնութագրել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն։ Ավելի ուշ ՄԱԿ–ում Սիրիայի դեսպանը նույնպես հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին, որի ժամանակ 1,5 միլիոն մարդ է սպանվել։

2019 թվականին Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Նորա Արիսյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության թեման ներառվել է երկրի պատմության գրքերում։

Իսպանիա. 2014թ.-ին Նավարան դարձավ Իսպանիայի չորրորդ ինքնավար մարզը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Ցեղասպանության փաստը ճանաչել են նաև Բասկերի երկիրը, Կատալոնիան և Բալեարյան կղզիները: Ապրիլի 6-ին Պուենտե Խենիլ և Լա Ռոդա դե Անդալուսիա քաղաքները պաշտոնապես ճանաչեցին Հայոց ցեղասպանության փաստը՝ համալրելով Իսպանիայի քաղաքների ցուցակը, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են մարդկության դեմ գործված այդ հանցագործությունը:

Музей-институт Геноцида Армян - Sputnik Արմենիա
ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին Ադամյանի ֆոնդն ապշեցնում է

2015թ.-ի մայիսի 15-ին Իսպանիայի սենատի լիագումար նիստում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության թեմայով լսումներ: Սենատը մերժեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը: Նիստի ընթացքում քվեարկության դրվեց միջնորդություն՝ հասցեագրված Իսպանիայի կառավարությանը, որում կոչ էր արվել հստակ քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում: Այդուհանդերձ, միջնորդության օգտին քվեարկեց 14 պատգամավոր, 130՝ «դեմ» էին, 68-ը՝ ձեռնպահ: «Դեմ» էր քվեարկել իշխող «Ժողովրդական կուսակցության» խմբակցությունը, որը մեծամասնություն էր կազմում սենատում, այդ պատճառով էլ միջնորդությունը մերժվեց։

2019 թվականի ապրիլի 12–ին Բուրգոսը դարձավ իսպանական 34–րդ քաղաքը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Митинг за единство Испании в Мадриде - Sputnik Արմենիա
Բուրգոսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ավստրալիա. 1997թ.-ի ապրիլի 17-ին հարավավստրալական Նոր Ուելս նահանգն ընդունեց բանաձև, որով դատապարտեց Օսմանյան կայսրությունում իրագործված վայրագությունները՝ բնութագրելով դրանք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, ապրիլի 24-ը ճանաչեց Հայ զոհերի հիշատակի օր և կոչ արեց ավստրալական կառավարությանը` քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար: 1998թ.-ի ապրիլի 29-ին նույն նահանգի օրենսդրական ժողովը որոշում ընդունեց` հուշակոթող տեղադրել խորհրդարանի շենքում՝ ի նշան 1915թ.-ի Հայոց ցեղասպանության հիշատակի հավերժացման:

2009թ.-ի մարտի 27-ին Հարավային Ավստրալիայի խորհրդարանն ընդունեց նոր բանաձև, որը դատապարտում է հայ ժողովրդի ցեղասպանությունը:

Цицернакаберд — мемориальный комплекс в Ереване, посвящённый жертвам Геноцида армян 1915 года - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Իրականում». Հայոց ցեղասպանության հանդեպ վերաբերմունքն ամեն երկրի բարոյական դեմքն է

Հայոց ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել է նաև բազմաթիվ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են` Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

1987թ.-ի հունիսի 18-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովը և Եվրախորհրդարանը որոշում ընդունեցին 1915-1917թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման և Եվրոպայի խորհուրդ դիմելու մասին՝ Ցեղասպանությունը ճանաչելու համար Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով:

1987թ.-ի հունիսի 18-ին Եվրոպայի խորհուրդը որոշում ընդունեց, որի համաձայն` 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի կողմից չճանաչելը անհաղթահարելի արգելք է դառնում Թուրքիայի՝ Եվրոպայի խորհուրդ մտնելու ճանապարհին:

Լրահոս
0