00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարգարեությունը չօգնեց. Կրակովում թուրք զինվորներին նվիրված արձան չի լինի

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցГорода мира. Краков
Города мира. Краков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի դեսպանն առաջարկել էր արձան տեղադրել ի հիշատակ օսմանյան զինվորների, որոնք հարյուր տարի առաջ Լեհաստանում ռուսական բանակի դեմ են կռվել։ Սակայն չի հաջողվել Կրակովի իշխանությանը համոզել։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Կրակովում թուրք զինվորների արձանը չեն տեղադրի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Կրակովի քաղաքապետարանից։

«Ամենայն հավանականությամբ  արձանի չի տեղադրվի։ Այդ համատեղ որոշումն ընդունել են քաղաքի իշխանությունն ու Թուրքիայի դեսպանատունը։ Որոշումը կայացվել է այս տարվա մարտի 18–ին կայացած հանդիպման արդյունքում», – հայտնեց Կրակովի քաղաքապետարանի մամուլի ծառայության աշխատակից Յոաննա Դուբելը։

Музей-институт Геноцида Армян - Sputnik Արմենիա
ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին Ադամյանի ֆոնդն ապշեցնում է

Արձանի գաղափարն առաջարկել է Լեհաստանում Թուրքիայի դեսպան Տախսին Թունջ Ուգդյուլն այն բանից հետո, երբ մեկուկես տարի առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լեհաստան էր այցելել։ Ուգյուլը առաջարկել է հարգել Առաջին համաշխարհային ժամանակ Ռուսաստանի դեմ կռվող թուրք զինվորների  հիշատակը։

Այն ժամանակ Կրակովը Ավստրո-Հունգարիայի կազմում էր։ Այնտեղ` իր դաշնակիցներին օգնության համար Օսմանյան կայսրությունն ուղարկել էր 15–րդ բանակային կորպուսի միավորումները։ Այստեղ թուրքերը կռվել են ռուսական բանակի դեմ, բայց անզոր են դուրս եկել գեներալ Բրուսիլովի գլխավորած հարձակման դեմ։ 

 Մահացած թուրք զինվածներին թաղել են Կրակովի Ռակովիցկի գերեզմանոցում։ Այստեղ նրանց տապանաքար են դրել։ Բայց թուրքական իշխանությունները որոշել են ավելի հեռուն գնալ։

2017 թվականի հոկտեմբերին Լեհաստան էր այցելել Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը հանդիպել էր Լեհսատանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Դրանից հետո դեսպան Ուգդյուլը հայտարարել էր, որ երկու նախագահները համաձայնության են ապագա հուշարձանի հարցով, որի վրա պետք է պատկերված լինեն երկու ձիավոր, որոնք Վիսլա գետից ջուր են խմում։ Հուշարձանը հղում էր անում հին մարգարեությանը։

Վլադիմիր Խոջաբեկյան, 19 տարեկան, Երևանում է ապրում - Sputnik Արմենիա
Մենք կանք, մենք ողջ ենք. ջահերով երթը Երևանում միավորել է աշխարհի հայերին

XVIII դարում ապրել է շրջիկ կազակ Մուսիյ Վերնիգորան, որը ժողովրդում հայտնի էր որպես մարգարե։ Մարգարեություններից մեկը հետևյալն էր. «Երբ թուրքը իր ձիերի ծարավը հագեցնի Վիսլայում, այն ժամանակ Լեհաստանը կվերածնվի»։ Թուրք դիվանագետի կարծիքով` հենց նման արձանը պետք էր խորհրդանշեր երկու երկրների բարեկամությունը։

Նախագծին դեմ էին հանդես էր եկել Լեհաստան հայ համայնքն ու Կրակովի հասարակությունը։ Քաղաքում ասել էին, որ չի կարելի խախտել քաղաքի կենտրոնը, որը ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում է։ Կրակովի իշխանությունն ասել է, որ չի կարելի հենց ջրի մոտ արձան դնել։

Анна Нагдалян - Sputnik Արմենիա
Թուրքիայի ժխտողական մտքի վայրիվերումները վկայում են ճշմարտության դեմ անզորության մասին

Բան այն է, որ Վիսլան` Լեհաստանի ամենախոշոր գետը, գարնանը կարող է վարարել ու փակել ձիերին՝ զինվորների հետ» Այդ պատճառով տեղի իշխանությունները երկու ուրիշ տեղ են առաջարկել արձանի համար։ Քննարկումները շարունակվել են։ Բայց վերջիվերջո կողմերը որոշեցին, որ արձան չի լինի։ Դրա փոխարեն օսմանյան ոճով շատրվան կտեղադրեն։

Նույն տարիներին, երբ  թուրք զինվորները «պաշտպանում էին» Ավստո–Հունգարիան Ռուսաստանից, բուն Թուրքիայում կոտորում էին քրիստոնյաներին (ասորիներին, հայերին, հույներին)։

Ի հիշատակ Ցեղասպանության 2004 թվականին Կրակովում խաչքար է տեղադրվել Սուրբ Նիկոլայի կաթոլիկ տաճարի բակում։ Դրան դեմ էր Թուրքիայի այն ժամանակվա դեսպան Ջանդան Ազերը։

Թուրքիան հայտարարել էր, որ «հայ զոհերի» նվիրված խաչքարների դեմ չէ, բայց դեմ է «ցեղասպանություն» բառին։ 

Նշենք` Լեհաստանի հայերը այդ քննարկումներում իրենց վստահ, բայց զուսպ են դրսևորել։ Ո՛չ 15 տարի առաջ, ո՛չ հիմա նրանք քսենոֆոբ արտահայտություններ չեն արել ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ թուրքերի դեմ։

Լրահոս
0