00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործիչները. ովքե՞ր են նրանք

© AFP 2024 / OZAN KOSEПротестующие вспоминают о Дерсимской резне, происходяшее в период 1936 - 1939гг (5 апреля 2016). Стамбул
Протестующие вспоминают о Дерсимской резне, происходяшее в период 1936 - 1939гг (5 апреля 2016). Стамбул - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թաներ Աքչամ, Ռագըփ Զարաքօլու, Ալի Բայրամօղլու, Օրհան Փամուկ, Էլիֆ Շաֆաք, Հասան Ջեմալ: Գիտնական, հրատարակիչ, քաղաքական մեկնաբան, գրող…: Նրանց միավորում է ազգությունը և նախնական քաղաքացիությունը՝ թուրքեր, Թուրքիա: Բայց՝ ոչ միայն...

Վերը նշվածները նոր ժամանակների թուրք գործիչներ են, որոնք ոչ միայն գիտեն, թե ինչ է կատարվել 1915-ին ու հաջորդող շրջանում, այլև ուղղակիորեն ճանաչել կամ ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը: Հարկավ, տարբեր են նրանց պատմությունները, տարբեր են իրողությունն ընդունելու և հրապարակավ արտահայտելու շարժառիթները: Բայց բոլորի դեպքում հաստատուն է այն, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրանց նույնիսկ ոչ ուղղակի արտահայտությանը հաջորդել են Թուրքիայի իշխանությունների նախաձեռնած քաղաքական ու դատական հետապնդումները:

Թաներ Աքչամ

CC BY-SA 4.0 / Janbazian / Թաներ Աքչամ
 Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործիչները. ովքե՞ր են նրանք - Sputnik Արմենիա
Թաներ Աքչամ

Առաջին թուրք գիտնականներից մեկը, Հայաստանում ու հայության շրջանում թերևս ամենից հայտնի թուրք գիտնականը, որ ոչ միայն ճանաչել, այլև արդեն տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է Հայոց ցեղասպանությունը, հանդես եկել աշխատություններով, դասախոսություններով: Նա հրապարակավ արտահայտել է իր տեսակետները: Թաներ Աքչամը դեռ երիտասարդ տարիներին է «ճաշակել» թուրքական պետության մամլիչը, որպես ուսանողական թերթի խմբագիր, դատապարտվել է 10 տարվա բանտարկության, բայց փախել է, հայտնվել Գերմանիայում, որտեղ էլ 1988-ից սկսել է հետաքրքրվել Հայոց ցեղասպանության հարցերով, ինչը վերաճել է համակարգված ուսումնասիրության՝ արտահայտվելով դոկտորական թեզով և այլ գիտական աշխատություններով: Թուրք պրոֆեսորը երկար տարիներ է, ինչ հաստատվել է Միացյալ Նահանգներում, որտեղ դասավանդում է տարբեր համալսարաններում:

Ապրիլի 24 - Sputnik Արմենիա
Այսօրը պատմության մեջ. ապրիլի 24. Թալեաթի հրամանից մինչև Երևանի 1965 թվականի ցույցեր

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թաներ Աքչամի հայտարարություններն ու գնահատականները, բնականաբար, շատ-շատ են: Բայց այստեղ կմեջբերենք ֆրանսիական «Լը Մոնդին» (Le Monde) 2012-ին տված հարցազրույցում ասած այս միտքը. «Միջազգային հանրությունը պետք է ուղղակի հասկանա, որ անհնար է Ցեղասպանության հարցում փոխել Թուրքիայի դիրքորոշումը միայն ներքին ներուժի հաշվին: Մարդիկ պետք է հասկանան, որ Թուրքիայի քաղաքականությունը ուղղակի ժխտողական քաղաքականություն չէ: Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիայում ինդուստրիա է: Իշխանության բոլոր գերագույն ճյուղերը զբաղված են Ցեղասպանության փաստերի դեմ պայքարով: Դուք բախվում եք ոչ թե ժխտման քաղաքականության հետ, այլ ռևիզիոնիստական ռեժիմի»:

Ռագըփ Զարաքօլու

Թաներ Աքչամի նշած ռևիզիոնիստական ռեժիմի հետ ուղղակիորեն բախված Ռագըփ Զարաքօլուն իրավապաշտպան է և հրատարակիչ, ում դեմ մեկ անգամ չէ, որ թուրքական իշխանությունները քրեական հետապնդում են նախաձեռնել՝ մեղադրելով անգամ ահաբեկչական քրդական կազմակերպության հետ կապի մեջ: Թեպետ, հասկանալի է, որ հրատարակիչը թուրքական իշխանությունների ռեպրեսիոն թիրախում հայտնվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ունեցած դիրքորոշման, նաև Հայոց ցեղասպանության մասին գրքեր հրատարակելու համարձակություն ունենալու պատճառով:

© Photo / official site of the President of RAՌագըփ Զարաքօլու
 Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործիչները. ովքե՞ր են նրանք - Sputnik Արմենիա
Ռագըփ Զարաքօլու

«Հայոց ցեղասպանությունը թուրք ազգի կառուցման հիմքերից մեկն էր: Այդ է պատճառը, որ ժխտումն այդքան ուժեղ է. եթե ընդունեն Ցեղասպանությունը, ամբողջ թուրքական պատմությունը, հերոսները կփոշիանան»,- նկատել է նա տարիներ առաջ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումում ունեցած ելույթի ժամանակ: Ռագըպ Զարաքօլուի խոսքով՝ Հայոց ցեղասպանությունն ակնհայտ է, և այն ապացուցելու անհրաժեշտություն չկա:

Ալի Բայրամօղլու

© Photo : DHAԱլի Բայրամօղլու
 Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործիչները. ովքե՞ր են նրանք - Sputnik Արմենիա
Ալի Բայրամօղլու

Քաղաքական մեկնաբան Ալի Բայրամօղլուն, բնականաբար, նույնպես թուրքական իշխանությունների «սև ցուցակում» է: Այլկերպ հազիվ թե լինի մի հրապարակային գործչի դեպքում, որն, օրինակ, ասում է. «Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվի Թուրքիայում, և որպեսզի Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատվեն, վերականգնվի հայ-թուրքական բարեկամությունը»:

Հասան Ջեմալ

Լրագրող, թուրքական հայտնի «Ջումհուրիեթ», ապա «Սաբահ» թերթերի գլխավոր խմբագիր եղած Հասան Ջեմալն, ինչ խոսք, առանձնանում է մյուս բոլորից: Բանն այն է, որ նա Հայոց ցեղասպանությունը ծրագրած ու իրագործումը ղեկավարած հայտնի ոճրագործներից Ջեմալ փաշայի թոռն է: Անկախ հաջորդող ու այլ դեպքերից, փաստն այն է, որ Հասան Ջեմալը 2008 թվականին այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Երկու տարի անց նա գրել է, որ հարյուր հազարավոր հայերի կոտորածը ժխտելը նշանակում է հանցակից դառնալ մարդկության դեմ իրագործված ոճրագործությանը: Հասան Ջեմալը անցած տարիներին մեկ անգամ չէ, որ այցելել է Հայաստան: 2012 թվականին լույս է տեսել նրա «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որում նկարագրված են հեղինակի անձնական ընկալումները՝ ժխտումից դեպի ճանաչում:

Էլիֆ Շաֆաք

© Photo : Zeynel Abidin / Dogan Kitap / TurkeyԷլիֆ Շաֆաք
 Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործիչները. ովքե՞ր են նրանք - Sputnik Արմենիա
Էլիֆ Շաֆաք

Թուրքական արմատներով բրիտանացի կին գրող, կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստ: Մեր դեպքում առավել հետաքրքրական է նրա «Ստամբուլի բիճը» գիրքը (այն թարգամանված է նաև հայերեն): Այդ վեպի հետ կապված, 2006 թվականին Էլիֆ Շաֆաքին թուրքական իշխանությունները մեղադրանք են առաջադրել տխրահռչակ 301-րդ հոդվածով՝ (ազգային ինքնությունը՝ թրքությունը վիրավորելը): Խնդիրն այն էր, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը: Հետո գրողին ներկայացված մեղադրանքները հանվել են:

Օրհան Փամուկ

Եվս մեկ հայտնի թուրք գրող, ով 2006-ին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի: Հայոց ցեղասպանության և քրդական հարցի վերաբերյալ Օրհան Փամուկն արտահայտել է դիրքորոշումներ, որոնք հակասում են թուրքական իշխանությունների մոտեցումներին: Նա ժամանակին գործածել է ցեղասպանություն բառը: Սակայն վերջին տարիներին, տարբեր հարցազրույցների ժամանակ, չնայած ուղղակիորեն տրվող հարցերին, խուսափում է նշել նույնը: Փամուկը ներկայում հաստատվել է ԱՄՆ-ում: Հայտնի է, որ նախկինում նա իր հայացքների համար թուրքական իշխանությունների կողմից ենթարկվել է հետապնդման:

CC BY-SA 2.0 / Maka Gogaladze / Orhan Pamuk in Tbilisi, 2014Օրհան Փամուկ
 Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործիչները. ովքե՞ր են նրանք - Sputnik Արմենիա
Օրհան Փամուկ

Ինչ խոսք, ներկայացվածն ամենևին էլ ամբողջական ցանկը կամ շարքը չէ մեր կամ նոր ժամանակների այն թուրք գործիչների, թուրքական հասարակայնության ներկայացուցիչների, որոնք ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը կամ դատապարտում թուրքական իշխանությունների ժխտողականությունը: Արժե նաև նկատել, որ եթե տասնամյակներ առաջ թուրքական մտավորական շրջանակներում նման դրսևորումները խիստ եզակի էին, եթե ոչ հատուկենտ, ապա վերջին տասնամյակում իրողության հետ առերեսվել ձգտողները նկատելիորեն շատացել են: Դրան տարբեր հանգամանքներ են նպաստել. Հրանտ Դինքի սպանությունը, «Հայեր, ներեք մեզ» ակցիաները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջազգային ընդգրկման իրադարձությունները, նաև թվարկված ու չնշված մտավորականների, գիտնականների, գրողների գործունեությունը:

Լրահոս
0