00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօրը պատմության մեջ. ապրիլի 24. Թալեաթի հրամանից մինչև Երևանի 1965 թվականի ցույցեր

© Sputnik / Asatur YesayantsԱպրիլի 24
Ապրիլի 24 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլի 24-ն առանձնահատուկ ամսաթիվ է յուրաքանչյուր հայ մարդու համար, որտեղ էլ որ նա գտնվի: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Բայց մեր ազգի, մեր ժողովրդի ընթացքը շարունակվում է: Կյանքը շարունակվում է: Ի՞նչ այլ իրադարձություններ են տեղի ունեցել այս օրը. բռնցքամարտիկ, Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի, շախմատի թիմային աշխարհի չեմպիոն Կարեն Ասրյանի ծննդյան օրն է նաև:

Հարյուր չորս տարի առաջ՝ 1915 թվականի ապրիլի 24-ին, Թուրքիայի՝ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթը հրաման է արձակում, որի համաձայն, թուրքական իշխանությունները մեկ գիշերվա մեջ մայրաքաղաք Կոստանդնուպոլսում (Ստամբուլ), իսկ հետագայում նաև հայահոծ այլ քաղաքներում ձերբակալվում և համակենտրոնացման վայրեր են տեղափոխում հայ մտավորականներին, հոգևորականներին, հայության առավել ազդեցիկ ներկայացուցիչներին, տարբեր տվյալներով՝ ընդհանուր 2345 մարդ, բոլոր նրանց, ում միասին անվանում են ազգի ընտրանի կամ էլիտա: Հետագա մեկ ամսվա ընթացքում, թուրքական իշխանությունների կարգադրությամբ, Օսմանյան կայսրության տարբեր վայրերում հայտնի հայերի բացարձակ մեծամասնությունը դաժանաբար հոշոտվում ու սպանվում է, փրկվում են եզակիները, ինչպես Կոմիտասը, որ տեսնելով թուրքական վայրագությունները, հոգեպես խեղվում է:

Ապրիլի 24-ը երբեմն անվանել են նաև «Կարմիր կիրակի»: Հետագայում, նախ Սփյուռքում, իսկ 1965 թվականից սկսած, նաև Հայաստանում հենց ապրիլի 24-ն է առանձնացվում որպես 1915-ից 1923 թվականների միջակայքում իրագործված Հայոց ցեղասպանության ավելի քան 1,5 միլիոն զոհերի հիշատակի օր:

2003 թվականի Ապրիլի 24-ին Փարիզում տեղադրվեց Կոմիտասի բրոնզե արձանը (քանդակագործ՝ Դավիթ Երևանցի):

© Photo : official site of the PM of RAԿոմիտասի արձանը Փարիզում
Այսօրը պատմության մեջ. ապրիլի 24. Թալեաթի հրամանից մինչև Երևանի 1965 թվականի ցույցեր - Sputnik Արմենիա
Կոմիտասի արձանը Փարիզում

Հատկանշական է, որ Հայկական ԽՍՀ մայրաքաղաք Երևանում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը առաջին անգամ նշվել է 1965 թվականի այս օրը: Հախուռն ցույցերն ինչ-որ պահի վերաճել են տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ զանգվածային հուզումների՝ Արևելյան Հայաստանի մի մասը և Արևմտյան Հայաստանի տարածքը վերադարձնելու պահանջով, ինչն արտահայտվել է՝ «Հողերը, հողերը» վանկարկմամբ։

Դրանից մեկ տարի անց` 1966 թվականի ապրիլի 24-ին, Երևանում Հայկազն Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը և Շահեն Հարությունյանը հիմնադրում են Ազգային Միացյալ կուսակցությունը (ԱՄԿ): ԽՍՀՄ իշխանությունների կողմից կուսակցության հիմնադիր-ղեկավարներին ձերբակալելուց հետո` 1968-ին, ԱՄԿ ղեկավարությունը ստանձնել է Պարույր Հայրիկյանը:

Ապրիլի 24-ին է ծնվել բռնցքամարտի լեգենդ, Օլիմպիական չեմպիոն (1956թ.), Եվրոպայի, ինչպես և ԽՍՀՄ եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը (1932-2013):

Владимир Енгибарян - Sputnik Արմենիա
Սպանիչ հարվածով ջենտլմեն Վլադիմիր Ենգիբարյանը, որին աջլիկ չէին դարձրել դպրոցում

Նոր ժամանակներում ամենահայտնի հայ շախմատիստներից Կարեն Ասրյանը ևս ծնվել է ապրիլի 24-ին (1980թ.): Չնայած երկրային խիստ կարճատև ուղուն, որ ընդհատվեց 2008-ի հունիսի 9-ին, Կարեն Ասրյանը 28 տարեկանում արդեն ճանաչված և տիտղոսակիր շախմատիստ էր՝ համաշխարհային թիմային օլիմպիադայի բազմակի մրցանակակիր և չեմպիոն:

Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Կոջոյանը մահացել է 1959 թվականի ապրիլի 24-ին:

Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դաշնակահար, դիրիժոր և երգահան Կոնստանտին Օրբելյանը մահացել է 2014 թվականի ապրիլի 24-ին:

Ապրիլի 24-ին է մահացել նաև անգլիացի հանրահայտ գրող, հրապարակախոս Դանիել Դեֆոն:

Իսկ ահա ազգությամբ շվեդ ամերիկացի ինժեներ և գյուտարար Գիդեոն Սունդբեկը ծնվել է 1880 թվականի ապրիլի 24-ին: Նրա անունը այսօր գուցե շատերին ոչինչ չի հուշում, բայց նշենք, որ 1913-ին ներկայացված նրա ամենահայտնի գյուտը՝ կայծակնաճարմանդը, որին շատերս պարզապես «ցեպ» ենք ասում, մինչ օրս էլ լայնորեն կիրառվում է, հատկապես տեքստիլ արդյունաբերության մեջ: 

Գյուտերի մասին. 1833 թվականին ԱՄՆ-ում պատենտավորվել է գազավորված ջուրը:

Հիշարժան այլ իրադարձություններից կարելի է առանձնացնել 1941 թվականի ապրիլի 24-ը. Մեծ Բրիտանիան այդ օրն սկսեց իր զորքերի տարհանումը Հունաստանից:

Եվ վերջինը. ապրիլի 24-ին Դեմոկրատական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան նշում է Երիտասարդների համերաշխության միջազգային օրը:

Այսօրվա հետ կապված հիշարժան այլ իրադարձություններ էլ կան, բայց եթե ուզում եք հիշել, թե կոնկրետ անցած տարի ինչ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում և աշխարհում, կարող եք սեղմել այս հղումը:

Լրահոս
0