Ավտոմեքենաները Հայաստանում գնալով շատանում են։ Իհարկե, ներկրված հարյուր մեքենաներից միայն մեկ-երկուսն են նոր։ Մնացածը յոթ տարեկանից մեծ «ծերուկներ» են։
Փեսացու կամ ամուսին`լավ մեքենայի ղեկին․ահա իդեալը, որին ձգտում են հայ տղամարդիկ ու որին սպասում են հայ կանանցից շատերը։ Ճիշտ է՝ քչերը կարող են գումար կուտակել նոր ջիփի համար։ Բայց մարդկանց գեղեցիկ ապրել չես արգելի։ Այդ պատճառով Հայաստանում պատրաստ են նույնիսկ հին ջիփ գնել, միայն թե ջիփ լինի։ Դրանցից որոշները հիշեցնում են Կիսա Վորոբյանինովին, ում լավագույն տարիներն արդեն հիշողություն են։ Բայց ցանկացած տեղացի դզող-փչող ձեզ վստահ կասի`մեքենան մի երկու-երեք օրով թողեք ու գործարանայինից լավ վիճակում կստանաք։
Հայաստանի Պետեկամուտների կոմիտեում պնդում են` Հայաստան ներկրվող մեքենաների ավելի քան 90%-ը յոթ տարեկանից մեծ մեքենաներ են։
2018 թվականի ընթացքում 42,3 հազար մեքենա է բերվել, որոնցից 39,3 հազարը յոթ տարեկանից մեծ են։
Ամենաշատը ներմուծել են (17 850–ից) միջին հզորության (շարժիչի ծավալը 1500-1800 խորանարդ սմ)։ Քիչ էր մնում ենթադրեինք՝ որքան ավելի բարձր է հզորությունն այնքան ավելի քիչ է ներկումը։ Բայց մենք չարաչար կսխալվեինք՝ չկարողանալով բացահայտել վարորդական հոգու ողջ խորությունը։
Երկրորդ տեղում խոշոր մեքենաներն են, շարժիչի 3 000 խորանարդ սմ և ավելի ծավալով։ Անցած տարի 10 475 նման մեքենա են բերել։ Ընդ որում՝ 2016 թվականին ընդամենը 1 872 նման մեքենա է բերվել, իսկ 2017-ին՝ 4 852։ Այսինքն` տարեցտարի դրանց քանակը մի քանի անգամ աճում է։
Շարժիչի՝ 1000-1500 խորհանարդ սմ ծավալ ունեցող մեքենաներ շատ ավելի քիչ են բերել` ընդամենը 2 523 հատ։ 2017 թվականին դրանցից ավելի շատ է ներկրել`5 764 հատ։ Այն ժամանակ հանրապետություն ավելի շատ բերվում էին աջ ղեկով մեքենաներ, որոնք ավելի էժան են։ Այդ արգելքն այնքան խիստ էր դրված, որ վերապրեց նույնիսկ իշխանափոխությունը։ Հասկանալով դա՝ մարդիկ սկսեցին ավելի շատ աջ ղեկով մեքենա ներկրել նաև այլ «քաշային կարգերում»։
Բայց նոր արտադրված մեքենաները, ինչպես և նախկինում, ներկրված մեքենաների 2-3% են կազմում։ 2018 թվականին ընդամենը 1 191 նոր (մինչև հինգ տարեկան) մեքենա է բերվել (ընդհանուր քանակի 2,8%–ը)։ Իսկ ավտոսրահներից մեքենա են գնում միայն ունևոր մարդիկ, նաև խոշոր ընկերություններն ու միջազգային կազմակերպությունները։
Բնականաբար, հին մեքենաները համեմատաբար էժան են։ Տասից ինը մեքենան հինգ հազար դոլարից ցածր գին ունի։ Ոմանք մեքենա են գնում երթուղային չնստելու, ոմանք աշխատանքի ավելի արագ հասնելու համար (թեև վերջին տարիներին դա վիճելի է)։ Իսկ ոմանք՝ ջիփերի հանդեպ սիրուց դրդված։ Իսկ սերը, ինչպես գիտենք, տարիք չի հարցնում։