ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Պարմի Բուրբոնների ներկայացուցիչ, Լյուքսեմբուրգի մեծ դուքս Ժանը մահացել է կյանքի 99–րդ տարում։ Այս մասին նշված է Լյուքսեմբուրգի մեծ դուքս, միապետ Անրիի` ԶԼՄ–ների համար տարածած հայտարարությունում։
Erënnerungen un de Grand-Duc Jean: Spezial-Programm (Filmer) elo op RTL Télé Lëtzebuerg, Spezial-Emissioun um 12 Auer. Livestream och op @RTLlu - #RIP_GrandDucJean - https://t.co/GVYOb365Bj pic.twitter.com/e7ESXf9Aja
— RTL Luxembourg (@RTLlu) 23 апреля 2019 г.
«Խոր կսկիծով հայտնում եմ, որ թանկագին հայրս վախճանվել է», – գրված է հաղորդագրությունում։
Լյուքսեմբուրգի մեծ դուքս Ժանը, որը կառավարել է 1964-2000թթ–ին, հրաժարվել է գահից` փոխանցելով այն որդուն։
Հայտնի է, որ միապետի հայրը մահացել է Լյուսքեմբուրգի հիվանդանոցում, որտեղ նա տեղափոխվել էր մոտ երկու շաբաթ առաջ` թոքերի վարակի պատճառով։
