ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի— Sputnik. Չինաստանի Շանհայ քաղաքի կայանատեղերից մեկում Tesla Moldel S ավտոմեքենան ինքնուրույն տաքացել է, բռնկվել, իսկ հետո պայթել է` միաժամանակ վնասելով նաև մյուս ավտոմեքենաները: Ապրիլի 21-ին տեղի ունեցած դեպքը գրանցել են տեսախցիկները:
Տեսագրությունն արագորեն տարածվել է Weibo սոցցանցում, որը նույնքան հանրահայտ է Չինաստանում, որքան Twitter-ը մյուս երկրներում: Tesla ընկերությունը հայտարարել է, որ իրենք անմիջապես աշխատակիցներ են ուղարկել դեպքի վայր, և հայտնի է, որ տուժածներ չկան:
LMC Automative-ի վերլուծաբան Ալան Կանգի կարծիքով` այս դեպքի պատճառով Tesla-ի հեղինակությունը չի տուժի, եթե պարզվի, որ պատահարը տեխնիկական որևէ լուրջ բացթողման հետևանք չէ:
Tesla ընկերությունը փորձում է պարզել պատճառները:
2013 թվականից առ այսօր գրանցվել է Tesla մեքենաների բռնկման 14 դեպք, որոնց մեծ մասը տեղի են ունեցել վթարից հետո: