00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մոդայից հետ եմ ընկել». Սերժ Սարգսյանը ողջունել է ՀՀԿ անդամագրվելու դիմած երիտասարդներին

© Sputnik / Asatur YesayantsXVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян
XVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երրորդ նախագահը երկարատև ընդմիջումից հետո շփվել է լրագրողների հետ:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևին միանալու համար ՀՀԿ են դիմել տասնյակ երիտասարդներ։

Կուսակցության գրասենյակում այսօր՝ ապրիլի 22-ին, նրանց ողջունել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։

Դիմելով երիտասարդներին՝ ՀՀ երրորդ նախագահը ասել է, որ ասելիք շատ ունի, սակայն հիմա միայն շնորհավորում է։

«Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ է ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին։ Ձեզ հաջողություն եմ մաղթում և ցանկանում եմ, որ այս շենքը, որտեղ տեղակայված է ՀՀԿ ղեկավար մարմինը, ձեզ համար մշտապես լինի ցանկալի վայր։ Ես կցանկանայի, որ դուք ունենայիք հստակ քաղաքացիական կեցվածք»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Ելույթի ավարտին ներկաներից մի երիտասարդ աղջիկ, Սերժ Սարգսյանին դիմելով,  հարց տալու փոխարեն խնդրեց վերադառնալ:

Ի պատասխան՝ ՀՀԿ նախագահը ասաց, որ այս պահին նրանց շատ ասելիքներ չունի.

Կգա ժամանակը, և Սերժ Սարգյսանը կխոսի. Էդուարդ Շարմազանով - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը կխոսի և ոչ մեկ անգամ. Շարմազանով

«Կունենամ այն ժամանակ, երբ բոլոր դեպքերում մի ընդհանրական խոսք կասեմ ու կպատասխանեմ մեզնով հետաքրքրվող լրատվամիջոցների հարցերին»,- շեշտեց Ս. Սարգսյանը։

Լրագրողի հարցին, թե մեկ տարվա ընթացքում ի՞նչ փոփոխություններ է նկատում Հայաստանում, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ բազմիցս ասել է՝ կգա ժամանակ, և  բոլոր հարցերին կպատասխանի: «Երբ ժամանակը գա, բազում հարցերի կպատասխանեմ»,- եզրափակեց Սարգսյանը։

Հանդիպման ավարտին, երբ երիտասարդները նկարվում էին Սերժ Սարգսյանի հետ, տղաներից մեկը ՀՀ երրորդ նախագահին խնդրեց սելֆի անել` նշելով, թե սա նոր սերնդի լուսանկար է:

«Ես մի քիչ այս մոդայից հետ եմ ընկել»,- կատակել է  Սերժ Սարգսյանը:

Լրահոս
0