ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 22-24-ը շրջանների զգալի մասում, 25-26-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրեմետ» ծառայությունը:
Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ, 24-26-ը հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ։