00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Սանասարյանի գործը. իշխանական թևերի միջև պայքարը թևակոխում է բաց փուլ

© Sputnik / Asatur YesayantsПротестующие во главе с Николом Пашиняном у входа в ЕГУ (18 апреля 2018). Ереван
Протестующие во главе с Николом Пашиняном у входа в ЕГУ (18 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որը մինչև վերջերս համարվում էր կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը, շատ կտրուկ քննադատության թեմա դարձավ ՀԿ-ների ներկայացուցիչների համար, որոնք այդպիսով հարվածում են Նիկոլ Փաշինյանի վարկանիշին։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հայաստանում իշխանության «քաղաքացիական» և «քաղաքական» թևերի պայքարը թևակոխում է բաց փուլ, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով Դավիթ Սանասարյանի գործի շուրջ ստեղծված իրավիճակը։

Премьер-министр Армении Никол Пашинян на площади Республики (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը ճիշտ է, ճիշտն էլ մեկն է` առանց բացառության ու «ախպերականի»

Ապրիլի 18-ին ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել է ժամանակավորապես դադարեցնել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնավարությունը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ նոր իշխանության ճյուղավորումը ի սկզբանե է եղել: Իշխանությունը ձևավորվեց հեղափոխության մեջ այս կամ այն ուժերի, մարդկանց դերի ու մասնակցության հիման վրա:

«Սակայն ՀԿ-ները, շարժումներն ու մարդիկ, որոնցից ձևավորվեց իշխանությունը, իրենց ծագումով, անցած ճանապարհով, նպատակներով և նույնիսկ աշխարհաքաղաքական առաջնահերթություններով տարբեր մոտեցումներ ունեն», – ասաց Հակոբյանը։

Վաղ թե ուշ այդ տարբերությունները պետք է ջրի երես ելնեին: Քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձր էր, այդ ուժերը իրենց չէին դրսևորում, սակայն հենց այդ վարկանիշը երերաց, ակնհայտ դարձավ նաև, թե ինչպես նրանք սկսեցին պայքարը։ Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակը մասամբ բացահայտ դարձրեց նախկինում քողարկված «խաղը»։

Глава гос.контрольной службы Давид Санасарян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ցավում եմ, որ Փաշինյանը կարող է բավարարվել շինծու ապացույցով. Սանասարյանի պաշտպանի ակնարկը

ԱԱԾ–ն մինչև վերջերս օրինակ էր իշխանության մյուս կառույցների համար, հակակոռուպցիոն պայքարի, նոր Հայաստանի առաջամարտիկը՝ «ավանգարդը»։ ԱԱԾ–ի և նրա պետի վարկանիշը հեղափոխությունից հետո կտրուկ վերելք ապրեց, ինչը բացառիկ իրավիճակ է շատերի, հատկապես, հետխորհրդային երկրների համար։

«Սակայն Սանասարյանի շուրջ իրավիճակի զարգացումից հետո իշխանության մեջ որոշ գործիչներ կամ իշխանությանը մոտ կանգնած հասարակական ուժեր սկսեցին ԱԱԾ–ին և անձամբ Վանեցյանին կտրուկ քննադատության ենթարկել», – ասաց Հակոբյանը։

Խուլ դիմակայությունը աստիճանաբար վերաճում է բաց պայքարի, նոր փուլ է մտնում: Փորձագիտական հանրության ներկայացուցիչները, ԶԼՄ-ներն արդեն արձանագրել են, որ ՀԿ-ներով ներկայացվող և մասնավորապես Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող իշխանական թևը բավական սուր ընդունեց Վերահսկողական ծառայության ղեկավարի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Գաղտնիք չէ, որ հենց «սորոսյան» թևն է ամեն կերպ ջանում չեզոքացնել ԱԱԾ-ի և անձամբ Վանեցյանի ազդեցությունը: Իսկ սա, նախևառաջ, նշանակում է, որ իշխանության «քաղաքացիական» և «քաղաքական» թևերի միջև լուրջ դիմակայություն կա»,- նշեց Հակոբյանը։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դավիթն իմ ընկերն է, բայց Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. Փաշինյանը` Սանասարյանի մասին

Ամեն դեպքում, նրա խոսքով, Վանեցյանը նշանակվել է քաղաքական թիմի կողմից, և թևերի միջև դիմակայությունը բավական սուր կլինի։

Հակոբյանն ուշադրություն հրավիրեց Սանասարյանի այն հայտարարության վրա, որ նրա նկատմամբ հարուցած գործը շինծու է: Նրա հայտարարությունից հետո հարց է առաջանում՝ ով է այն «սարքել»։ Կոպիտ ասած, ո՞վ է տվել այդ «դոբրոն»:

Ներկայիս իրավիճակը Նիկոլ Փաշինյանի համար դեպքերի զարգացման ամենալավ տարբերակը չէ։ Բանն այն է, որ Սանասարյանը հեղափոխության խորհրդանիշներից մեկն էր, լավ համբավով, անկախ նրանից, որ ոչ բոլորն էին համաձայն նրա մոտեցումների հետ։

Բայց այստեղ հարցը Փաշինյանի համար սկզբունքային է։ Նա բազմիցս է հայտարարել, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, օրինակ է բերել իր բարեկամի նկատմամբ հարուցած գործը։

Հակոբյանը չի բացառում, որ Փաշինյանի վրա ներկայիս իրավիճակում ճնշում է գործադրվում ինչպես ներսից, այնպես էլ դրսից։

«Մի կողմից` հնարավոր է «Բաց հասարակություն» հիմնադրամի հետ կապված կառույցների ճնշումը, մյուս կողմից`համաշխարհային ուժային կենտրոնների, որոնք դեմ են հանդես գալիս նրա գործունեությանը», – ասաց Հակոբյանը։

Հետաքրքիր է այն, որ աշխարհաքաղաքական հակառակորդներ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարությանը միավորում է բացասական վերաբերմունքը այդ հիմնադրամի և նրա ղեկավար` Ջորջ Սորոսի հանդեպ։

Премьер-министр Армении Никол Пашинян на площади Республики (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վարչապետը մտադրություն չունի պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին

Փաշինյանը պետք է սկզբունքային որոշում կայացնի, նա յուրօրինակ «Ռուբիկոնի» առաջ է կանգնած։ Ընդ որում, որևէ որոշում կայացնելուց հետո կրքերը կարող են էլ ավելի թեժանալ, կարող է իշխանության մեջ «ճաք» առաջանալ:

Մյուս կողմից նրա որոշումների հիմքում պետք է ընկած լինեն բուն քրեական գործն ու ապացույցները։ Այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյո՞ք քննությունն անհերքելի փաստեր ունի։ Չէ՞ որ Սանասարյանը բացարձակ այլ իմիջ ուներ, և շատ ցավագին կլինի իշխանությունների համար, եթե նա չի դիմացել իր կարգավիճակից օգտվելու գայթակղությանը:

Չէ՞ որ այդ դեպքում, քաղտեխնոլոգի խոսքով, հարց է առաջանում, արդյո՞ք գայթակղությանը կարող են դիմադրել ավելի անփորձ գործիչները։

Հարցին, թե այս պայմաններում Վանեցյանի հասցեին հնչող քննադատությունն արդյոք կարո՞ղ է վերածվել Փաշինյանին ուղղված քննադատության, քաղտեխնոլոգը պատասխանեց, որ ԱԱԾ պետի ներկայիս բարձր վարկանիշի հավանական անկումը կանդրադառնա նաև վարչապետի վրա։

«Վանեցյանի միջոցով փորձ է արվում անուղղակիորեն հարվածել Փաշինյանին: Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում քննադատությունը կուղղվի անձամբ վարչապետի վրա», – ասաց Հակոբյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян на площади Республики (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սա Փաշինյանի ֆիասկոն է. Շարմազանովը` Սանասարյանի գործի մասին

Մյուս կողմից` քանի դեռ Փաշինյանի վարկանիշը բարձր է, վարչապետի դեմ դուրս գալը շատ ռիսկային է և կարող է պարտության հանգեցնել։ Փաշինյանի դիրքի թուլացման դեպքում, «պատահական ուղեկիցները» ավելի ակտիվորեն կսկսեն նրան քննադատել։

Դեռ այդ մասին խոսելը վաղ է, թեև պետք է հաշվի առնել ֆեյքերի օգտագործման հավանականությունը։

Կողմերը դեռ լուրջ մտավախություններ ունեն, բոլոր կամուրջներն այրված չեն։ Իշխանությունները դեռ ձևավորված են դե յուրե։ Ինստիտուցիոնալ առումով (տնտեսական, քաղաքական, սոցիալական հենարան) Փաշինյանի իշխանությունը դեռ ապահովված չէ։ Այս պահին նա ունի ոչ մշտական հասարակական աջակցություն և ուժային կառույցներ, մնացածի մասին այսքան կարճ ժամանակահատվածի ընթացքում խոսելը վաղ է:

Լրահոս
0