00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը ճիշտ է, ճիշտն էլ մեկն է` առանց բացառության ու «ախպերականի»

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян на площади Республики (8 мая 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на площади Республики (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կողմնորոշվել է պետք: Երկուսից մեկը` կա՛մ տնավարի և ախպերականով, կա՛մ պետականորեն և օրենքով: Այդ ճանապարհներից մեկնումեկը: Միաժամանակ այդ երկու ճանապարհով ընթանալ չի հաջողվի: Որքան էլ դրանք ոմանց աչքին զուգահեռ թվան, կան կոնկրետ խաչմերուկներ, որտեղ ուղիները բաժանվում են, դառնում տարամետ:

Դե, շաբաթ օր է, ծանոթացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ Դավիթ Սանասարյանին վերաբերող գործի ու դրա շուրջ ծավալված քննարկումների, «ախպերականի» ու կրիմինալ մտածելակերպերի մասին, մնացյալ դատողություններով ու դիտարկումներով հանդերձ:

Ինչ կարելի է ասել:

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դավիթն իմ ընկերն է, բայց Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. Փաշինյանը` Սանասարյանի մասին

Առաջինը՝ վարչապետը Դավիթ Սանասարյանին հիշատակում է որպես ՊՎԾ ղեկավար` այդպիսով մեկ անգամ ևս ընդգծելով, որ թեպետ այդ պաշտոնում նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, ինքը՝ Փաշինյանը, նրան
պաշտոնանկ չի արել ու տակավին չի պատրաստվում անել:

Երկրորդը՝ ծավալված քննարկումներից Նիկոլ Փաշինյանի արած եզրակացությունը, թե «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորը արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը, հետաքրքիր է, սակայն ըստ իս, ոչ ամբողջական: «Կրիմինալ և օլիգարխիա» ասվածը, իհարկե որոշակի չափով, ածանցված է հենց «ախպերականից»: Մեր մեջ ասած՝ մեր իրականության մեջ «քաղաքական թիմ» ասվածն էլ է հաճախ արտացոլում այդ «ախպերական» ընկալումը: Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանը կարող է քննախույզ հայացք նետել, օրինակ, հենց իր քաղաքական թիմին և էլի հետևություններ անել:

Միջանկյալ երկրորդ՝ մոտ մեկ տարի առաջ, օրինակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ չափորոշիչներից ելնելով Դավիթ Սանասարյանին նշանակեց պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Արդյո՞ք այդ նշանակման դեպքում սոսկ յուրային, թիմակից և հեղափոխության առաջին պլանի ակտիվ մասնակից լինելը դեր չեն խաղացել: Ի վերջո, մի՞թե Նիկոլ Փաշինյանի թիմում կամ իրեն սատարող ՀՀՇ-ՀԱԿ-ականների շրջանում չկային նման կառույց ղեկավարելուն փորձով, գիտելիքներով ու տարիքով շատ ավելի համապատասխանող գործիչներ:

Глава гос.контрольной службы Давид Санасарян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ցավում եմ, որ Փաշինյանը կարող է բավարարվել շինծու ապացույցով. Սանասարյանի պաշտպանի ակնարկը

Երրորդ՝ ընդհանրական դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանն ասում է նաև, որ «նույնիսկ քաղաքացիական ակտիվիստների ու քաղաքական գործիչների համար «ախպերությունը» մնում է աշխարհընկալման հիմնական բանաձև: Թքած ճշմարտության և ճշմարտության շահերի վրա, թքած հեղափոխության ու նրա արժեքների վրա»:

Հանգիստ թողնելով հեղափոխությունն ու իր արժեքները` նկատենք, որ քաղաքացիական ակտիվիստների և քաղգործիչների առումով «ախպերական» մոտեցումն ամենևին էլ նորություն չէ: Դատելով հանրային հարթակներում արձանագրվող առատ դրսևորումներից` այդ մոտեցումը ոչ միայն գոյատևելու է, այլև հնարավոր է՝ հարատևի: Ասել կուզեմ, որ անկախ այն բանից, թե որևէ գործիչ կամ ակտիվիստ ինչ է արել կամ ասել, նրա թիմակիցները դա գնահատելիս ելնում են «մերոնքական-օտար» («սվոյ-չուժոյ») մոտեցումից: Եթե յուրային է, ապա լրիվ ճիշտ է, եթե անգամ գիտեն, որ ճիշտ չէ: Միևնույն է, «սվոյ» է, պիտի ամեն գնով պաշտպանեն, արդարացնեն, նույնիսկ՝ տրամագծորեն հակասելով ժամանակին նմանօրինակ դրսևորման կամ երևույթի վերաբերյալ իրենց իսկ արտահայտած տեսակետին:

Премьер-министр Армении Никол Пашинян на площади Республики (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վարչապետը մտադրություն չունի պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին

Կոնկրետ Դավիթ Սանասարյանի պարագայում, և դա ֆեյսբուքներում տարբեր օգտատերեր նկատեցին, մեղադրանք առաջադրելու տեղեկությանը հաջորդեց պայմանական ասած՝ «սորոսական ախպերության» քարոզչագրառումային հակագրոհը, ընդհուպ՝ ԱԱԾ տնօրենին պաշտոնանկ անելու կոչերով ու նմանօրինակ դատողություններով:

Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասում է, որ Սանասարյանն իր ընկերն էլ է, «բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։ Ընդդիմադիր լինի թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական»:

Ուստի, չորրորդ՝ կտրականապես չընդունելով հասարակության ներկայացուցիչների սորտավորման «հեղափոխական-հակահեղափոխական» տնաքանդ մոտեցումը, արձանագրենք ողջունելի ձևակերպումը՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան: Հասկանալի է` օրենքի, այն խախտելու և դրա համար պատասխանատվության իմաստով:

Հինգերորդ՝ պետք է կողմնորոշվել. կա՛մ տնավարի, ընկերականով և ախպերականով, կա՛մ պետականորեն և օրենքով: Ի դեպ, օրենքի կրկնակի կամ եռակի, քառակի, չգիտեմ՝ հազարապատիկ խստության մասին: Դա ավելի շուտ պատկերավոր արտահայտություն է, քանզի օրենքի դեպքում կա մեկ խստության կոնկրետ չափորոշիչ. դրա կիրառման համապատասխանությունը: Կամ գործում է, կամ չի գործում:

Իրավացի եք. ճիշտը մեկն է և դա Օրենքն է՝ առանց բացառության ու «ախպերականի»:

Ի դեպ, ճշտի մասին: Մի բարյացակամ ու լավ անձնավորություն պատմեց: Հայրենի, այսպես ասեմ՝ հեղինակություններից մեկին պատկանող օբյեկտ մի օր երկու հաճախորդ են մտնում ու մատուցողին, թե «մեզ մի-մի բաժակ ճիշտ կոֆե բեր»: Մատուցողն էլ մոտենում է օբյեկտի տիրոջը. «Շեֆ, երկու հոգի են եկել, ասում են՝ ճիշտ կոֆե բեր: Ճիշտ կոֆեն ո՞րն է»: Հեղինակությունը մատուցողին բացատրում է, ու նա այդպես էլ վարվում է: Սուրճը եփում են, լցնում է գավաթի մեջ, տանում ու այդ գավաթը դնում հաճախորդների առաջ: Այս երկուսը տարակուսած իրար երեսի են նայում, հետո՝ մատուցողին ու, թե՝ բայց մենք երկուսով ենք…:

«Դուք ճիշտ կոֆե էիք, չէ՞, ուզել: Ը-հը՛ն: Իսկ ճիշտը, տղերք, մե՛կն է: Էնպես որ՝ այդ 1 բաժակ ճիշտ կոֆեն վայելեք, անուշ լինի»,-բացատրում է մատուցողը:

Լրահոս
0