ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահի աշխատակազմը Երևանի քաղաքապետարանին առաջարկություն է ներկայացրել` Բաղրամյան 26/1 հասցեում գտնվող ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից։
Նախագահական նստավայրի անվանափոխման հարցն ապրիլի 23–ին կքննարկվի Երևանի ավագանու նիստի ժամանակ։
«Հանրապետության նախագահի աշխատակազմը ծրագրում է Բաղրամյան 26–ի շենքի դահլիճներում, ինչպես նաև հարակից տարածքում իրականացնել մշակույթային միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ և այլն»,– նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Անվանափոխման համար հավելյալ գումարներ չեն պահանջվելու։