https://arm.sputniknews.ru/20190418/arcaxi-harcov-nor-handipum-amn-naxadzernutyamb-18130575.html
Արցախի հարցով նոր հանդիպում` ԱՄՆ–ի նախաձեռնությա՞մբ. ՀՀ ԱԳՆ–ն առայժմ չի հաստատում
Արցախի հարցով նոր հանդիպում` ԱՄՆ–ի նախաձեռնությա՞մբ. ՀՀ ԱԳՆ–ն առայժմ չի հաստատում
Sputnik Արմենիա
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԱՄՆ–ն առաջարկել է նոր հանդիպում անցկացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով։ 18.04.2019, Sputnik Արմենիա
2019-04-18T09:35+0400
2019-04-18T09:35+0400
2019-04-18T09:58+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1807/51/18075161_0:173:1244:876_1920x0_80_0_0_256b9e9dcec54799f0868720e2f11f09.jpg
ադրբեջան
ամերիկայի միացյալ նահանգներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1807/51/18075161_0:134:1244:915_1920x0_80_0_0_af0ae2f45d7c8dd92e31a6d3d1722fdd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տարածաշրջան , աշխարհ, ադրբեջան, եահկ մինսկի խումբ, ամերիկայի միացյալ նահանգներ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
տարածաշրջան , աշխարհ, ադրբեջան, եահկ մինսկի խումբ, ամերիկայի միացյալ նահանգներ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Արցախի հարցով նոր հանդիպում` ԱՄՆ–ի նախաձեռնությա՞մբ. ՀՀ ԱԳՆ–ն առայժմ չի հաստատում
09:35 18.04.2019 (Թարմացված է: 09:58 18.04.2019) Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԱՄՆ–ն առաջարկել է նոր հանդիպում անցկացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Հայաստանի ԱԳՆ–ը ո՛չ հաստատել և ո՛չ էլ հերքել է Վաշինգտոնի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների նոր հանդիպման մասին տեղեկությունը։
ԱԳՆ մամուլի ծառայությունից, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան, խոստացան տեղեկություն տրամադրել, երբ ինֆորմացիա ունենան։
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Վարշավայում կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ–ն առաջարկել է նոր հանդիպում անցկացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Նրա խոսքով` ԱՄՆ–ից Վաշինգտոն այցելելու հրավեր է ստացվել, որտեղ պետքարտուղարը ջանքեր կգործադրի հակամարտության լուծման մեջ առաջընթացի հասնելու համար։
Նախարարների մակարդակով վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 15–ին Մոսկվայում` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ։