00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տե՛ր, սովորեցրու միլիոնատեր քրիստոնյա լինելու արվեստը. 1–ին քրիստոնյա ազգի CV ենք լրացնում

© AFP 2024 / GEOFFROY VAN DER HASSELTПожар в соборе Нотр-Дам в центре Парижа (15 апреля 2019). Франция
Пожар в соборе Нотр-Дам в центре Парижа (15 апреля 2019). Франция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսիացիները ծնկաչոք, հավատով երգում են «Ավե Մարիան» Աստվածամոր տաճարի փրկության համար. կյանքումս տեսած ամենափշաքաղեցնող տեսարաններից մեկն էր։ Կեսգիշերին ամբողջ նյուզֆիդը ողողված էր այրվող տաճարի լուսանկարներով, տեսանյութերով՝ հարյուրամյակների պատմությունը լափում են կրակի լեզվակները, աշտարակը փլուզվեց, ճարտարապետական գլուխգործոցը հավիտյանս կորցնելուն ժամից էլ քիչ է մնացել...

Ամեն րոպե առավել հուսալքող լուրեր էին տարածվում, բայց ֆրանսիացիների խոնարհությամբ երգվող աղոթքն էր, որ կոկորդս սեղմեց։ Միանգամից երևի մի տասն անգամ դիտեցի տեսանյութը, ոչ թե միայն լսում էի, այլև աղոթողների դեմքին նայում. չկար զայրույթ, ատելություն, կար խոնարհ հավատ, որ Տերն իրենց աղոթքը լսելու է՝ Աստվածամոր տաճարը փրկվելու է։

Առավոտից մեկը մյուսի հետևից սկսեցին լուրեր տարածվել միլիոնների մասին, որ ֆրանսիացիները նվիրաբերում են տաճարի վերականգման համար՝ 200 միլիոն եվրո, 100 միլիոն եվրո, 50 միլիոն եվրո և այլն, յուրաքանչյուրն իր հնարավորություններն ու կարողություններն է առաջարկում Փարիզի ու ողջ Ֆրանսիայի խորհրդանիշը փրկելու համար։

Пожар в соборе Нотр-Дам в центре Парижа (15 апреля 2019). Франция - Sputnik Արմենիա
Փարիզի Աստվածամոր տաճարը նույն տեսքով կվերականգնվի՞. խոշոր գումարներ են հատկացվում

Ամբողջ օրվա ընթացքում նվիրատվությունների մասին լուրերը գլխումս պտտվում էին. երեկոյան ավտոբուսով տուն էի վերադառնում։ Ամբողջ ճանապարհին կողքիս նստած կինն ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսում էր։ Երևի, հեռախոսագծի մյուս կողմում էլ էր կին, որովհետև իմ պատկերացմամբ միայն կանայք կարող են այդքան անխղճաբար, անզուսպ,  առանց կարեկցանքի մեկ այլ կնոջ մասին խոսել, ոտքից մինչև մազերի ծայրը ծաղրել։ Ճանապարհն անցնում էր Կոմիտասի շուկայի մոտով. երևաց եկեղեցին, կողքիս նստած կինը խոսելու ընթացքում խաչակնքվեց։ Միանգամից կտրուկ դիսոնանս առաջացրեց վարմունքը՝ մոտ տասնհինգ-քսան րոպե է այս կինը բամբասում է, մեկ այլ կնոջ վատաբանում՝ ամեն մի բառի մեջ ատելություն դնելով ու խաչակնքվում։ Միգուցե զարմանաք, բայց հենց այդ դիսոնանսը հուշեց, թե Աստվածամոր տաճարի վերակառուցման համար կատարվող նվիրատվությունների մասին առավոտից կարդացածս լուրերն ինչու ինձ հանգիստ չէին տալիս։

Հպարտությամբ ամեն առիթով ասում ենք, որ մենք աշխարհում առաջին քրիստոնյա ազգն ենք։ Երբեմն, թվում է, թե քրիստոնյա ազգերի CV ենք լրացնում, և առաջինը լինելով ապացուցում, որ մրցակցությունից դուրս ենք, ամենալավն ենք։ Ճարտարապետական առումով նմանը չունեցող քանի եկեղեցիներ, վանքեր գիտեք, որ սարերի գլխին, անտառների խորքերում ծվարած են` անտերության մատնված։ Իսկ հիմա ասեք` հայաստանցի քանի միլիոնատեր, միլիարդատեր գիտեք, որ նկարահանվող եկեղեցական արարողությունների ժամանակ առաջին շարքերում կանգնում են Աստծո օրհնությունը ստանալու համար։

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը - Sputnik Արմենիա
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը՝ լուսանկարներում. ֆոտոշարք

Բայց առաջին քրիստոնյա ազգի այդ միլիոնատերերից քանիսը ֆրանսիացիների հավատն ու խոնարհ նվիրումն ունեն, որպեսզի սարերի գլխին գտնվող մի եկեղեցու պատ վերանորոգեն, մամռակալած, տանիքին անտառներ աճած մի վանք փրկեն։ Չէ, այնպես չէ, որ միլիոնատեր, միլիարդատերերը եկեղեցիների համար նվիրատվություն չեն անում, բայց դա անում են իրենց ու շատերի համար տեսանելի վայրերում, իսկ անտառների եկեղեցիներն աչքից հեռու են։ Հիմա կասեք՝ Սուրբ Աստվածամոր տաճարը Փարիզի սրտում է, երկրի այցեքարտերից մեկն է։ Այո, բայց առաջին քրիստոնյա ազգ լինելն, իմ պատկերացմամբ, ոչ թե միայն առավելություն է, այլև պատասխանատվություն՝ աշխարհի համար ճշմարիտ քրիստոնյա լինելու օրինակ։

Եթե անկեղծ լինեմ, ապա Փարիզի Աստվածամոր տաճարը տեսնելու մասին երբեք չեմ երազել։ Այնպես չէ, որ գնայի, հասնեի Փարիզ, մտքովս չէր անցնի տաճարը տեսնել. այդ դեպքում նվազագույնը տխմար պիտի լինեի։ Բայց Ֆրանսիան ու Փարիզն իմ «must see»-ների ցուցակում առաջին հորիզոնականներում չեն։

Որպես մշակույթ, պատմություն, ճարտարապետություն սիրող մարդ սրտիցս արյուն էր կաթում, որ տաճարը կարող է չփրկվել. ոչ թե նրա համար, որ ես այն չհասցրի տեսնել, չկարողացա լուսանկարվել, հետևաբար այս ողբերգության պահին գոնե մի հատ լուսանկար էլ չունեմ, որ հրապարակեմ սոցցանցերում, այլ որովհետև տեխնիկայի ու «ամեն ինչ հնարավոր է»-ի դարում հարյուրամյակների ասեղնագործ պատմություն է կորում, ոչնչանում։ Իսկ հիմա երազում եմ տեսնել, երազում եմ ոտք դնել ու աղոթել Աստվածամոր տաճարում, ուզում եմ զգալ, բացահայտել զորությունը, որ ֆրանսիացիներին կեսգիշերին փողոցներում ծնկի բերեց աղոթելու, ստիպեց մի քանի հարյուր միլիոն եվրո ինքնաբուխ նվիրաբերել, որպեսզի հրեշտակները նորից տաճարի գլխավերևում՝ իրենց տեղում լինեն ու շարունակեն պահպանել ոչ թե պարզապես Փարիզի, Ֆրանսիայի,  այլև ֆրանսիացիների հավատի զորության խորհրդանիշը։

Լրահոս
0