00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորաձևության բանավեճ Հայաստանի խորհրդարանում. ի՞նչ պիջակներ էր Մարուքյանը փորձում

© Sputnik / Asatur YesayantsДепутаты оппозиционной фракции "Елк" в НС (30 апреля 2018). Еревaн
Депутаты оппозиционной фракции Елк в НС (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սեփական պիջակով ցուցադրել է փոխված նոր Հայաստանում փոփոխությունների բացակայությունը։ Քաղաքական գործիչը կարծում է, որ ամեն դեպքում պետական կառավարման կառուցվածքում ոչինչ չի փոխվել։

Չորեքշաբթի Ազգային ժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որպես ակնառու օրինակ, օգտագործել է սեփական պիջակը։ Քննարկվում էր «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։ Եվ ահա Մարուքյանը ցուցադրեց, որ սուպերվարչապետական համակարգը, որն ավելի վաղ ընդդիմության (որը հիմա դարձել է իշխանություն) կողմից անվանվել էր «Սերժ Սարգսյանի կոստյում», չի վերացել, ապրում ու բարգավաճում է և լավ կերած–խմած տեսք ունի։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը հասկացրեց՝ ԱԱԾ–ն դեռ իր ենթակայության տակ կմնա

Մարուքյանը պնդում է, որ նոր իշխանությունը փաստացի պահպանել է նախկին նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի համար մշակված կառուցվածքը։

«Հայտնի է, որ այս պետական կառավարման կառուցվածքը անվանվել էր «Սերժ Սարգսյանի կոստյում»: Հիմա դուք բերել եք նախագիծ, առաջարկում եք անել հետևյալ բանը. ասում եք՝ այս կոստյումի այս կոճակները հանում ենք, մեկ էլ այս կողմից երկու կոճակ եք հանել ու ասում եք՝ այս կոստյումը արդեն մենք հագնում ենք, սա լավ կոստյում է: Ուրեմն այն կոստյումը, որը կարվել էր, չի փոխվել, և սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ»,- ասաց Մարուքյանը:

Глава гос.контрольной службы Давид Санасарян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ գլխավոր դատախազը չի հերքում` Դավիթ Սանասարյանի նկատմամբ իրավական գործընթաց է սկսվել

Հետո Մարուքյանը հանել է իր պիջակը և ցույց տվել, թե պիջակի վրայից հատկապես որ կոճակներն են հանվել. դրանք ԱԱԾ–ն և ոստիկանությունն են։ Դրանք այն գերատեսչություններն են, որոնք, ինչպես խոստացել էին, պետք է նախարարություններ դառնային, այսինքն վարչապետի անմիջական ենթակայության տակից դուրս գային և հաշվետու լինեին խորհրդարանին, ինչը բնական է խորհրդարանական հանրապետության պարագայում։

«Մենք երկուսս առաջարկել են ներառել այդ կառույցները կառավարության կազմում, բայց այն մերժվել էր նախկին իշխանությունների կողմից։ Ձեր ներկայացրած համակարգը, ըստ էության, Սերժ Սարգսյանի նույն համակարգն է։ Դուք երկու կոճակները հանել եք, բայց վարչապետն իրականում մնացել է ԱԱԾ և ՊԵԿ ղեկավարը։ Իսկ հիմա միջին օղակ չկա, որը պատասխանատու կլիներ այդ կառույցների համար», – բացատրեց Մարուքյանը։

Депутат от фракции РПА Мигран Погосян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչպես են «խոցում» միմյանց նախկին գլխավոր «հարկադիր» Պողոսյանը և ԱԱԾ տնօրեն Վանեցյանը

Իհարկե, Մարուքյանը բավական փորձառու քաղաքական գործիչ է, որը բավական մեծ ընդդիմադիր փորձ ունի` հասկանալու համար, որ նրա արտիստիկ և համոզիչ ելույթը ոչ մի ազդեցություն չի ունենա իշխող կուսակցության ձայների ճնշող մեծամասնության դեպքում։ Բայց, որպես կուսակցության առաջնորդ և իրեն ընդդիմադիր ուժ համարող գործիչ, նա չի կարող չհնչեցնել իր առարկությունները և առաջարկությունները։ Ի դեպ, ավելի ուշ նույն հարցը տվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը։

Այստեղ հետաքրքիր կլիներ տեսնել հենց Մարուքյանին` որպես վարչապետ, միգուցե մի օր տեսնենք. մեր օրերում ամեն ինչ հնարավոր է։ Հետաքրքիր է` նա անձամբ  նախարարություններ կդարձներ ԱԱԾ–ն ու ոստիկանությունը, թե չէր դիմանա դրանք իր գերակայության տակ թողնելու գայթակղությանը։ Գայթակղությունը մեծ է, դա կառավարման օգտակար և ազդեցիկ լծակ է, և ոչ ոք չէր ուզենա ձեռքից բաց թողնել այն։

Министр финансов Армении Атом Джанджугазян в парламенте (29 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ատոմ Ջանջուղազյանի հրաժարականի հարցը. ՀՀ ֆինանսների նախարարը պատասխանեց Էդմոն Մարուքյանին

Միաժամանակ, եթե ուժային մարմինները շարունակեն մնալ վարչապետի ենթակայության տակ, դա դեռ չի նշանակում, որ դրանք կսկսեն վատ աշխատել։ Երկու դեպքում էլ ամեն ինչ կախված է այդ գերատեսչությունների ղեկավարներից և միայն հետո պետության ղեկավարից։ Ճիշտ նույն կերպ ոստիկանության համար նախարարության կարգավիճակն արդյունավետ կամ վատ աշխատանքի երաշխիք չէ։ Այո, իհարկե, կարևոր է հաշվետու լինել խորհրդարանին, ոչ ոք չի վիճում, բայց այդ գերատեսչությունները միշտ հնարավորություն ունեն օգտագործել բազմաթիվ պատրվակներ, օրինակ, «քննության գաղտնիքը»։

Իսկ ինչ վերաբերում է հինգ նախարարությունների կրճատմանը, դրանց միավորմանը, ապա այստեղ ամեն ինչ արվել է առանց պարզորոշ և լուրջ հիմնավորումների։ Միայն մշակույթի և գյուղատնտեսության նախարարությունների օրինակներն արդեն բավարար են։

Ուրիշ հարց է, թե ինչու է այդ ամենն արվել, և առայժմ տրամաբանական պատասխան չկա, եթե այդպիսին չհամարել բուռն գործունեության տեսանելիության ստեղծելու հասարակ ու հասկանալի ցանկությունը։ Երբ երկարաշունչ անվանումներով նախարարություններն աշխատեն, այդ ժամանակ էլ պատասխան կունենանք։ Միգուցե։

Լրահոս
0