00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնդակահարության ցուցակը. ինչպե՞ս պայքարել ստեղնաշարային «դահիճների» անպատժելիության դեմ

© AP Photo / Kin CheungИнтернет пользователи работают на компьютере
Интернет пользователи работают на компьютере - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կիրակի երեկոյան և երկուշաբթի առավոտյան Facebook սոցցանցի հայկական տիրույթը փոթորկել էին ինչ-որ ցուցակներ, որոնք անմիջապես «Հականիկոլական» անվանեցին։ Ցուցակում նշված էր 159 օգտատիրոջ անուն և նիքնեյմ, որոնք, ցուցակը կազմողների կարծիքով, իբրև թե հանդես են գալիս գործող իշխանության դեմ, իսկ դա նշանակում է՝ Հայաստանի դեմ։ Ավելի լավ դիվերսիա հենց իշխանության դեմ նույնիսկ դժվար է պատկերացնել։

«Հականիկոլական» ցուցակները վիրտուալ տիրույթում տարածվում են հետևյալ մեկնաբանությամբ. «Այստեղ նշված է նրանց անունները, ովքեր Փաշինյանի և նրա թիմի, ինչպես նաև Նոր Հայաստանի դեմ են հանդես գալիս»։ Այնուհետև բերվում են անուններն ու նիքնեյմերը։

Рабочий визит премьер-министра Никола Пашиняна в Гюмри (5 апреля 2019). Ширак - Sputnik Արմենիա
Ասողին լսող է պետք. իշխանության վարքում ինչե՞րն են մտահոգում քաղաքագետներին

Ո՛չ ցուցակից, ո՛չ մեկնաբանություններից այլևս որևէ մեջբերում չեմ անի. այժմ մեկնաբանություններով պարտավոր է զբաղվել պարոն Վանեցյանի ղեկավարած գերատեսչությունը. առավել ևս նրանից հետո, երբ նման վերահսկողություն վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրել էր հենց ԱԱԾ ուսերին։

Եվ ընդհանրապես, պետք չէ այդ անձանց գովազդել։ Էլ չասած, որ այս ամենը բնական զզվանք է առաջացնում։

Սոցցանցերում ցուցակների հեղինակումը վերագրում են երկու անձանց, որոնց անունները չենք տա վերոնշյալ պատճառներով, ինչպես նաև այն պատճառով, որ նրանց մասնակցութունը դրան ապացուցված չէ. անմեղության կանխավարկածն ամենից վեր է։

Ի վերջո, այդքան էլ կարևոր չէ, թե ովքեր են կազմել այդ ցուցակները, ավելի կարևոր են (և վտանգավոր) դրանց տակ գրված մեկնաբանությունները, որտեղ անկեղծ կոչեր են հնչում հաշվեհարդարներ տեսնելու և ատելություն հրահրելու մասին։

Իսկ բուն ցուցակներին կարելի է տարբեր վերաբերմունք ունենալ, և Facebook –ի հայկական տիրույթում ներկայացված է արձագանքների ողջ հնարավոր սպեկտրը. ոմանք թոթվեցին ուսերն ու քունքի մոտ մատ պտտեցրին, ոմանք ծիծաղեցին, մյուսները լրջորեն զայրացան, մի խոսքով` որքան մարդ, այնքան կարծիք։

Премьер-министр Армении Никол Пашинян на Араратском таможенном терминале (9 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ղեկավարների կամայականությունը ցմահ է, կամ ավտոմաքսատան «կամավոր-պարտադիր» ազատվածները

Այդ ցուցակներում կան ինչպես հայտնի, այնպես էլ ոչ այդքան հայտնի անունները, այդ թվում կան նաև ակնհայտորեն այստեղ պատահականորեն հայտնվածները. օրինակ, ձանձրացող աղջիկները, որոնք իրենց թախծագորով հայացքով լուսանկարներից բացի որևէ այլ «զանցանք» չեն գործել։ Կան լրագրողներ, բլոգերներ, տնային տնտեսուհիներ և ուղղակի Facebook–ի ակտիվ  օգտատերեր։

Թվում է թե, ամենաճիշտ արձագանքը կլիներ գարշահոտից դեմքը ծամածռելը, հնարավորինս արագ օդափոխելը քեզ շրջապատող միջավայրն ու մոռանալ այդ հիմարությունը։ Ցուցակները կազմողների և մեկնաբանություններ գրողների մակարդակի մասին կարելի է դատել թեկուզ մեկնաբանությունների մեջ մեծ տարածում գտած Շինդլերի ցուցակի հետ արված համեմատությունից. հասկանալի է, որ այդ մարդիկ որևէ պատկերացում չունեն ո՛չ Շինդլերի ցուցակների, ո՛չ էլ մի շարք այլ բաների մասին։

Պարզապես բանն այն է, որ գործող իշխանության նկատմամբ ավելի լավ դիվերսիա դժվար է հորինել։

Քանի որ, եթե այդ ցուցակները կազմվել են այսպես ասած «բարի նկատառումներից ելնելով» ու  իշխանություններին ծառայություն մատուցելու համար, ապա ծառայությունն այդ արջի է. դա ակնհայտ է, և բացատրել, թե ինչու, անհրաժեշտություն չկա։ Նրանք, ովքեր հասկանում են, որ սա շատ վատ ռումբ է՝ դրված գործող իշխանության ոտքերի տակ, հասկանում են առանց իմ բացատրությունների, իսկ նրանք, ովքեր դա չեն տեսնում, նրանց համար թեկուզ ճառ կարդաս, ոչինչ չի փոխվի։ Նման դեպքում «խոզերի առաջ մարգարիտներ լցնելու» ասացվածքը տեղին է։

Դե իսկ եթե այդ ամենը հատուկ կազմվել է իշխանություններին վնասելու համար, այդ դեպքում առավել ևս մեկնաբանելու ոչինչ չկա։

Եվ հիմա, հատկապես հայտնի հանձնարարականից հետո (պայքարել ֆեյքերի և ծայրահեղական դրսևորումների դեմ), որը Փաշինյանը տվել է ԱԱԾ-ին, իշխանությունները շատ բարդ իրավիճակում են հայտնվել։

Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գետը ջաղացը քշել է, չախչախի հետևից ենք ընկել. գուցե պատճառների՞ վրա կենտրոնանանք

Ցուցակներին ընդհանրապես չարձագանքել չի հաջողվի. աղմուկը մեծ էր, հարցը փակել չի լինի։ Բացի այդ, իշխանությունների համար սա արդեն հեղինակության խնդիր է դառնում, որից չես կարող խույս տալ անլրջության պատրվակով. կրկնեմ, բռնության ուղիղ սպառնալիքներ են հնչում, ատելություն հրահրող անմիջական կոչեր անում։ Ոչ ոք չի երաշխավորի, որ հոգեպես անհավասարակշիռ անձինք չեն գտնվի, որոնք կարող են երևակայել, թե իրենց առաքելությունը ցուցակից որևէ մեկից վրեժ լուծելն է։ Եվ սա դեռ չարյաց փոքրագույնն է, որ կարող է տեղի ունենալ։

Չար մեկնաբանություններին ընտրողաբար արձագանքելը ևս ելք չէ. վայրկենապես խոսակցություններ կհայտնվեն այն մասին, «թե ինչու այս մեկին տարան, իսկ մյուսին` ոչ»։ Ինչպես կարելի է կռահել, այդ ընտրությունը բացատրող տարբերակների պակաս չի լինի, և բոլոր այդ տարբերակները, նույնիսկ ակնհայտորեն հիմար տարբերակները, իշխանություններին գլխացավանքից չեն ազատի։

Միակ ճիշտ տարբերակը (և՛ խղճով, և՛ օրենքով, և՛ ի կատար Փաշինյանի հանձնարարության)` արձագանքել առանց բացառության բոլոր մեկնաբաններին, որոնք բռնության կոչ են անում և լի են չարությամբ։

Միայն այն մեկնաբանություններում, որոնք հասանելի են սքրինշոթերի տեսքով, տասնյակ մարդիկ արդեն այնքան բաներ են խոսել, որ իրենց խոսքերում խոշոր հանցագործությունների տարրեր են նկատվում։ Մի խոսքով, ԱԱԾ–ին նախանձել չի կարելի (առանց հեգնանքի), նա այժմ հեշտ ընտրության առաջ չէ, որ կանգնած է։

Мужчина с плакатом в поддержку основателя WikiLeaks Джулиана Ассанжа у Вестминстерского суда (11 апреля 2019). Лондон - Sputnik Արմենիա
Պանամայի գործը և Եղեռնը չճանաչելու պատճառները. ով հանգիստ շունչ կքաշի Ասանժի կալանքից հետո

Մյուս կողմից, այդ ցուցակների ի հայտ գալն օրինաչափ է։ Դրանք չէին կարող վաղ, թե ուշ չհայտնվել, երբ հանրությունը բաժանված է «քայլածների» և «չքայլածների», «հեղափոխականների» և «հակահեղափոխականների», գիշերները կաթսայահարների և այդ խելագարության տակ քնել փորձողների, «սպիտակների» և «սևերի»։

Եվ հասարակությունը չէ, որ մեղավոր է այս բաժանման մեջ. այդ նրան` այդ հասարակությանն են, բաժանել, ի շահ այժմեական մարտավարական շահերի և իրավիճակային պահերի։

Եվ, որպես հետգրություն։ Ցուցակներն այդ հիմարություն են, և դրանց տակ գրված մեկնաբանություններն էլ հերթական անգամ տալիս են պատասխանը Սերգեյ Դովլաթովի հայտնի հարցին. «Ուզում եմ հարցնել, ո՞վ էր գրել 4 մլն մատնությունները։ Ձերժինսկի՞ն։ Եժո՞վը։ Աբակումո՞վը Յագոդայի հետ»։

Եթե այդ ցուցակներն ու մեկնաբանությունները չհամարենք լուրջ ուշադրության արժանի բան, ապա շատ շուտով դրանք կազմողներն ու բռնության կոչ անող բազմոցների հերոսները կհավատան իրենց անպատժելիությանը։

Константин Орбелян - Sputnik Արմենիա
Մշակութային անկում, կամ նոր օրեր են, մի օր էլ Մատենադարանի ձեռագրերը կարող են հնացած թվալ

Կհայտնվեն առաջին մատնությունները։

Առաջին մատնություններն անմիջապես հոսող գետի կվերածվեն, այդպիսին է նման բաների առանձնահատկությունը։ Մատնություններն այդ արդեն հարյուրավոր և հազարավոր կդառնան։

Եվ այդժամ արդեն հաստատ ստիպված կլինեն արձագանքել. կամ մատնությունների բովանդակությանը, կամ դրանց հեղինակներին։ Ավելի հեշտ է այդ վտակի փականը մի լավ զմռսել գոնե հիմա, եթե չցանկացան կամ չկարողացան դա անել սաղմնային հասունացման ժամանակ։

Լրահոս
0