ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի— Sputnik. Երեկ` ապրիլի 10–ին, միաժամանակ երեք քաղաքում` Միլանում, Բանգկոկում և Սան Պաուլոյում, Samsung ընկերությունը ներկայացրել է իր նոր սուպերսմարթֆոնը։ Սարքը կոչել են Samsung Galaxy A80 և օժտել պտտվող տեսախցիկով, որը կարողանում է դառնալ և՛ դիմային, և՛ հիմնական։ Շնորհանդեսը օնլայն ռեժիմով հեռարձակվել է ընկերության պաշտոնական կայքում։
48 մեգապիքսել կետայնությամբ տեսախցիկները կարգավորվում են ինքնուրույն, երբ օգտատերը միացնում է տեսանկարահանման ռեժիմը։ Եթե ընտրված է սելֆի ռեժիմը, շարժական հարթակը պտտվում է։
Ընկերության աշխատակիցները պնդում են, որ А80-ի օպտիմալացնող արհեստական բանականությունը կօգնի սմարթֆոնին արագ լիցքավորվել և առանց վերալիցքավորման աշխատել ավելի երկար, քան նախորդ մոդելները։
Սմարթֆոնի ոսկեգույն, արծաթագույն և սև տարբերակները շուկայում կհայտնվեն մայիսի 29–ից, իսկ մանրածախ գնման դեպքում արտադրողն առաջարկում է սմարթֆոնի համար վճարել մոտ 370 000 դրամ։
Հիշեցնենք, որ Samsung ընկերությունը հիմնվել է 1938 թվականին Հարավային Կորեայում և հասել է հսկայական նվաճումների տեխնիկայի ոլորտում։