00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տանկ, ավիացիա, «Գրադ». հայ-ռուսական զորախումբը դիտարժան զորավարժություն անցկացրեց ՀՀ–ում

© Sputnik / Asatur YesayantsМасштабные учения Объединенной армяно-российской группировки войск (12 апреля 2019). Полигон им. Маршала Баграмяна
Масштабные учения Объединенной армяно-российской группировки войск (12 апреля 2019). Полигон им. Маршала Баграмяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում անցկացված զորավարժությունների յուրահատկությունն այն էր, որ սցենարը նախապես պատրաստված չէր, զինծառայողները հանձնարարություններ էին ստանում մարտական իրադրության զարգացմանը զուգահեռ։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները ապրիլի 4–ին Հայաստանում` մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում, անցկացրին մարտավարական զորավարժությունների եզրափակիչ փուլը։ Զորավարժություններին հրամանատարական կետից հետևում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Զորավարժություններին մասնակցում էին մոտ 1500 զինծառայող ու ռազմական տեխնիկայի ավելի քան 400 միավոր` ավիացիա, հրետանի, այդ թվում` ռեակտիվ, զրահատանկային զորքեր և այլ միավորումներ։

© Sputnik / Asatur YesayantsՀայ-ռուսական զորախմբի զորավարժությունը «Բաղրամյանում»
Տանկ, ավիացիա, «Գրադ». հայ-ռուսական զորախումբը դիտարժան զորավարժություն անցկացրեց ՀՀ–ում - Sputnik Արմենիա
Հայ-ռուսական զորախմբի զորավարժությունը «Բաղրամյանում»

Զորավարժությունների սցենարը նախապես ծրագրված չէր. զինծառայողները հանձնարարություններ էին ստանում մարտական իրադրության զարգացմանը զուգահեռ։

Ամփոփելով զորավարժությունների արդյունքը` Հայաստանում 102-րդ ռազմակայանի հրամանատարը` գնդապետ Վլադիմիր Ելկանովն ընդգծեց, որ ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները, ՀՀ ԶՈւ–ի զորամասերի հետ համագործակցելով, բարեհաջող կատարել են իրենց առջև դրված մարտական բոլոր խնդիրները։

«Կարծում եմ` բոլոր խնդիրները կատարվեցին։ Մենք ինքներս տեսանք համագործակցության մակարդակը, երբ միասնաբար են գործում Ռուսաստանի ու Հայաստանի զինված ուժերը», – ասաց Ելկանովը լրագրողներին։

© Sputnik / Asatur YesayantsՀայ-ռուսական զորախմբի զորավարժությունը «Բաղրամյանում»
Տանկ, ավիացիա, «Գրադ». հայ-ռուսական զորախումբը դիտարժան զորավարժություն անցկացրեց ՀՀ–ում - Sputnik Արմենիա
Հայ-ռուսական զորախմբի զորավարժությունը «Բաղրամյանում»

Երկու երկրի գործողությունների համակարգվածության մասին խոսեց նաև խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը։

«Հրամանատարներից ոչ ոք չգիտեր իր գործողությունների մասին։ Բոլոր հրամանները մարտի ընթացքում էին գալիս։ Չնայած դրան` զինվորականները բարձր մակարդակով կատարեցին իրենց խնդիրները։ Ո՛չ զորավարժությունների նախնական փուլում, ո՛չ մարտական հրաձգության փուլում խոչընդոտներ չառաջացան», – ասաց նա լրագրողներին։

Գեներալ-մայորի խոսքով` միացյալ խմբավորումը գործեց մեկ օրգանիզմի պես, կարողացավ տապալել պայմանական հակառակորդին ու գրոհի անցնել։ Փարվանյանը նշեց նաև, որ առաջին անգամ օգտագործվեցին ռադիոէլեկտրոնային պայքարի եզակի միջոցներ։

© Sputnik / Asatur YesayantsՀայ-ռուսական զորախմբի զորավարժությունը «Բաղրամյանում»
Տանկ, ավիացիա, «Գրադ». հայ-ռուսական զորախումբը դիտարժան զորավարժություն անցկացրեց ՀՀ–ում - Sputnik Արմենիա
Հայ-ռուսական զորախմբի զորավարժությունը «Բաղրամյանում»

Առանձնահատուկ վարպետություն ցուցադրեց կործանիչ և ուղղաթիռային ավիացիան։ Կործանիչների էսկադրիլիան փակեց զորավարժարանի օդային տարածքը, հետո օդային մարտ վարեց պայմանական հակառակորդի հետ, որը փորձում էր հարված հասցնել զորքերի դիրքերին։

Էրեբունիում ռուսական ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովի խոսքով` օդաչուները ցուցադրեցին օդային մարտի հնարքները` «հյուսվածք», «հանգույց», մարտական պտույտներ։

Երկրորդ խումբն էլ Մի–8–ով ու Մի–24–ով կատարեց երկրային թիրախների կրակային վարվածների խնդիրները։ Պետրովի գնահատմամբ` բոլոր հնարքները շատ լավ կատարվեցին, բարձր մակարդակ ցույց տվեցին ինչպես հայ, այնպես էլ ռուս օդաչուները։

Լրահոս
0