00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սպայկան» բավարարված չէ Փաշինյանի պատասխանից. ակցիան ավարտվեց` վերսկսվելու ակնկալիքով

© Sputnik / Asatur YesayantsСотрудники компании "Спайка" направляются к Дому правительства Армении (8 апреля 2019). Еревaн
Сотрудники компании Спайка направляются к Дому правительства Армении (8 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը մերժել է «Սպայկայի» աշխատակիցներին հանդիպելու ու նրանց ղեկավարին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու պահանջը։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Նիկոլ Փաշինյանն օգնականի միջոցով հայտնել է, որ «Սպայկայի» տնօրենին ազատ արձակելու համար անձնական երաշխավորություն տալ չի կարող։ Այս մասին կառավարության շենքի մոտ հավաքված ընկերության աշխատակիցներին հայտարարեց ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը։

«Ես չգիտեմ, թե դա օրենքի տառով ոնց է կարգավորվում, չգիտեմ՝ ինչու մեր խնդրանքին այսպես արձագանքեց, բայց դա իր ցանկությունն է, գուցե կա նման պատճառ: Մենք գործ ունենք երկրի ղեկավարի հետ, պետք է պատասխանատու կերպով վերաբերվել ցանկացած որոշման, եթե նույնիսկ այդ որոշումը մեզ չի բավարարում, մենք հարգում ենք նրա որոշումը»,- ասաց Բաղդասարյանը:

Потасовка между сотрудниками компании Спайка и сотрудниками полиции перед зданием суда административных районов Кентрон и Норк-Мараш (8 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Սպայկայի» աշխատակիցները վճռական են տրամադրված. բողոքի ցույց Երևանում

Փոխտնօրենը հայտարարեց, որ ընկերության ղեկավարությունը պետք է խորհրդակցի իրավաբանների հետ` հետագա քայլերի շուրջ։

«Բոլոր քննարկումներն անելուց հետո կտեղեկացնենք ձեզ»,- ասաց նա` հավելելով, որ «Սպայկան» շարունակելու է պայքարը`տնօրենի ազատության համար, բայց չի խաթարելու հասարակական կարգը, չի վնասելու երկրի առանց այդ էլ վնասված տնտեսությանը։

«Անխուսափելի, անդառնալի վնասներ են լինելու մեր ընկերության, մեր երկրի համար: Բայց թող պարզեն, թե ինչու այդպես եղավ: Ես հավատում եմ, որ մեր երկրի ղեկավարը գիտակցում է մեր բարձրացրած «ինչու»-ների հետևանքներ»,- ասաց Կարեն Բաղդասարյանը:

Այսօր առավոտից դատարանի մոտ սկսված ու կառավարության մոտ շարունակված բողոքի ակցիան այսպիսով ավարտվեց, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում պահանջող քաղաքացիների հետ հանդիպեց նրա օգնականը։

Հիշեցնենք, այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ-ի միջնորդությունը` Դավիթ Ղազարյանի նկատմամբ 2 ամիս տևողությամբ նախաքննական կալանք կիրառելու մասին։

Директор компании Спайка Давид Казарян в здании суда административных районов Кентрон и Норк-Мараш (8 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Սպայկայի» տնօրենի փաստաբանները կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել

Դատական նիստին զուգահեռ դատարանի շենքի հարակից տարածքում բողոքի ակցիա իրականացնող «Սպայկայի» աշխատակիցները երթով հասան Հանրապետության հրապարակ` կառավարության շենքի դիմաց հանդիպում պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նշենք, որ ըստ ՊԵԿ քննչական մարմնի առաջադրած մեղադրանքի, 01.01.2015-11.01.2016թթ. ընթացքում «Սպայկա» ընկերությունը թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։

Արդյունքում, ըստ ՊԵԿ–ի, «Սպայկան» պետական բյուջե չի վճարել 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ` պետությանը պատճառելով ավելի քան 7 մլրդ դրամի վնաս։

«Սպայկայի» տնօրենի պարզաբանմամբ, նշված 7 մլրդ դրամից 5–ը ԱԱՀ-ն է, որը ժամանակավոր ներմուծման ռեժիմի պարագայում ենթակա է վերադարձման, իսկ մնացած 2 մլրդ–ի պարտավորությունն իրենց չի կարող վերագրվել, քանի որ իրենց ընկերությունը միայն բեռնափոխադրում է իրականացրել, բեռը պատկանել է «Գրինպրոդուկտ» ՍՊԸ–ին։

Լրահոս
0