00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարա՞գ, թե՞ ալպիական. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ… Օգտատիրոջ ահազանգի «յուղածո» հետքերով

© Sputnik / Asatur YesayantsМолочные продукты в магазине
Молочные продукты в магазине  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի հին անեկդոտ կա: Բայց լավն է: Մեկը հարցնում է. ինչպե՞ս պարզել՝ մեղրն իսկակա՞ն է, թե՞ ոչ: Մյուսը պատասխանում է, թե՝ չվառած լուցկու գլխիկը քսիր ջինսին, մտցրու մեղրի մեջ, եթե կապտեց, ուրեմն ջինսն իսկական է: Ո՞նց, բա մեղրը, զարմանում է հարցնողը: Ի՞նչ մեղր, տարակուսում է խորհրդատուն, տնաշեն, ձեռքդ մեղր է ընկել, մի հատ էլ ուզում ես ստուգե՞լ…

Հա, ինչու հիշեցի այս անեկդոտը: Դե, ինչպես էլ չլինի, օրվա մեջ մի բան ուտում ենք: Կամ գոնե ինչ-որ բանով սնվում: Պատահում է, ոչ միայն հոգևոր սննդով: Հաց էլ է լինում: Պատահում է, որ կարագահաց: Չնայած, սննդագետներին որ լսես, կարող է պարզվել, որ ոչ հացն է հաց, ոչ էլ…

Молочные продукты в магазине  - Sputnik Արմենիա
«Կաթնային» մթերք, բակային միս, «պերեխոդի քյաբաբնոցներ». Սննդի տեսչության ցավոտ հարցերը

Բայց լինում է, որ ոչ միայն սննդագետներն են ուշադրություն դարձնում գնած պարենային ապրանքներին, այլև՝ գնորդները, նույն իրենք՝ սպառողները: Լինում է, որ ահազանգում էլ են (այս մեկը սեփական փորձով գիտեմ, «պլաստիկե» կասկածելի բրինձը վկա):

Եվ ահա, որպես Tigran Musicbox գրանցված ֆեյսբուքյան օգտատերն օրերս ահազանգեց «Իգիթ» ընկերության կարագի և յուղային մթերքի փաթեթավորման բացարձակ նմանության ու գնի նույնության մասին:

Նշված օգտատերը զետեղել էր նաև լուսանկարներ, որոնք ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:

Ո՞րն է հարցը:

Мясной пассаж - Sputnik Արմենիա
Հայաստանում վաճառվող բելառուսական մսի շուրջ աղմուկ է բարձրացել. անորա՞կ է, թե՞ վտանգավոր

Նախ, օգտատիրոջ կարծիքով, ինչ-որ խաբեություն է կատարվում խնդրո առարկա ապրանքի հետ: Նա, մասնավորապես գրել է, որ մինչ այս «Իգիթ» ընկերության արտադրության սերուցքային «Կարագ» էին գնում, բաղադրության վերաբերյալ նշումով՝ «Ավանդական, 82.5%, բաղադրությունը՝ կովի անարատ կաթ», չնայած իր բազմաթիվ ծանոթներ նշում էին, որ իրենց հարակից խանութներում դրված է նույն փաթեթավորմամբ ապրանք, բայց այլ գրությամբ, ոչ՝ կարագ:

Ապա նա նշում է. «Եվ արի ու տես, այդ սփրեդը հասավ նաև մեզ, նույն փաթեթավորմամբ, նույն գնով, սակայն «Ալպիական» գայթակղիչ անվամբ, որի բաղադրության մեջ կարագի փոխարեն արդեն կարդում ենք. «Սերուցքաբուսային յուղածո, բաղադրությունը՝ պաստերիզացված կաթի սերուցք (90%), կոկոսի յուղ (10%): Պարզ է, որ երկրորդ նկարում պատկերված ապրանքը ամենևին էլ կարագ չէ, ուղղակի մի հարց է հետաքրքրում, մի՞թե մինչ այսօր «Կարագ» անվանումով վաճառված ապրանքը ևս սերուցքաբուսային յուղածո է եղել և ի՞նչ են մտածում տվյալ ընկերությունում սպառողի նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին…»:

Покупатель у отдела яиц в супермаркете - Sputnik Արմենիա
Ինչու են «Լուսակերտին» արգելել ձու ներմուծել Ռուսաստանից. ՍԱՊԾ–ի պարզաբանումը

Որոշեցինք, ինչպես ասվում է, գնալ նշված օգտատիրոջ ահազանգի հետքերով, և ահա թե ինչ պարզվեց:

Կաթնամթերքի մշակմամբ և արտադրությամբ զբաղվող, տեղական շուկայում և սպառողին բավականին հայտնի «Իգիթ» ընկերության վաճառքի պատասխանատու Արամ Կրոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով օգտատիրոջ հնչեցրած հարցին, թե՝ կարո՞ղ է մինչև հիմա «Կարագ» անվան տակ այլ բան են գնել, մասնավորապես պատասխանեց ու հավաստիացրեց. «Ո՛չ, «Կարագ» նշումով ապրանքը կարագ է, իսկ «Ալպիական» նշումով ապրանքը այն, ինչ գրված է բաղադրության մեջ: Ոչ մի շփոթության խնդիր չկա»:

Արտադրող ընկերության ներկայացուցիչը մեր զրույցի ընթացքում նկատեց. «Այստեղ հարգելի սպառողին մոլորեցնելու հարց չկա: Ապրանքատեսակների անվանումները պարզ երևում են, գրված են խոշոր, հստակ ընթեռնելի տառերով ու տառաչափով և այնպես, որ երևում է՝ տարբեր ապրանքներ են: «Ալպիականի» վրա կարագ գրած չէ, այդտեղ ի՞նչ մոլորեցնելու բան կարող է լինել:

-Ավելին,-նշեց Ա.Կրոյանը,- տուփերի վրա բաղադրությունը ներկայացված է նորմալ տառաչափով: Այստեղ մոլորեցնելու հարց չկա, որովհետև ինֆորմացիան տրված է և այն հասանելի է: Իսկ եթե ինֆորմացիան նշված է, այն ընթեռնելի է, ապա դա մոլորեցնե՞լ է, թե՞ չէ»:

Постные салаты - Sputnik Արմենիա
Հայտնի սուպերմարկետներում վտանգավոր աղցաններ են հայտնաբերվել

«Իգիթի» վաճառքի պատասխանատուն նաև ցանկություն հայտնեց զրուցել նշված օգտատիրոջ հետ, հասկանալ նրան հետաքրքրած խնդիրը և բացատրել իրենց մոտեցումը:

Ահազանգած օգտատիրոջը հետաքրքրող խնդրի վերաբերյալ դիմեցինք նաև

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար, Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանին, որը մասնավորապես նշեց. 

«Սպառողին կարող եմ խորհուրդ տալ՝ դիմել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ), որպեսզի օբյեկտիվ քննություն տանեն, հասկանալու համար՝ արդյոք առկա՞ է մոլորեցնող տարր, թե՝ ոչ:

Образцы курятины для лабораторного анализа - Sputnik Արմենիա
Հայաստանում վաճառում են վտանգավոր թռչնամիս. ներմուծողներն ու խանութները «տեր չեն»

Բայց մյուս կողմից, նաև պետք է ասեմ, որ կարևոր է սպառողի ուշադրությունը և մարկետինգից պաշտպանվելու ունակությունը, ինչը ողջունելի է:

Ի՛նչ նկատի ունեմ. երկու նկարներն էլ թվացյալ նույնն են: Բայց արտադրող ընկերությունը դա կարող է ներկայացնել որպես բրենդի նկար և բրենդի գույն: Եվ ըստ էության, սպառողին կողմնորոշողը պետք է լինի ոչ թե նկարը, այլ՝ գրառումը, որը որ արվել է և առկա է: Այսինքն, եթե մի նկարով ապրանքի վրա, որ գրված է՝ «կարագ», դրանից չի հետևում, որ նույն նկարով մյուս ապրանքը ևս պետք է ընկալվի որպես կարագ, այն կարող է լինել ինչ ասես, օրինակ՝ թթվասեր:

Այսինքն, մի կողմից, այո, կարծես պարունակում է մոլորեցնող տարրեր: Բայց մյուս կողմից, պնդել, որ սա հակամրցակցային է և մոլորեցնող, առնվազն ես ինձ նման իրավունք չեմ վերապահում: Որովհետև, եթե մի կողմից կարող ենք ասել՝ գիտեք, շատ նման է կարագին, բայց մյուս կողմից, բիզնեսի ներկայացուցիչը կարող է ասել, որ ինքը գրությամբ հստակ տարանջատել է ապրանքները, որ սա կարագ չի, ու ինքը չի խաբում, չի մոլորեցնում սպառողին:

Այդ իսկ պատճառով, խորհուրդ եմ տալիս դիմել ՏՄՊՊՀ-ին, որն էլ կտա մասնագիտական գնահատական»:

Партия некачественного мороженного - Sputnik Արմենիա
Հայկական պաղպաղակներում աղիքային ցուպիկ ու ստաֆիլակոկ է հայտնաբերվել. լուսանկար

Դե ինչ, դիմել ՏՄՊՊՀ-ի՞ն, թե՞ հենց արտադրող ընկերությունից բացատրություն պահանջել՝ օգտատիրոջ որոշելիքն է: Իսկ ընդհանրապես, ուշադրությունը իրոք չի խանգարի: Համենայն դեպս, գնումներ կատարելիս, ընթերցանությունը խիստ կարևոր հանգամանք է: Քիչ վերափոխելով հայտնի խոսքը, նշենք՝ «Յոթ անգամ կարդացեք, նոր գնեք»:

Ինչպես ասվում է՝ մեր կողմից նկատենք, որ այնուամենայնիվ, եթե «Կարագ» գրառումը, որպես գոյական անուն պարզ ու ընկալելի է, ապա անհասկանալի է ածական անուն «Ալպիական» գրառումը: Ալպիական՝ ի՞նչ. յո՞ւղ, յուղածո՞, մարգագետի՞ն, մանուշա՞կ (թող ների մեզ Բակունցը): Գրել՝ գրել էր, կարելի էր և նույնքան խոշոր տառերով մի հատ էլ լրացնել՝ սփրեդ, ու ոչ մի հարց չէր լինի, ինչպես, ասենք, այս հրապարակումը:

Հենց դրա համար էլ ասում ենք՝ մի յոթ անգամ կարդացեք, նոր գնեք (ցանկացած ապրանք):

Հիշեք, հարգելի սպառողներ, ձեր սննդային ապահովությունը ձեր աչալրջության մեջ է:

Լրահոս
0