00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում վաճառվող բելառուսական մսի շուրջ աղմուկ է բարձրացել. անորա՞կ է, թե՞ վտանգավոր

© Sputnik / Mary WinchesterМясной пассаж
Мясной пассаж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստան ներկրվող բելառուսական մսի ծավալները մի քանի ամսում աճել են 5.2 անգամ։ Հայաստանում արտադրված մսից անհամեմատ էժան մսի հնարավոր ռիսկերի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է ոլորտի մասնագետների հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik, Նելլի Դանիելյան. Բելառուսից Հայաստան ներկրվող էժան մսի շուրջ քննարկումները Հայաստանում չեն դադարում։ «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը վստահ է, որ այն Հայաստանում արտադրված մսին զիջում է ոչ միայն գնով, այլև որակով։

«Ինչքան էլ հայտարարում են, որ այն փորձաքննություն է անցել ու անվտանգ է, միևնույն է` ինձ համար այն շարունակում է կասկածելի մնալ։ Ոնց հաշվում ենք, վաճառքի գինն ինքնարժեքից ցածր է ստացվում։ Ինչպե՞ս կարող է նման բան լինել»,– ասում է Բերբերյանը։

Նա առաջ է քաշում նաև այն վարկածը, որ Հայաստան բերվող միսն իրականում ոչ թե Բելառուսում է արտադրվում, այլ ներկրվում է որևէ  երրորդ երկրից, ապա բելառուսականի անվան տակ գալիս Հայաստան։

Բելառուսից ներկրված մսի շուրջ հանրության շրջանում բարձրացած աղմուկից հետո Սննդի անվտանգության ծառայությունը նույնպես ստուգայցեր ու փորձաքննություններ է իրականացրել` պարզելու առկա մտահոգությունների  հիմնավորվածությունը։

Мясной пассаж - Sputnik Արմենիա
Խոզի և տավարի միսն էժանանում է, ի՞նչ սպառնալիք է թաքնված. «Ժամանակ»

Ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ոչ մի վտանգավոր բան չի հայտնաբերվել։ Միսը համապատասխանում է Հայաստան ներկրվելու համար ընդունված չափանիշներին։

Իսկ ինչ վերաբերում է որակին, այս հարցում սննդի անվտանգության պետը որոշ մտահոգություն ունի։

«Բելառուսական միսը Հայաստան է բերվում -1- -1.5 աստիճանում, պաղեցված վիճակում։ Եկավ, մտավ խանութի սառնարան, որը +2-ից +8 աստիճան է, այդ մսի պիտանելիության ժամկետը դառնում է 24 ժամ»,–ասում է Գեորգի Ավետիսյանը։

Թե որքանով են խանութում հետևում 24-ժամյա պիտանելիության ժամկետի պահպանմանը, պարզելն այնքան էլ հեշտ չէ։ Այս խնդրի շուրջ դատողությունները բացառապես ենթադրությունների մակարդակով են, քանի որ, ՍՊԱԾ ղեկավարի խոսքով, նման վերահսկողություն գործնականում հնարավոր չէ իրականացնել։

«Այստեղ պետք է փորձես փաստաթղթեր ստուգել, ՀԴՄ–ների կամ այլ փաստաթղթերի միջոցով պարզել սպառումը և այլն, որովհետև զուտ անասնաբուժական կամ անասնաբուժասանիտարական վերահսկողության շրջանակներում պարզել, թե այդ միսը հենց այն միսն է, որը երեկ էր դրվել սառնարան, հնարավոր չէ»,– ասաց նա։

ՍԱՊԾ–ի ունեցած տվյալներով, 2018թ–ի ընթացքում Բելառուսից տավարի պաղեցված միս Հայաստան է ներկրում 7 ընկերություն։ Ընդ որում, այդ երկրից ներկրումը սկսվել է անցած տարվա ամռանը։

Բելառուսի պաշտոնական վիճակագրությունն էլ վկայում է, որ այդ կես տարվա ընթացքում դեպի Հայաստան արտահանվող մսի ծավալները 5,2 անգամ աճել են։

Հետաքրքրական է, որ Բելառուսում տավարի մսի 1 կգ–ի մեծածախ գինը շուրջ 3 դոլար է (1500 դրամ), իսկ Հայաստանի խանութներում այն վաճառվում է 2700 դրամով։ Համեմատության համար նշենք, որ տեղական մսի 1 կգ–ի միջին արժեքը 4000 դրամի սահմանում է։

Լրահոս
0