00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հետապնդում է իմ նկատմամբ». «Սպայկայի» տնօրենը` ՊԵԿ–ի միջնորդության մասին

© Photo : Spayka" ltd official siteГрузовые автомобили компании "Spayka"
Грузовые автомобили компании Spayka - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Սպայկայի» հարյուրավոր աշխատողներ հավաքվել են ընկերության գրասենյակի բակում` իրենց բողոքը հայտնելու տնօրենի ձերբակալության դեմ։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. ՊԵԿ քննչական վարչությունը «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ինքը` Ղազարյանը։

«Երեկ ես անակնկալի եկա։ Հրավիրվել են ՊԵԿ քննչական և միանգամից մի մեծ հատոր գործ են ներկայացրել։ Միանգամից ներկայացրել են կալանքի միջնորդություն, որն այսօր ժամը 5-ին քննվելու է դատարանում»,– ասաց նա։

Грузовой автомобиль компании Spayka - Sputnik Արմենիա
«Սպայկայի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Դավիթ Ղազարյանը ասաց, որ իրենք հարկ չեն թաքցրել, պետք է տարին վերջանար, որ տային այդ հաշվետվությունը: Ղազարյանը նաև հայտնեցի, որ ՊԵԿ-ի հետ թյուրիմացությունները հարթվել են, շահութահարկի մասով ուղղումներ են կատարել: «Պետական բյուջե գումար է վճարվել, մենք մեր ուղղումը տվել ենք: Այդ գումարն ամբողջությամբ վճարվել է»,- վստահեցրեց նա:

Ղազարյանը նաև հայտնեց, որ երեկ տարածված լուրերից հետո, կեսգիշերին իրեն զանգահարել են Եվրոպական զարգացման բանկից ու հայտնել, որ ժամանակավորապես կասեցնում են «Սպայկայի» նոր ներդրումային ծրագրի ֆինանսավորումը, քանի որ տնօրենի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել։

Նրա խոսքով`ՊԵԿ–ում իրեն առաջարկել են ստորագրել իր նկատմամբ ներկայացված փաստերի տակ` սպառնալով հակառակ դեպքում կալանքի միջնորդությամբ դատարան դիմել։

Այս գործելաոճը նա որակում է որպես իր նկատմամբ ՊԵԿ–ի իրականացրած հետապնդում։

«Մեր նոր իրականության մեջ մարդուն կարող են շոկի ենթարկել։ Ուզում եմ պատմել նախաբանը. Երբ հայտարարեցին, որ «Սպայկան» 2 մլրդ դրամ հարկ չի վճարել, այդ ամենից հետո մի քանի օրվա մեջ այն ֆինանսական կառույցները, որոնք աշխատում էին ընկերության հետ, բլոկ գցեցին և ընկերությունը չէր կարողանում օգտվել շրջանառու միջոցներից»,– ասաց Ղազարյանը։

Ինչ վերաբերում է եկամուտները թաքցնելու մեղադրանքին, Ղազարյանը նշեց, որ իրականում 2.45 մլրդ դրամի հաշվարկ տեղի չի ունեցել, բայց ինքը համաձայնել է գնալ փոխզիջման` շահութահարկի մասով և վճարել է պահանջված գումարը։ Բայց ՊԵԿ–ը, նրա խոսքով, «կառչել է» դրանից ու քրեական հետապնդու իրականացրել։

Դավիթ Ղազարյանը հայտարարեց, որ 2018թ.–ի ընթացքում «Սպայկան» վճարել է 3.3 մլրդ դրամ հարկ, 2019թ.–ի առաջին եռամսյակում` 2.3 մլրդ։

«Սպայկա» ընկերության գրասենյակում այսօր մամուլի ասուլիս է հրավիրվել` լրագրողներին ներկայացնելու Դավիթ Ղազարյանի նկատմամբ իրավական գործընթացի վերաբերյալ ընկերության տեսակետը։

Премьер-министр Никол Пашинян принял участие на торжественном открытии молочного завода компании Спайка (26 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Սպայկա» ընկերության տնօրենին ձերբակալե՞լ են, թե՞ ոչ. ընկերության պատասխանը

Ասուլիսին ներկա են նաև տնօրեն Ղազարյանի փաստաբանները։

Լրագրողների հետ հանդիպմանը զուգահեռ հարյուրավոր աշխատողներ հավաքվել են ընկերության գրասենյակի բակում` իրենց բողոքը հայտնելու տնօրենի ձերբակալության դեմ։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ձերբակալվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը:

Մինչ այդ` 2018 թվականի հուլիսի 9-ին, ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության հետաքննության վարչությունը հայտարարել էր, որ բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերությունն իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր է ներկայացրել, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 2 045 282 459 դրամ:

Լրահոս
0